ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ընդունեց ցուցարարներից մեկին․ խոստացել է հենց այսօր կապվել իր ղեկավարության հետ

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը իր աշխատասենյակում այսօր ընդունեց դեսպանատան դիմաց Արցախի ճանաչման հարցով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին եւ նրա հետ առանձնազրույց ունեցավ։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են նախաձեռնել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության դիմաց՝ պահանջով, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը, միջոցներ ձեռնարկի՝ Ադրբեջանի նկատմամբ ռազմական եւ տնտեսական սանկցիաներ կիրառելու, ինչպես նաեւ Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու համար։

Առանձնազրույցից հետո քաղաքացին որոշ մանրամասներ հայտնեց՝ նախ փոխանցելով դեսպանի ներողությունը նրա համար, որ ցուցարարների մոտ իջնել չկարողացավ եւ առավել արդյունավետ համարեց այս ձեւաչափով հանդիպումը․ «Դեսպանն ասաց, որ իրենց մտահոգությունը բարձր մակարդակի վրա է, մարդկային առումով երբ նստում, լսում ես, մտահոգությունը, իսկապես, շատ մեծ է, ես փորձեցի նրան ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում, բայց նա հաստատեց, որ իրենք տեղյակ են եւ խոր վշտակցություն են հայտնում, նաեւ Գյանջայի հարցին անդրադարձա, զուգահեռներ տարա՝ ասելով, որ միջազգային հանրությունում աղաղակներ են բարձրացել դրա հետ կապված, մինչդեռ Ստեփանակերտի, Շուշիի, անգամ ՀՀ-ի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը չի արձանագրվում, եւ նա դարձյալ ասաց՝ հավատացեք՝ գիտեմ»։

Լրագրողներից մեկի հարցին, թե իմանալուց զատ, ի՞նչ քայլեր են ձեռնարկում, քաղաքացին պատասխանեց․ «Ես ասացի, որ Բունդեսթագի պատգամավորները եղել են Արցախում, դատապարտել են, եւ նա հույս հայտնեց, որ կգնան, համապատասխան գորոծողություններ կձեռնարկեն իրենց ղեկավարության հետ, ես հարցրի՝ արդյո՞ք հյուպատոսարանից որեւէ մեկը այցելել է Արցախ, ինչին նա պատասխանեց՝ ասելով, որ դա անհնար է այս պահին, բայց իրենք գիտեն շատ ավելին, քան մենք պատկերացնում ենք»։

Անդրադառնալով Հունաստանի կողմից ներկայացված պատժամիջոցների բանաձեւին, որին Գերմանիան դեմ է քվեարկել՝ դեսպանը մանրամասն պատճառաբանություն չի ներկայացրել, ասել է միայն, որ պատժամիջոցը լայն հասկացություն է, եւ ինքը իրավասու չէ այդ մասին խոսել․ «Ես ասացի, որ հանգուցալուծման համար առաջնայինը Արցախի ճանաչման հարցն է, ինչը կարող է վերջակետ դնել այս ագրեսիվ գործընթացին, եւ նա ասաց, որ դա եւս քննարկում են, եւ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները այդ ուղղությամբ շատ մեծ են, ասաց՝ մենք մեր իրավասության սահմաններում ամեն ինչ կանենք, որ ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ հայ ժողովրդի համար լավ լինի»։

Քաղաքացու խոսքով՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը արձանագրություն է կազմել եւ խոստացել այսօր եւեթ տեղյակ պահել իր ղեկավարությանը եւ սկսել գործընթաց, նախեւառաջ՝ հրադադարի հաստատման համար․ «Իսկ ես ասացի, որ հրադադարը կարող է հարաբերական լինել, եւ 2-3 տարի հետո պատերազմը կարող է կրկնվել մեր երկրում, եւ նա դարձյալ ասաց, որ դա հասկանում են»։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ դեսպանատան այս պատասխանը իրենց ամբողջությամբ չի գոհացնում․ «Եթե կարող է Գերմանիայի պառլամենտի ընդդիմադիր կողմը այցելել Արցախ եւ գնահատականներ տալ, ի՞նչն է խանգարում, որ գործող իշխանությունը եւս այցելի»,- ասաց նա՝ պնդելով, որ բացի մտահոգություններ հայտնելուց, այլ քայլ չեն ձեռնարկում․ «Մենք ենք տուժողները, մենք ենք պայքարում մեր հողում ապրելու իրավունքի համար, իսկ նրանք տերմինալոգիայով փորձում են մեղմացնել իրավիճակը, մենք տեղյակ ենք, որ իրենք տեղյակ են, Ապրիլյանից էլ էին տեղյակ, բայց որեւէ պատժամիջոց չիրականացրին, 1915 թվականի Ցեղասպանությանը ո՞ր մեկը տեղյակ չէր, բոլորդ տեղյակ էիք, բայց Ապրիլի 24-ին ամեն մեկդ ինչ բառ ասես, կօգտագործի, բացի Հայոց ցեղասպանությունից»։

Արմինե Մելքոնյանի խոսքով՝ տեղի ուենցողը միջազգային կառույցների լռության քաղաքականության արդյունքն է․ «Սա Թուրքիային եւ Ադրբեջանին չսանձելու արդյունքն է, Ապրիլյան պատերազմի բազմաթիվ փաստերի առաջ ձեր աչքերը փակելու արդյունքն է»,- ասաց նա՝ հայտարարելով, որ այսօր սահմանում զոհված ամեն զոհի մահ ծանրանալու է միջազգային բոլոր կառույցների, իրենց քաղաքակիրթ անվանած բոլոր երկրների խղճին։

Բողոքի ակցիայի մասնակիցները «ամոթ, ամոթ» վանկարկումներով հեռացան դեսպանատան տարածքից։

Տպել
1084 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին