Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը. նախագահ

«Ես հասկանում եմ, որ պետք է խոսենք արհեստական բանականությունից, և թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու արհեստական բանականությունը կարող են փոխել մեր կյանքը, այդ թվում և՝ ֆինանսական և տնտեսական կյանքը: Սակայն նախքան արհեստական բանականության մասին խոսելը կուզեի անդրադառնալ բնական բանականությանը կամ դրա բացակայությանը,- այսօր մեկնարկած՝ իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովում հանդես գալով բացման խոսքով՝ հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: -Դուք նախաբանում նշեցիք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին: Ես չեմ կարող այսօր շրջանցել այս թեման, քանի որ ինչպես գուցե արդեն լսել եք, կիրակի առավոտյան ադրբեջանական կողմը հրետակոծել և լայնամասշտաբ պատերազմ, ռազմական ակտիվություն ու հարձակումներ է սկսել Արցախի Հանրապետության սահմանին: Այսօր ադրբեջանական կողմը հրետակոծել է անգամ մի շարք գյուղեր Հայաստանի տարածքում: Այստեղ ես ցանկանում եմ դիմել մարդկային, այլ ոչ թե արհեստական բանականությանը: Վստահ եմ՝ արհեստական բանականությունը չէր անի այն, ինչ անում է մարդկային բանականությունը: Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որն Ադրբեջանի թիկունքում է, տուժել են կորոնավիրուսից և ապագայում դրա պատճառով շատ ավելի են տուժելու: Եվ մինչ մենք բոլորս պայքարում ենք համավարակի դեմ, նրանք նոր պատերազմ են հրահրում: Արհեստական բանականությունը կհաշվարկեր և գուցե ապագայում ունենար հոգու և մարդկության տարրեր՝ չանելու սա: Սակայն մարդիկ դիմում են նման քայլերի:

Սա հին վեճ է, որը 30 + 70 տարվա պատմություն ունի: 30-ը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ժամանակահատվածն է: Իսկ 70-ն այն ժամանակն է, երբ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն այդ պատմական հայկական տարածքը տվեց Ադրբեջանին, և այն դարձավ Ադրբեջանական ԽՍՀ մաս: Մինչդեռ մշտական բնակչության բացարձակ մեծամասնությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հայեր են: Սա պատմական հայկական տարածք է՝ իր թագավորներով լինելով հազարամյակների հայկական պատմության մի մասը:

Մարդկային բանականությունը մեզ կասի, իսկ արհեստական բանականությունը կհաստատի, որ կա վեճերի միայն մեկ լուծում: Դա երկխոսությունն է: Լեռնային Ղարաբաղի պարագայում կա երկխոսության հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, որոնք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Երկխոսությունը մի կողմ դնելը և փորձելը՝ ցույց տալ, թե հարցը կարելի է լուծել ուժի միջոցով, որևէ հեռանկար չունի: Հայերը երբեք չեն հանձնվի:

Այս հակամարտությունն այսօր տարբերվում է նրանից, ինչ ունեինք նախկինում, տարբերվում է նախորդ միջադեպերից, քանի որ Թուրքիան շատ ակտիվ դերակատարում է ստանձնել հակամարտությունում: Նա ոչ միայն ռազմական տեխնիկա է մատակարարում, այլև խորհրդատուներ, վարձկաններ, էլեկտրոնային սարքավորումներ, ընդհուպ մինչև դրոններ և հրթիռներ, ու անգամ F-16 կործանիչներ: Սա ապշեցնող է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի սա:

Հայերի համար սա բացարձակ անընդունելի է: Աներկբա է, որ հայերը երբեք չեն հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պաշտպանվելու է Արցախի Հանրապետության բնակչության և համայն հայության կողմից մի պարզ պատճառով. Թուրքիայի գործոնի ավելացումն այս հակամարտությանը, հաշվի առնելով, որ այդ երկիրը բացեիբաց է իր աջակցությունը տրամադրում, մեզ տանում է 100 տարի ետ, երբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը փորձեց արդարացում գտնել՝ ասելով, թե համաշխարհային պատերազմ էր, հայերը, հույները քրիստոնյաներ էին, անհնազանդ էին, այդ իսկ պատճառով եկեք ոչնչացնենք նրանց: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ էին, ապրում էին շատ վայրերում, այդ թվում և՝ Ստամբուլում: Նրանք խորհրդարանի անդամ էին: Մինչդեռ անգամ հայ պատգամավորները սպանվեցին: Այն ժամանակ արդարացումն Առաջին համաշխարհային պատերազմն էր կամ այն, որ նրանք քրիստոնյաներ են: Այժմ արդարացումն այն է, թե՝ «Ադրբեջանը մեր եղբայրն է, մենք էթնիկ նույն ազգն ենք» և այլն: Սա միջնադարյան մոտեցում է: Ինչպե՞ս կարելի է աշխարհում պատերազմ սկսել՝ մտածելով, թե էթնիկ առումով կապված եք:

Ինչպե՞ս կարելի է աշխարհում արտաքին և ռազմական քաղաքականությունը վարել՝ հիմնվելով էթնիկ պատկանելության վրա»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ խնդրի կարգավորումը ոչ բանական ճանապարհից՝ պատերազմից անհրաժեշտ է բերել ավելի բանական տարբերակի, որը երկխոսությունն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Դիմելով համաժողովի մասնակիցներին և վերադառնալով քննարկվող թեմային՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Դուք պետք է ըմբռնումով մոտենաք, քանի որ ես չէի կարող չխոսել այս մասին, քանի որ այսօր մարդիկ են մահանում: Ադրբեջանցիները թիրախավորում են կարմիր խաչով մեքենաները, որտեղ վիրավորներն են կամ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սա անմարդկային արարք է: Հուսով եմ, որ 50 տարի անց գուցե արհեստական բանականությունը կսովորեցնի մարդկանց լինել ավելի մարդկային»:

 

Տպել
1190 դիտում

Ալիևը կեղծ ցույցերի և Արցախի բանակցությունների մասնակցին Լաչինում իր ներկայացուցիչ է նշանակել

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով ձերբակալվել են 18 և 28 տարեկան երիտասարդներ

Էրիկ Իսրայելյանի դժգոհություններն ադեկվատ չեն. Բռնցքամարտի ֆեդերացիայի արձագանքը

Տիգրան Ավինյանի նախկին օգնականը նշանակվել է Մհեր Գրիգորյանի խորհրդական

41-ամյա Արմինկայի նոր ֆոտոշարքը

Ինչու է ընդդիմությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ՆԳՆ-ն նոր սարքեր է ձեռք բերել. կարևոր լուր՝ ճանապարհային անվտանգության ապահովման առումով

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -17 աստիճանի․ սպասվում է թաց ձյուն, քամու ուժգնացում

Երևանը 21-րդ տեղում է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

Այսօր ՔՊ վարչության նիստ նախատեսված չէ

Եթե մրցենք Թուրքիային աջակցելու հարցում, ես ջախջախիչ պարտություն կկրեմ. Քալանթարյանը՝ ՀՖՖ նախագահին

Ես նրան վռնդել եմ արվամոլության համար. Գասպարյանը դատարանում խոսել է «Դոգի» մասին

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ԱՀ ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկին

Մեքքա տանող ճանապարհին ուխտավորների ավտոբուսը հրդեհվել է. կան տասնյակ զոհեր, տուժածներ (տեսանյութ)

Օրերս ձեռքը կոտրած և վիրահատած Ալեն Սիմոնյանը գործուղվել է Գերմանիա

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Արտերկրում ապրող հայ պատանիները երազում են զարգացնել հայկական ֆուտբոլը․ Արշակյանը ԱՄՆ-ում է

ՌԴ ՊՆ հատուկջոկատայիններն ընդհանուր վարժանքներ են անցկացրել Հայաստանի լեռնային շրջաններում

Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից նոր բուժառուներ են տեղափոխվել Հայաստանի ԲԿ-ներ

«Ես երբեք չեմ մոռանա». Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հայաստանյան ճամփորդությունից

Քննարկվել են Քաջարանի՝ մոտ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման և Հյուսիս-հարավ միջանցքի աշխատանքները

Չկա ավելի հաճելի երևույթ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Հաստատվել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում

Ու դեռ մտածում եք, թե մեր պետականությունը զոհելու ենք ձեր միլիարդները պահելու համար. Սաֆարյանը՝ Կարապետյանին

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ն ընդունում է ՀԷԿ-ի տրանսֆորմատորների ռելսուղու վերանորոգման մրցույթի հայտեր

Էդուարդ Սպերցյանը՝ Իտալիայի «Միլանի» և Ֆրանսիայի «Մարսելի Օլիմպիկի» ուշադրության ներքո

Երևանի բոլոր պոլիկլինիկներն ու Շտապ օգնությունը ապահովվել են ժամանակակից թվային ռենտգեն սարքերով

«Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը հափշտակել է գույքը, դաստիարակչուհու հետ միասին կաշառքներ ստացել

Պապիկյանը կարևորել է զորքերի մարտունակության բարձրացումը, առաջնագծի կահավորումը. հանդիպում ԶՈՒ-ում

«Նոր Զովք»-ի գործով մեղադրյալի կալանքը կմնա անփոփոխ

Աճել է արդյունաբերության և առևտրի ծավալը. հրապարակվել են փետրվարի մակրոտնտեսական ցուցանիշները

Կարևոր. ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել

«Դադարեցրե՛ք շրջափակումը». հաջակցություն Արցախի՝ Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ պաստառ է պարզվել

Դոնֆրիդը Բայրամովին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական շարժերի կապակցությամբ

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին ուղիղ երկխոսության կոչ է արել

ՌԴ-ն զգուշացրել է Երևանին ՄՔԴ-ի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշման հետևանքների մասին

Իրավաբանական անձինք կարող են պետռեգիստրի ծառայություններից օգտվել Հայփոստի բաժանմունքներում ևս

Էդգար Ղազարյանը՝ ՄԻՊ թեկնածու. ընդդիմությունը միասնական որոշում է կայացրել

Բրյունետի հոլովակը դիտումների քանակով «Յութուբ»-ում երկրորդն է