Կոչ ենք անում դատապարտել թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան. ԲԴԽ-ն դիմել է ԵՄ դատական խորհուրդների միությանը

Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում:

«Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ

Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և դատապարտելի իրադարձությունների մասին, որոնք ներկայումս ծավալվում են Արցախում (Լեռնային Ղարաբաղում), քանի որ դրանք աննախադեպ են մինչ այժմ մարդկության կողմից ընդունված և մարդկային քաղաքակիրթ գոյությունն ապահովող միջազգային իրավունքի նորմերի խախտումների ծավալներով, կոպտությամբ և դրսևորման ցինիզմով։

Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում էթնիկ բնակչության բնաջնջման անթաքույց փորձ և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող հայերի կյանքի իրավունքի խախտում:

Թուրքիայի լիարժեք աջակցությամբ`Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից նախօրոք պլանավորված լայնածավալ ռազմական ագրեսիայի սանձազերծումը հետապնդում է հստակ ցեղասպան նպատակներ: Աշխարհի աչքի առջև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, նենգաբար ավերվում են քաղաքներ, ոչնչացվում են մշակութային օբյեկտներ, զոհվում են անզեն մարդիկ, կանայք ու երեխաներ. փաստեր, որոնց ապացույցներն ակնհայտ են և անհերքելի։

Ադրբեջանի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն (կառուցված 1887թ.)` պատճառելով զգալի վնասներ, որից տուժել են խաղաղ բնակչությունը և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ:

Միջազգային հանրության կողմից արդեն հաստատվել է, որ այս վայրագությունները իրականացվում են հիմնականում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկանների միջոցով, որոնք ակնհայտորեն գործում են Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության հովանավորչությամբ։

Ահաբեկչությունը չունի ազգային, կրոնական, սոցիալական նկարագիր, ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթություն է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդուհանդերձ, ահաբեկչությունից ապահովագրված չէ և ոչ մի երկիր։ Դատական իշխանություններն ամբողջ Եվրոպայում կարևոր դերակատարություն ունեն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում:

Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները ողջ Եվրոպայում չպետք է լուռ դիտորդի կարգավիճակով հետևեն թուրք-ադրբեջանական միլիտարիստների կողմից եվրոպական ընտանիքի մաս հանդիսացող հայ ազգի և նրա կողմից հազարամյակների ընթացքում ձևավորած եզակի մշակութային ժառանգության ոչնչացման անթաքույց փորձին:

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործություններ կատարողների փառաբանումը, քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից ատելության խոսքի համակարգային օգտագործումը փաստվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովի կողմից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և կիրառել է միջանկյալ միջոց՝ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ չնայած հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի մասին ձեռքբերված համաձայնությանը՝ Ադրբեջանը շարունակել է անդադար ռմբակոծել և հարձակվել խաղաղ բնակավայրերի վրա՝ վիրավորելով և սպանելով քաղաքացիական անձանց:

Այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում»,-ասված է կոչում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1539 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ