Երևան
12 °C
«Ինձ համար մեծ հաճույք է բարեկամների միջավայրում գտնվել այստեղ՝ Երեւանում: Մենք երկար կուռ հարաբերությունների նախապատմություն ունենք, հարաբերություններ, որոնք հիմնված են կուռ պատմական հիմքերի վրա: Ուստի իմ ներկայությունն այստեղ, սիրելի Զոհրաբ, խորհրդանշում է իմ բարեկամությունը ձեզ եւ հայ ժողովրդին». Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսպիսի խոսքերով սկսեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսը:
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ մինչ ԱԳՆ գալը եղել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ հարգել նրանց հիշատակը:
Նախարարը վստահ է՝ այս ողբերգական եղելությունների հիշողությունը չպետք է մոռանալ, որպեսզի այդօրինակ ոճիրները չկրկնվեն երբեւէ:
Այնուհետեւ տեղեկացնելով, որ ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ Դենդիասը նկատեց.
«Մենք ջանք չենք խնայում՝ ամրացնելու մեր կուռ հարաբերությունները է՛լ ավելի, մասնավորապես՝ տնտեսական ասպարեզում, որտեղ շատ տեղ կա դեռ ընդլայնելու»:
Անդրադառնալով արցախյան հարցի շուրջ քննարկմանը՝ Դենդիասը տեղեկացրեց. «Ես ուշադիր ունկնդրեցի նախարարի վերլուծությունը Հարավային Կովկասում շատ մտահոգիչ բռնկումների վերաբերյալ: Աթենքից մենք հետեւում ենք այդ զարգացումներին խիստ սերտորեն: Մենք ողջունում ենք Մոսկվայում բանակցած հրադադարի լուրը, մեզ շատ մտահոգում են դրա խախտումները: Թույլ տվեք կրկնել՝ հրադադարը պետք է խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տեւական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով, վերադառնալով բանակցությունների սեղան՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային կուռ հիմքերի վրա»:
Հունաստանի արտգործնախարարը չշրջանցեց նաեւ հակամարտության սրման վրա յուղ լցնողներին:
«Վճռական կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջեւ, ովքեր յուղ են լցնում լարման եւ բոցի վրա, եւ նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում եւ մնում վեճերի լուծման խաղաղ լուծմանը հավատարիմ:
Բացարձակապես հստակ է, որ նաեւ պետք է վերջ տրվի օտար միջամտությանը: Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է իրականում: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում: Հունաստանը ձայնը բարձրացրել է ի սկզբանե այս կապակցությամբ: Մենք առաջինն էինք, որ Եվրոպական միության արձագանքը պահանջեցինք այս կոնֆլիկտի բոցավառման շուրջ՝ կոչ անելով անմիջական եւ տեւական զինադադարի եւ խաղաղ լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաեւ առաջարկեցինք, որ Եվրամիությունը կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,- շարունակեց Հունաստանի արտգործնախարարը:
Նա տեղեկացրեց, որ Հունաստանն անգամ հետ է կանչել իր դեսպանին Բաքվում:
Դենդիասի փոխանցմամբ՝ ինքը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է նաեւ Արեւելյան Միջերկրականում ստեղծված իրավիճակը, լարումները եւ ապօրինի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում եւ Արեւելյան Միջերկրականում:
«Բոլորն էլ ունեն ընդհանուր քաջ հայտնի հայտարար, ընդհանուր հայտարարը Թուրքիան է, Թուրքիայի անտեսումը ԵՄ կոչերին՝ հարգել միջազգային լեգիտիմությունը»,- ընդգծեց նա:
Դենդիասը տեղեկացրեց, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այսօր այդ հարցերը եւս մեկ անգամ կարծարծի Եվրոպական խորհրդում: «Մեր դիրքորոշումը բյուրեղի պես հստակ է, մենք միշտ պատրաստ ենք մտնել երկխոսության մեջ բարի կամքով, միջազգային իրավունքի հիմունքների վրա եւ ելնելով բարի դրացիական հարաբերությունների սկզբունքներից: Բայց եւ այնպես փոխանակ կոչ անելու բանակցությունների, որոնք փոխհամաձայնեցված էին, մենք եւս մեկ անգամ բախվեցինք թուրքական սադրանքների վերսկսմանը»,- նկատեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ կոչ անելով Թուրքիայի մասին դատել իր գործողություններով եւ ոչ թե հայտարարություններով:
Իր խոսքի ավարտին Դենդիասը վստահեցրեց՝ Հունաստանը կշարունակի տրամադրել օժանդակություն՝ ելնելով Հայաստանի հետ երկկողմանի համագործակցության հուշագրից եւ հարաբերություններից:
Նա նաեւ հույս հայտնեց շուտով Զոհրաբ Մնացականյանին հյուրընկալել Աթենքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT