Երևան
12 °C
Թբիլիսիում ապրող հայերն այսօր ադրբեջանական ագրեիսան դատապարտող բողոքի ցույց իրականացրեցին։ Նպատակն էր նաեւ աջակցություն ցուցաբերել Արցախի արդար պայքարին։ Ցույցին մասնակցելու նպատակով բազմաթիվ հայեր էին ժամանել նաեւ Ջավախքից։ Ցույցը կազմակերպել էր վրաստանի հայ երիտասարդությունը, որոնք ելույթներ ունեցան «Կխվարելիի» հրապարակում։
Նկատենք, որ սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմից հետո սա Թբիլիսիում իրականացովող երկրորդ մեծ հավաքն էր։ Անցած 25 օրերի ընթացքում վիրահայերը կազմակերպել էին եւս մեկ ցույց, որը նաեւ բողոք էր ընդդեմ վրացական որոշ լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ օբյեկտիվ լուսաբանելու եւ բացահայտ թրքաադրբեջանամետ տեղեկատվություն տարածելու համար։

Երիտասարդ ցուցարարները, ելույթներում անդրադառնալով իրենց ուղղվող տարբեր մեղադրանքներին, թե ի տարբերություն այլ երկրներում ապրողների, իրենք պասիվ են, նկատեցին՝ Վրաստանի տարածաշրջանը տարբերվում է շատ երկրներից՝ այստեղ ադրբեջանցիներն ամեն քայլափոխի են, ուստի վիրահայերին նաեւ հորդորեցին լինել մաքսիմալ զգոն, չտրվել սադրանքներին, քանի որ իրենց կարծիքով՝ դա կարող է վնասել Արցախի ճանաչման արդար պայքարին։
«Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որը մինչեւ օրս շարունակվում է, ու շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մեր ազգը չհաղթի։ Մենք հասնելու ենք հաղթանակի, քանի որ Արցախը՝ Ադրբեջանի 102-ամյա գոյության ընթացքում երբեք, երբեք չի եղել նրա մաս․ սա անհերքելի փաստ է։ Ադրբեջանին բաց աջակցություն են ցուցաբերում Թուրքիան, Պակիստանը, Սիրիայից եւ Աֆղանստանից բերված ահաբեկիչները, ինչպես նաեւ տեխնիկապես ապահովում է Իսրայելը։ Ադրբեջանը պատերազմը սահմանից տեղափոխեց բնակելի վայրեր եւ այժմ հրետակոծում է հայկական գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանն իրեն բնորոշ ոչ մարդկային բարբարոսություն է ցուցաբերում՝ կրակի տակ պահում մեր եկեղեցիները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները»,- իր ելույթում ասաց ցուցարարներից մեկը։

Հավաքվածները՝ Արցախի, Հայաստանի, Վրաստանի ու Հունաստանի (որպես բարեկամ երկիր ու այս օրերին Հայաստանին աջակցող) դրոշներով քայլեցին Թբիլիսիի փողոցներով, ապա հասան հայկական թաղամասերից Հավլաբար։
Մանրամասները տեսանյութում՝
Տեղի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցում անցկացվեց մոմավառություն։ Տեր Տաթեւ քահանան, նախքան խաղաղության աղոթք կարդալը, դատապարտող խոսքով հանդես եկավ։
«Մենք միայն աղոթքով չենք բավարարվում, ամեն մեկս մեր ունեցածից կտրելու ենք, ուղարկենք Արցախ։ Եթե պետք լինի, մենք եկեղեցականներս էլ գնալու ենք ու կանգնենք սահմանին։ Բելը՝ թշնամին, նորից ելել է հայի դեմ, ամբողջ աշխարն այսօր հայ ժողովրդի դեմ է, մենք մենակ ենք, բայց ունենք Աստված։ Քրիստոնյա երկրները անունով քրիստոնյա են, բայց մոռացել են Քրիստոսին։ Վրաստանով ինքնաթիռներ են անցնում՝ թշնամին զենք է տանում, որը օգտագործվում է Հայաստանի դեմ։ Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ Քրիստոսին մի՛ ուրացեք։ Մենք, մեկ է, հաղթելու ենք»,-զայրացած իր խոսքն ավարտեց Տեր Տաթեւը։ Այնուհետեւ խաղաղության աղոթք կարդաց: Ցույցի մասնակիցները հերթով մոմովառություն իրականացրեցին։
Քայլերթին մասնակցում էր նաեւ Վրաստանի հայ համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը։ Անդրադառնալով գրեթե մեկ ամիս շարունակ ընթացող մարտերին՝ Մկրտչյանը վստահեցրեց՝ մենք այս պայքարում միանշանակ հաղթող ենք դուրս գալու․ «Բոլորիս քաջ հայտնի է, դրա մասին նաեւ գերտերությունները հաստատեցին՝ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է եւ մի շարք երկրների ահաբեկչական խմբավորումներ։ Սա հայ ազգի պայքարն է ոչ միայն պետությունների, այլեւ միջազգային ահաբեկչության դեմ»։
Մեր դիտարկմանը, թե այս ընթացքում համառ լռություն ու չեզոքություն են պահպանել թե՛ Վրաստանի իշխանությունները, թե՛ տեղի հայ մտավորականությունը, մասնավորապես թբիլիսահայերն ու բարձրաստիճան հայ պաշտոնյաները, Սամվել Մկրտչյանը պատասխանեց․ «Մենք բոլորս օրինապաշտ քաղաքացիներ ենք եւ ամենեւին էլ նպատակ չունենք պրովոկացիաներ ստեղծել, ինչպես փորձում են անել մեր հակառակորդները։ Մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերել հումանիտար օգնության ձեւով, եւ Հայաստանը պիտի վստահ լինի, որ մենք մեկ օրգանիզմ ենք, հայության մի մասնիկն ենք, որտեղ էլ գտնվենք»։
Մկրտչյանը շեշտեց՝ Վրաստանի իշխանություններից հայ համայնքն ակնկալում է ռեալ չեզոքություն․ «Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու ներկա պայմանները՝ հասկանում ենք, որ բավականին բարդ իրավիճակում է Վրաստանը, բայց երբ խոսքը մարդկանց ու ազգերի իրավունքների մասին է, պիտի հասկանա, որ բացի շահերից կան նաեւ այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են բարոյականությունը, արդարությունն ու մարդասիրությունը։ Ոմանք ասում են՝ քաղաքականության մեջ նման բաներ հաշվի չեն առնվում, բայց չի կարելի քաղաքականություն վարել առանց բարոյական հիմքերի»։
Լուսանկարում՝ Սամվել Մկրտչյանը
Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ
2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ
Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ
Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն
ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին
Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին
Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը
Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ
Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է
«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել
Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից
Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով
Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ
Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան
Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան
Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը
Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ
Վարչապետը նոր նշանակումներ է արել
Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին
Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը
Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ
Ղազախստանում Սու-30СМ է կործանվել
Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է
Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով
Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ
Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան
Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել
Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT