Ադրբեջանի խախտումների վերաբերյալ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով ապացույցներ է ներկայացնում ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի Հանրապետությունն ամենօրյա ռեժիմով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում ապացույցներ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոնվենցիոն եւ մարդասիրական խախտումների վերաբերյալ:

Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը. «Հավանաբար այսօր էլ կուղարկենք նոր ապացույցներ, որպեսզի ցույց տանք Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների եւ մարդու իրավունքների նվազագույն պահանջների նկատմամբ դրսեւորած տոտալ անտեսումը, որովհետեւ քաղաքացիական բնակավայրերի անդադար եւ անընտրանքային ուղղակի ռմբակոծումը առհասարակ որեւէ աղերս չունի կիրառելի այն իրավական չափանիշների հետ, որոնք մեր կողմից ի ցույց են դրվում Եվրոպական դատարանին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների առաջին իսկ օրը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ, որը Եվրոպական դատարանը բավարարել էր` Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ անելով զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը: Որոշմամբ սահմանվել էր, որ կողմերը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տվյալներ ուղարկեն իրենց։ Դրանից օրեր անց ՀՀ-ն երկրորդ դիմումն էր ներկայացրել ՄԻԵԴ-ին՝ այս անգամ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով, որը եւս Եվրոպական դատարանը երեկ բավարարեց:

Այսօրվա ճեպազրույցին Եղիշե Կիրակոսյանը մանրամասնեց, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել՝ հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլի, ինչպես նաեւ՝ տարբեր երկրների ղեկավարների եւ ԱԳՆ-ների հստակ հայտարարությունները. «Դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո երեկ ի հայտ եկավ նաեւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության՝ Թուրքիայի կողմից վարձկաններ, ահաբեկիչներ Ղարաբաղ տեղափոխելու եւ ռազմական գործողությունների մասնակցությունը ապահովելու վերաբերյալ հայտարարությունը, որը եւս ներկայացվեց Եվրոպական դատարան»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Կիրակոսյանը մանրամասնեց, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումի շրջանակում ներկայացվել են երկու տեսակ ապացույցներ, որպեսզի ցույց տան Թուրքիայի գործողությունների եւ դրանցով անդառնալի հետեւանքներ առաջացնելու ռիսկի միջեւ եղած կապը. «Նախեւառաջ դրանք ցույց են տալիս Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը, այսինքն՝ անձնակազմի, տեխնիկայի, ընդհանրապես, ռազմական գործողությունների, դրա կառավարմանը ուղիղ մասնակցելու առումով, երկրորդ հերթին արդեն ներկայացվել են ապացույցներ, որոնք վերաբերում են Թուրքիայի անուղղակի մասնակցությանը, այսինքն՝ վարձկաններ, ահաբեկիչներ ներգրավելուն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը դարձյալ որոշումը կայացրել է ՀՀ-ի դիմումի եւ կից ներկայացված ապացույցների հիման վրա՝ Թուրքիայի Կառավարությունից որեւէ մեկնաբանություն չպահանջելով:

Կիրակոսյանի խոսքով՝ այս որոշման առկայությունն ինքնին շատ կարեւոր է ՀՀ-ի համար, որովհետեւ ստացվում է, որ միայն ՀՀ-ի ապացույցների հիման վրա ՄԻԵԴ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածությունը ռազմական գործողություններին: Ըստ Կիրակոսյանի՝ կարեւոր էր նաեւ, որ այս քայլը հենց այս պահին արվեր:

Այժմ ակնկալվում է, որ Թուրքիան եւս իր պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ ուղարկի ՄԻԵԴ-ին, սակայն դրա համար որեւէ հստակ ժամկետ որոշմամբ չի սահմանվել. «Ժամկետ այս պահին չկա, բայց կարծում եմ՝ մեր կողմից ներկայացված ապացույցները հերիք են, որ արձագանք ստանանք, որովհետեւ պրոցեսը այդպիսին է. խնդրանքը մենք ենք ներկայացրել, ապացույցները մերն են, եւ բնական է, որ մյուս կողմից պետք է արձագանք լինի»,- ասաց նա: Իր պարտականությունների կատարման վերաբերյալ տեղեկություն մինչ օրս չի ներկայացրել նաեւ Ադրբեջանը, ինչը հաշվի առնելով՝ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին խնդրել է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին, Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ն իր պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել է, այսօր պատրաստվում են ուղարկել ՄԻԵԴ: Թե կոնկրետ ինչ բովանդակություն ունեն դրանք, Կիրակոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դրանց մասին տեղեկություն կտրվի առաջիկայում:

Հարցին՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը հիմք տալի՞ս է՝ ահաբեկչական ուժը չեզոքացնելու համար, Կիրակոսյանը պատասխանեց, որ մենք առանց դրա էլ այդ իրավունքը ունեինք. «Որոշումը չէ, որ պետք է այդ իրավունքը տար, մենք լիակատար իրավունք ունենք ոչնչացնելու այդ ուժերին, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր երկրի անվտանգությանը»,- ասաց նա:

Տպել
1370 դիտում

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել