Վանաձորում անտրտունջ աշխատող դերձակները վստահ են՝ իրենց կարած հագուստներով էլ բոլոր զինվորները հետ են դառնալու

Վանաձորի կարի արտադրամասերում լսելով սահմանում պատերազմական իրավիճակի լուրը, բոլորը մի բռունցք դարձան ու լծվեցին թիկունքն ամուր պահելու գործին: Առանց տրտնջալու, առանց նեղվելու ու առանց հավելյալ վարձատրության մասին մտածելու, հազարավոր աշխատակիցներ որոշեցին աշխատել արտաժամ, որ ոչ պատվերները տուժեն, ոչ էլ սահման պահող զինվորն ու կամավորը մրսեն:

Վանաձորի ամենամեծ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրության գծով տնօրեն Հասմիկ Ջուլհակյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ կարելու ու աշխատելու են այնքան, մինչեւ այլեւս կարիք չլինի: «Մենք ընդունում ենք, որ թիկունքը եւս պետք է ամուր լինի, մեր զինվորներն ավելի  վստահ պետք է զգան իրենց սահմանին, մեզնից շատերի տղաներն էլ են առաջին իսկ օրվանից պատերազմի դաշտում: Մենք առաջին իսկ օրվանից, մեր սեփական նախաձեռնությամբ ավելի քան 1000 հատ տաք վերմակներ ու անջրաթափանց  սավաններ ենք կարել ու ուղարկել, հաջորդ խմբաքանակով զինվորական բաճկոններ ու ադրավարտիքներ ենք կարել, որոնք եւս արդեն ուղարկել ենք: Սա արել ենք մեր աշխատանքին զուգահեռ, որ կարողանանք նաեւ ֆինանսապես չտուժել: Բացի մեր աշխատանքները, մենք նաեւ գումար ենք փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ներկայումս արդեն երկրորդ՝ 1000 հատանոց խմբաքանակն ենք կարում, մնում ենք արտաժամ, որ կարողանանք նաեւ մեր պատվերները հասցնել»,- ասաց տիկին Ջուլհակյանը՝ նշելով, որ աշխատանքի են եկել անգամ  նախկին աշխատակիցները, որպեսզի կարողանան ժամանակին հասցնել.

«Աշխատակիցների միակ դժգոհությունը այն է եղել, որ երկար մնան ու շատ աշխատեն, չկա մի աշխատակից, որ ճակատում չունենա զինվոր, լինի դա որդի, ամուսին, եղբայր, ծանոթ կամ անծանոթ, մարդիկ պատրաստ են անգամ գիշերն աշխատել, որ ոչ մի զինվոր սահմանին չմրսի: Կարված ու ուղարկված հագուստի գրպաններում այնպիսի բաներ ենք դրել, որոնք մայրը կուղարկեր իր զինվոր որդուն՝ նասկիներ, ծխախոտ, քաղցրավենիք»:

Աշխատակիցները վստահեցնում են՝ իրենք այստեղ պատրաստ են ամեն ինչի, գիշեր-ցերեկ աշխատել առանց տրտնջալու, վստահ են՝  իրենց կարած հագուստով էլ հետ են գալու բոլոր զինվորներն ու սահմանին կանգնած տղաները:

Մարզկենտրոին մեկ այլ խոշոր «Սարտոն»կարի արտադրամասում եւս աշխատում են առանց տրտնջալու: Արտադրամասի գլխավոր ինժեներ Մարինե Առաքելյանը մինչ լրագրողներին կներկայացներ արված ու արվող աշխատանքները, վստահեցրեց՝ հայն արդեն հաղթել է, հետո արդեն ներկայացրեց. «Մենք մեր աշխատանքից հետո արտաժամ ենք մնում, կարում ենք քնապարկեր, թիկնոցներ ու անձրեւանոցներ մեր զինվորների համար, նախաձեռնությունը տնօրենինն էր, որին բոլորս միանգամից համաձայնեցինք, առանց տրտնջալու կամ երկմտելու: Կարված հագուստի մեջ մենք մեր մայրական օրհնանքն ենք դնում: Արդեն իսկ հարյուրավոր թիկնոցներ ու անձրեւանոցներ ենք ուղարկել»: «Սարտոն» կարի արտադրամասը եւս գումար է փոխանցել հիմնադրամին՝ աշխատակիցների ու ընկերության կողմից:

Տիկին Ագնեսայի տղան կռվի հաջորդ օրն արդեն կամավորագրվել է ու մեկնել ռազմաճակատ, ասում է՝ ինքը թիկունքում է ծառայում, տղան՝ ճակատում:

Բացի կարի արտադրամասերից, զինվորին թաք հագուստվ ապահովելու գործն է միացել նաեւ վանաձորցի տիկին Լաուրան, իր փոքրիկ արհեստանոցում, 3 ընկերուհիների հետ քնապարկեր է կարում սահմանը պահող տղաների համար. «Պատերազմի հենց առաջին օրվանից ուզում էի ինչ-որ բանով օգնած լինել հայրենիքիս, հետո հայտարարություն տեսա, որ քնապարկեր է պետք, 3 ընկերուհիներս եկան, միացան ու սկսեցինք մի թիմ դարձած աշխատել»:

Բացի քնապարկերից, նաեւ տաք գլխարկներ են կարում: Կանանց մաղթանքը մեկն է՝ խաղաղություն հայ ազգին. «Տղաների անվախությանն ու խիզախությանը չենք կասկածում, մենք ձեզ հետ ենք, մենք այստեղ, դուք այդտեղ՝ մի բռունցք դարձած, չմտածեք, մեր աղոթքները ձեզ հետ են»:

Աշխատանքները համակարգում է Լոռու մարզպետարանը, որի միջոցով էլ ողջ արտադրանքը հասցվում է սահմանին կանգնած տղաներին:

Տպել
2085 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի