Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է. Դ. Տոնոյանն ընդունել է Ջ. Լաքոտին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները՝ զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, և այդ գործընթացն արդեն սկսվել է։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: 

Տպել
763 դիտում

Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են. Կարեն Հովհաննիսյան

Հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են. ՊԲ

Խախտվում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը. ԱՆ-ն կոչ է անում դատապարտել բժշկական կենտրոնների թիրախավորումը

Կառավարությունը բոլոր միջոցները կկենտրոնացնի Արցախում վնասները վերականգնելու համար․ Ղուլարյան

ՊԵԿ նախագահը զարմանալի տեղեկություն է հայտնել վարչապետին

Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրվել է 180 կամավորական

Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են. Արծրուն Հովհաննիսյան

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի փորձերը ձախողվելու են, կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԳՆ

Թուրքական «Բայրաքթարները» Հայաստանի սահմանի մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս (տեսանյութ)

Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը արցախահայության դեմ. վարչապետ

Շուշիի հրթիռակոծությունից ԱՀ ԱԻ պետական ծառայության 3 փրկարար վիրավորում է ստացել

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը

ԱՀ ԶՈՒ զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ինտերֆաքս

Ադրբեջանական թիրախավորված հարձակումից հետո (տեսանյութ)

Մահացել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ

Հայաստանը 2-րդ տեղում է խոշոր երկրների ցանկում․ հիմնադրամից վստահեցնում են՝ արտասահմանից մեծ հոսքեր են սպասվում

Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ (լուսանկարներ)

Կկարգավորվի ռազմական դրության ժամանակ անձանց գույքի օգտագործման ընթացակարգը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը