Պահանջում ենք, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ․ արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

22/10/2020 schedule12:20

«Կիրառեք սանկցիաներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Ճանաչեք Արցախը»․ այսպիսի պաստառներով այսօր արցախցի կանայք երեխաների հետ բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց։

Ակցիայի մասնակիցներից Իրինա Սաֆարյանը նշեց, որ պահանջում են ԱՄՆ-ից՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամի, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Նրանք ԱՄՆ-ից պահանջում են նաև միջամտել կոնֆլիկտին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ։ «Եկել ենք խնդրելու և պահանջելու, որ ԱՄՆ դեսպանը ներկայանա մեզ և լսի մեր պահանջները, որպեսզի վերջ դրվի այս ահաբեկչությանը, որպեսզի նորից ևս մեկ Սեպտեմբերի 11 չկրկնվի Արցախում և Արցախի սահմաններում»։

Արցախցի կանանցից մեկն էլ նկատեց, որ Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան կոնֆլիկտին տեղի է ունենում Ամերիկայի հանցավոր լռության պայմաններում։ «Ամերիկյան վերլուծական կայքերում են տեղեկություններ հաստատվում, և այսօր մեր պաստառների վրա էլ կարող եք տեսնել ամերիկյան զինատեսակների մասին, որոնք վաճառվել են Թուրքիային և որոնք կիրառվել են Արցախի և Հայաստանի դեմ։ Խնդիրն այն է, որ, Ամերիկայի զենքի մասին օրենսդրության համաձայն, ամերիկյան որևէ զինատեսակ առանց Ամերիկայի համաձայնության իրավունք չունի հայտնվել մեկ այլ երկրի տարածքում»։

Ակցիայի մասնակիցը նշեց՝ ԱՄՆ-ում գիտեն այդ զինատեսակների կիրառման մասին և լուռ համաձայնում են։ «Այդ զինատեսակները, օգտագործելով խաղաղ բնակչության դեմ, ավերելով մեր տները, մեր քույրերին և եղբայրներին սպանելով, ամերիկյան օրենսդրություն են խախտում: Սա իրենք շատ լավ գիտեն և լուռ համաձայնում են այս ամենին»։

Խոսելով Ամերիկա-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ արցախցի կինը նշեց, որ Հայ դատի գրասենյակները, ինչպես նաև լոբբիստական կազմակերպությունները պայքարում են, որ ամերիկյան կառավարությունը չշրջանցի 907-րդ բանաձևը և Ադրբջանին չտրամադրի ավելի շատ գումարներ, քան Հայաստանին է տրամադրում։ «Ապրիլյան պատերազմից հետո կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ գումարներով զինվորական կրթություն են ստանում ադրբեջանցի զինծառայողները: Ամերիկայի տրամադրած փողերով կրթություն ստացած զինվորականներն են կռվում Արցախի դեմ. չնայած դա նույնպես այդ բանաձևի կոպիտ խախտում է»։

Բողոքի ակցիայի սկսելուց որոշ ժամանակ անց արցախցի կանանց հրավիրեցին դեսպանատուն՝ հանձնելու  նամակը, որում նշված են նրանց պահանջները։ Հանդիպման ընթացքում նրանք նաև պահանջել են հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Արցախցի կանայք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ իրենց բողոքի ակցիան ավարտեցին՝ երգելով «Իմ սեր Արցախ» երգը։

Հիշեցնենք, որ արցախցի կանայք օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել նաև Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հանդիպում պահանջելով ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1591 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա