Երևան
12 °C
Դեռեւս նախորդ տարվանից լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը Երեւանի աղբահանության միակ օպերատորն էր եւ որի հետ քաղաքապետարանը խզել էր պայմանագիրը, որոշել է վաճառել շարժական գույքը: Գնորդ, սակայն, առայժմ չկա: Սեպտեմբերի 22-ին հրավիրված շարժական գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2014 թվականից մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող ընկերությունը, երբ նախորդ տարի սկսեց օրերով քաղաքի աղբը չմաքրել, հայտարարում էր, որ սնանկացման եզրին են: Պատճառը, ըստ «Սանիթեքի», Երեւանի քաղաքապետարանի տուգանքներն ու Պետական եկամուտների կոմիտեի ճնշումներն են։ Նկատենք, որ ընկերության՝ առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ կա հարուցված։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Սանիթեքը» չի վճարել կես միլիարդ դրամ հարկ։
ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ մասնավորապես աճուրդի են հանվել աղբատար մեքենաներ, որոնց աշխատանքային վիճակը ստուգված չէ, իսկ տեխնիկական վիճակն արտաքինից բարվոք է: Վաճառքի են հանվել նաեւ տարբեր տարողությամբ պիտանելիության երաշխիք չունեցող աղբի կոնտեյներներ:
«Սանիթեքի» գույքի հաջորդ աճուրդ-վաճառքի օրը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Գույքի գինը նախորդ աճուրդի մեկնարկայինից 10 տոկոսով նվազեցվել է:
Շարժական գույքերի աճուրդ-վաճառք կիրականցվի հետեւյալ 10 լոտերով.
Լոտ 1. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 727. 120 ՀՀ դրամ:
Լոտ 2. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից, թողարկման տարեթիվը` 2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 870. 610 ՀՀ դրամ:
Լոտ 3. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու կովշից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 14. 683. 714 ՀՀ դրամ:
Լոտ 4. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից ու ջրցանից: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 487. 972 ՀՀ դրամ:
Լոտ 5. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝ բաղկացած բեռնատարից, ջրցանից ու խոզանակից: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 13. 870. 610 ՀՀ դրամ:
Լոտ 6. Scania P250DB4X մակնիշի աղբահավաք մեքենա՝բաղկացած բեռնատարից և իներտ նյութեր շաղ տվող սարքավորումից: Թողարկման տարեթիվը` 2014/2015թ: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 14.492. 395 ՀՀ դրամ:
Լոտ 7. Foton BJ1078VEJEA-F մակնիշի աղբահավաք մեքենա՝բաղկացած բեռնատարից եւ աղբատար թափքից: Թողարկման տարեթիվը` 2018թ.: Տեխնիկական վիճակը արտաքինից բարվոք: Մեքենայի աշխատանքային վիճակը ստուգված չէ: Շուկայական արժեքը` 4. 017. 693 ՀՀ դրամ:
Լոտ 10. Շահագործման համար պիտանի 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 20. 565 ՀՀ դրամ:
Լոտ 11. Շահագործման համար մասամբ պիտանի (անսարք, սակայն վերանորոգման ենթակա) 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 10. 044 ՀՀ դրամ:
Լոտ 12. Շահագործման համար ոչ պիտանի (ամբողջովին կոտրված կամ կիսավառած վիճակում) 1100 լիտր տարողությամբ աղբի կոնտեյներներ, 200 հատ: Մեկ միավորի շուկայական արժեքը` 2. 868 ՀՀ դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT