Դավիթ Գարեջիի վանական համալիր կամ վրաց-ադրբեջանական ամենացավոտ հարցը․ սահմանագծումը կեղծվել է՝ հօգուտ Ադրբեջանի

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ աշխատակիցներ են կալանավորվել Ադրբեջանի հետ սահմանին տարածքի սահմանագծումը կեղծելու համար՝ հօգուտ Ադրբեջանի։ Սահմանազատման աշխատանքի ժամանակ երկրի տարածքի հատվածի անօրինական փոխանցում է կատարվել, ինչի առթիվ էլ քրեական գործ է հարուցվել։

Վրացական լրատվամիջոցներում դեռեւս շրջանառվում են կալանավորված երկու անձանց անուններ։ Վրացական interpressnews.ge-ից տեղեկանում ենք, որ այդ անձանցից մեկը Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ գծանշման հանձնաժողովի նախկին նախագահ Իվերի Մելաշվիլին է, որին պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվելու այսօր՝ հոկտեմբերի 8-ին: Երկրորդ կալանավորվածը նույն հանձնաժողովի անդամ Նատալյա Իլիչեւան է։ Մելաշվիլին Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարեւան երկրների դեպարտամենտի սահմանային կապերի ծառայության ղեկավարն է, իսկ Իլիչովան՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչության գլխավոր տեսուչը:

Մելաշվիլիի փաստաբան Էդուարդ Մարիկաշվիլին interpressnews.ge-ին հայտնել է, որ պաշտպանյալին գրավով ազատելու միջնորդություն է ներկայացնելու։ Իսկ ինչ վերաբերում է Նատալյա Իլիչեւային, ապա նա դեռ փաստաբան չունի, ուստի դիրքորոշումն էլ անհայտ է: Հարուցված քրեական գործի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել Վրաստանի դատախազությունը եւ մանրամասներ հրապարակել, հայտնել, որ երկու երկրների իշխանությունները (Վրաստանի եւ Ադրբեջանի) այդ հատվածի սահմանազատման մասին պայմանավորվել էին դեռեւս 1994 թվականից՝ այն քարտեզագրական նյութերի համաձայն, որոնք ստեղծվել են 1938 թվականին։

Սակայն 2020 թվականի օգոստոսի 17-ից սկսված հետաքննությամբ պարզվել է, որ սահմանազատման գործում ներգրավված որոշ անձինք այն միտումնավոր թաքցրել են եւ ղեկավարվել մեկ այլ՝ 1970-1980 թվականներին ստեղծված քարտեզներով, ինչը հակասում է Վրաստանի պատմական սահմանների քարտեզագրությանը:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ վեճը հիմնականում 6-րդ դարի «Դավիթ Գարեջիի» վանական համալիրի շուրջ է ծավալվում։ Դավիթ Գարեջիի ժայռափոր վանական համալիրը վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամենացավոտ հարցերից է: Այն գտնվում է Ադրբեջանի եւ Վրաստանի պետական սահմանի չհստակեցված հատվածում։ Վերջին տարիներին սահմանի այդ հատվածները լարվածություն են առաջացնում։ Բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջեւ, բողոքի ցույցեր են անցկացվել:

Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը: Նախորդ տարի ադրբեջանական կողմը հանդիսավոր արարողությամբ ուղեկալ էր տեղադրել համալիրի տարածքում՝ սահմանափակելով վրացի հավատացյալների մուտքը։ Կրքերը է՛լ ավելի էին թեժացել, երբ սահմանին հավաքված վրացի ցուցարարների շրջանում սկսել էին լուրեր շրջանառվել, որ ադրբեջանցի սահմանապահները վանական համալիրի տարածքը նաեւ որպես զուգարան են օգտագործում: Այդ ժամանակ եւս, ինչպես բոլոր դեպքերում, վրացական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով արված հայտարարություններով ձգտել էր ամեն կերպ չսրել հարցը եւ բերել այն խաղաղ բանակցությունների հարթություն:

Այս տարվա սկզբին էլ վրաց հոգեւորականներն ահազանգում էին այն մասին, որ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում՝ մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ: Համալիրն իրենից ներկայացնում է ժայռափոր մոտ 20 վանք եւ ընդգրկում Վրաստանի երեք շրջանների տարածքները՝ Գարդաբանի, Սագարեջոյի եւ Սիղնաղի։ Համալիրի գլխավոր կոթողն է կոնֆլիկտի հիմք դարձած Սուրբ Դավիթ Գարեջի վանքը։

Վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրն իր պատմական տարածքն է եւ վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Վերջինս ներկայացնում է նաեւ բազմաթիվ փաստեր։ Իսկ ահա ադրբեջանցիները, համալիրն անվանում են Քեշիքչիդաղ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող:

Վրաց -ադրբեջանական պետական սահմանի սահամանգծման հարցը՝ հատկապես Դավիթ Գարեջիի համալիրի տարածքում կրկին ակտիվ քննարկման առարկա դարձավ սեպտեմբերի 24-ից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի Վրաստան կատարած այցից հետո: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ ձեռք են բերվել նոր քարտեզագրական նյութեր, որոնք փոխանցվել են նաեւ ադրբեջանական կողմին: Վերջինս նաեւ չէր բացառել, որ վրաց-ադրբեջանական սահմանագծմանը վերաբերող նոր քարտեզագրական նյութերը կփոխեն նախկինում ձեռք բերված համաձայնությունը։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին էլ երեկ լրատվամիջոցներից մեկով անդրադառնալով վրացի ընդդիմադիրների տարածած տեղեկություններին, նշել էր՝ քաղաքական շահարկումներ են այն հայտարարությունները, թե այս միջադեպը վնասելու է վրաց-ադրբեջանական հարաբերություններին։ «Ադրբեջանը եղել եւ մնում է Վրաստանի ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը»,- ասել էր նա՝ հավելեվ, որ կփորձեն այնպես անել, որ սահմանի վերանայված պայմանավորվածությունները չվնասեն իրենց երկկողմ, պատմականորեն շատ սերտ, բարեկամական հարաբերություններին:

ԱԳ նախարարի խոսքով՝ նաեւ բացարձակ անհիմն է ընդդիմադիր կողմի՝ կատարվածը Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս պատերազմական իրադրության հետ կապելը։ «Ես ուզում եմ հասարակությանը հիշեցնել, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ մեր հանդիպումը տեղի է ունեցել մինչեւ հակամարտության սկսվելը: Եվ այն, ինչ մենք լսում ենք մեր երկրի ընդդիմադիրներից, պարզապես քաղաքական շահարկում է ու հակապետական վերաբերմունք: Մենք հետեւողական կլինենք մինչեւ վերջ պաշտպանելու մեր շահերը, եւ ես համոզված եմ, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ համաձայնության կգանք, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, եւ կողմերից ոչ մեկի պետությունը չի տուժի», -ասել է Զալկալիանին:

Տպել
4012 դիտում

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից 23 բեռնատար է դուրս է բերվել

Բարի գալուստ սպորտի, հումորի և մշակույթի կենտրոն. Տյումենից Գյումրի են ժամանել տուր-օպերատորներ և ԶԼՄ ներկայացուցիչներ

Պետական գույքը հանրային սեփականություն է, հանրությունը պիտի տեղյակ լինի՝ ինչպես է կառավարվում այն. Առնակ Ավետիսյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախից Երևան տեղափոխված երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

ՀՀ-ում կրճատվել է միջմարզային երթուղիների թիվը. աստիճանաբար անցում կկատարվի միասնական երթուղային ցանցի

Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը

Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունը 2021-ին ստացել է 600 մլն դրամի շահույթ. Կարեն Անդրեասյան

Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզ է հրավիրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ֆերմերների հետ հանդիպման

Ղազախստանը պատրաստակամ է քննարկել «Քովիդ-19»-ի դեմ իր արտադրած պատվաստանյութը ՀՀ-ին տրամադրելու հարցը

ՀՀ ոստիկանապետը 2022-ը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀՀ արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատրոն ու կինո այցելելու նոր պահանջ

ԱԺ փոխնախագահն ընդունել է ԵՄ պատվիրակությանը. անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կենտրոն վարչական շրջանի տնտեսվարողները տուգանվել են պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար

Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա գործակարգավարական խորհրդակցությունները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Թաղման բյուրոյի խնդիրների ու խախտումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Երևանի դատախազի տեղակալի եւ քաղաքապետի միջև

Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են ՀՌՀ անդամ

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով այսօր տեղափոխվել է Երևան

UCOM-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Ռուսական կողմը շարունակելու է ջանքերը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Սերգեյ Կոպիրկին

Մայրը և որդին խաբեությամբ հափշտակել են անձանց անվամբ ձևակերպված վարկերի գումարները. գործը դատարանում է

Հայ խաղաղապահները վերադարձել են Հայաստան

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք

Այսօր ինքնասպանության փորձ կատարած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք. հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության

Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն անտառային ոլորտի խնդիրների վերաբերյալ (լուսանկարներ)

Վերջին 30 տարում Հայաստանի ՔԿՀ-ներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ

Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած դպրոցի տնօրենը հիվանդանոցում մահացել է

Ռուբեն Հախվերդյանը հրապարակել է իր՝ «Աշնանային էլեգիա» ստեղծագործության տեսահոլովակը

Դոլարի փոխարժեքն աճել է. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

«Լադանիվան» եվրոպական հեղինակավոր մրցույթի հաղթողների թվում է

Զարեհ Սինանյանը և Կարեն Ավանեսյանը կգործուղվեն Բելառուսի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին ասուլիս կտա

Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է

Ժնևում ընթանում են Լավրով-Բլինքեն բանակցությունները

Վարչապետն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը (լուսանկարներ)

Կոտայքի մարզպետարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև հուշագիր է կնքվել