Ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի հետևանքով. Զոհրաբ Մնացականյան

Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:    

ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։ 

Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում՝ նախարար Մնացականյանը փաստել է, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Տպել
824 դիտում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ