ԵԱՏՄ երկրներից Հայաստան եկող բոլոր ռազմական եւ հումանիտար բեռները կազատվեն հարկային վճարումներից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

21/10/2020 schedule12:33

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը և առողջապահության նախարարությանը հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:

Նախագծի հիմնական զեկուցողը ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էր:

«Մասնավորապես առաջարկվում է այս ապրանքների ներմուծումը ազատել ավելացված արժեքի հարկից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է ակցիզային հարկով կամ բնապահպանական հարկով հարկման, ապա նաև նշյալ հարկերից։ Պայմանն այն է, որ այս ապրանքները մինչև ռազմական դրության ավարտը հանձնվեն նշյալ գերատեսչություններին (պաշտպանության նախարարություն, ԱԻՆ, առողջապահության նախարարություն), և այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով, իսկ երբ հանձնողը կլինի ոչ բիզնես միավոր, այսինքն՝ սովորական քաղաքացի, ապա կարող է փաստաթղթավորումը իրականցվել նաև ոչ հաշվարկային փաստաթուղթ համարվող ցանկացած վավեր փաստաթղթով»։

Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկվում է ապրանքնեերը սահմանել Կառավարության կողմից՝ նպատակ ունենալով աջակցությունը դարձնել ավելի հասցեական և արդյունավետ։

Ֆինանսների նախարարը նկատեց՝ գուցե օբյեկտիվ հարց առաջանա, թե ինչո՞ւ է այս նախագծով առաջարկվում հարկային արտոնություններ սահմանել միայն ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով։ Նա ընդգծեց, որ ԵՏՄ անդամ չհամարվող երկրներից ներմուծման դեպքում կա շատ կիրառական ու արդյունավետ միջոց։ «Այդ միջոցը հետևյալն է․ ներմուծողը, լինի կազմակերպություն, թե ֆիզիկական անձ, կարող է ներկայացնել հրաժարում՝ հօգուտ պետության մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր և, ըստ այդմ, ազատվել ներմուծման հետ կապված հարկերից: Սրանով է բացատրվում այն, որ նախագծով ներկայացված առաջարկը վերաբերում է միայն ԵՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումներին, որի պարագայում, ինչպես գիտեք, չկան մաքսային ընթացակարգեր, և հետևաբար չի ներկայացվում որևէ մաքսային հայտարարագիր»։

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 կողմ ձայն: Այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի այսօր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1597 դիտում

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել

Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար

Աննա Վարդապետյանը ընդունել է Լատվիայի դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը

Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան

Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան

Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ

Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը

Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան

ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա

Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը

Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ

Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար

Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան

2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը

Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները

Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին

Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից

Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ

Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է