Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

28/09/2020 schedule23:21

Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությունը, անվտանգության կանոնները հնարավորինս պահելով, փորձում է իր կյանքով ապրել, բայց լայն առումով պատերազմ է, եւ բնակչության մոտ էլ պատերազմին ու այս իրավիճակին համապատասխան տրամադրություն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, բնակչության ոգին բարձր է, բայց բնականաբար, կա որոշակի զգուշավորություն, քանի որ հակառակորդը անկանխատեսելի է եւ թիրախավորել է բազմաթիվ բնականավայրեր, ընդհուպ մինչեւ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակը լարվել է, սկսվել են ռազմական գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ: Այս պահի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող, վիրավորվել՝ 200-ը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը 2-ն է: Ռազմական դրություն եւ զորահավաք է ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արդեն իսկ սկսել է ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը.

-Պարո՛ն Բեգլարյան, կմանրամասնե՞ք, թե Արցախի ՄԻՊ-ը փաստահավաք առաքելության շրջանակներում ինչ գործունեություն է իրականացնում:

-Այս պահին մենք տվյալներ ենք հավաքագրում ե՛ւ զոհերի, ե՛ւ վիրավորների, ե՛ւ նաեւ ենթակառուցվածքների ու սեփականությունների հանդեպ տեղի ունեցած ոտնձգությունների, դրանց հետեւանքների մասին: Որոշակի փաստեր արդեն արձանագրել ենք, դրանց վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգամ միջանկյալ զեկույցով՝ հակիրճ ներկայացնելով հիմնական տվյալները, կոնկրետ օրինակները՝ որոշակի գնահատականներով եւ վերլուծությամբ:

-Ինչի՞ մասին են վկայում ձեռքբերված տվյալները:

-Նախնականորեն մեր վերլուծած տվյալները ցույց են տալիս, որ անվիճելի է Ադրբեջանի կողմից նպատակային ու հասցեական կերպով քաղաքացիական բնակչության թիրախավորումը, քանի որ բազմաթիվ վայրերում քաղաքացիական օբյեկտները, որոնք խոցվել են, գտնվել են ռազմական օբյեկտներից բավականին լուրջ հեռավորության վրա, ու այս դեպքում Ադրբեջանը չի կարող վիճարկել՝ ասելով, թե թիրախավորել է զուտ ռազմական օբյեկտները: Ենթադրում եմ՝ դա արվել է խուճապ ստեղծելու, լրացուցիչ զոհեր, վիրավորեր պատճառելու նպատակներով, ինչը, բնականաբար, խիստ անընդունելի եւ նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

-Կա՞ նախնական հաշվարկ, թե որ շրջանն է առավելապես տուժել, որքան է կազմում պատճառված վնասի չափը:

-Ոչ, չեմ կարող ասել, բոլոր շրջաններին հարվածներ հասցվել են, բավականին լուրջ վնասներ եղել են Մարտունու շրջանում, Մարտակերտի, որոշ չափով՝ նաեւ Ասկերանի... Այս շրջանները առանձնացնում եմ, զուտ որովհետեւ ավելի սահմանամերձ են, ու նաեւ՝ շրջկենտրոններն էլ սահմանին մոտ են: Այս տեսանկյունից՝ սրանք ավելի ուղիղ թիրախի տակ են գտնվել, բայց իրենք ե՛ւ հրետանիով, ե՛ւ ԱԹՍ-ներով հարվածել են Ստեփանակերտին, ընդհուպ մինչեւ Բերձորին, որը առաջնագծից մինչեւ հարյուր կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Ընդ որում, Բերձորում որեւէ ռազմական օբյեկտ չկա, այսինքն՝ իրենք այդ փաստարկը չեն կարող բերել:

-Ի՞նչ շենք-շինություններ, կարեւորագույն նշանակության ենթակառուցվածքներ են տուժել:

-Դեպքեր կան, երբ թիրախավորվել են ոչ միայն բնակարաններ, ենթակառուցվածքներ, այլ նաեւ հանրային նշանակության օբյեկտներ, օրինակ՝ դպրոցներ, ինչը իր հերթին լրացուցիչ կերպով ցույց է տալիս իրենց տրամադրվածությունը, հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումը: Հարվածներ ստացել են նաեւ ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրացանցերի, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերիը, բոլոր տեղերում էլ տարբեր տիպի վնասներ կան:

-Իսկ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը որքա՞ն է:

-Մեր նախնական հաշվարկով՝ մոտ 30-ն է, բայց ես կարծում եմ, որ այս թիվը աճելու միտում ունի, քանի որ դեռեւս տվյալները հավաքագրելու փուլում ենք, միգուցե օրեր անց հստակ պատկեր ունենանք: Չմոռանանք նաեւ, որ պատերազմական գործողությունները շարունակվում են, եւ կարծում եմ՝ Ադրբեջանը կոնկրետ դեպքերով էլի թիրախավորելու է քաղաքացիական բնակչությանը. ցավոք սրտի, բայց իրենցից սպասելի է:

-Վիրավորների մեջ ի՞նչ թիվ են կազմում կանայք եւ երեխաները, նման վիճակագրություն առհասարակ վարո՞ւմ եք:

-Մեծ թիվ, այս պահին վիճակագրություն դեռեւս չունենք, բայց բավականին մեծ թիվ են կազմում հենց կանայք ու երեխաները ընդհուպ մինչեւ՝ ծանր վիճակում գտնվող երեխա էլ կա: Մահվան դեպքերն էլ գիտեք՝ կին ու երեխա: Ինչպես գիտեք, վիրավոր հղի կին էլ ունեինք, բայց բարեբախտաբար, ե՛ւ իր, ե՛ւ փոքրիկի կյանքը փրկել հաջողվեց: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքի, տարբեր սեռի վիրավորներ կան:

-Պարո՛ն Բեգլարյան, հավանաբար տեղյակ եք, որ սոցիալական ցանցերում մարդիկ արդեն պատրաստակամություն են հայտնում կացարան տրամադրելու, առաջին անհրաժեշտության իրերով աջակցելու: Այս պահին Արցախում նման անհրաժեշտություն կա՞:

-Կարծում եմ՝ առաջանալու է, որովհետեւ սահմանին մոտ բնակվող ոչ քիչ թվով մարդիկ իրենց տները լքել են՝ փաստացի, ռազմական գործողությունների հետեւանքով դառնալով ներքին տեղահանված անձինք, եւ նրանք ունեն որոշակի կարիքներ: Իհարկե, ոչ միայն նրանք. իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք, օրինակ, նկուղներում են պատսպարվել: Կա օպերատիվ շտաբ, որը համակարգում է այս ուղղությունը, տեղեկատվական շտաբի էջում հրապարակվել են կոնտակտներ, համապատասխան մարմինները հետաքրքրված անձանց եւ կազմակերպությունների հետ կապի մեջ են: Լինում են դեպքեր, երբ ինձ էլ են դիմում: Առաջին հերթին առաջին անհրաժեշտության պարագաներն են հագուստ, ոմանց պարագայում՝ սնունդ... Բայց ընդհանուր առմամբ, պետական միջոցներով հարցը դեռեւս հնարավոր է լուծել, ժամանակի ընթացքում, միանշանակ, աջակցության կարիքը ավելի սուր է արտահայտվելու:

-Տեղյա՞կ եք՝ Արցախի քննչական կոմիտեում քրեական գործեր հարուցվել են արդեն:

-Պետք է որ, բայց ես մանրամասն տեղեկություններ չունեմ: Համոզված եմ, որ իրավապահ մարմինները համապատասխան վարույթներ սկսելու են եւ քննություններ անցկացնելու են:

-Պարո՛ն Բեգլարյան, փաստահավաք գործունեության արդյունքում ձեռքբերված տվյալները ուղարկվելո՞ւ են միջազգային ատյաններ:

-Իհարկե, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին ես միանշանակ ուղարկելու եմ, երբ համապատասխան փաստաթղթերը պատրաստ լինեն, դրա մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Ինչ վերաբերում է ՄԻԵԴ դիմելուն, դրա համար պետք է անհատական գանգատներ լինեն կամ պետությունը պետության դեմ, որը տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն է: Տեղյակ եմ, որ ՀՀ-ն արդեն սկսել է այդ գործընթացը՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՄԻԵԴ դիմելով, ինչը ողջունելի մեխանիզմ եւ ողջունելի քայլ է:

Տպել
1413 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել