Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի օրակարգում այսօր նույնպես նախագահի և փոխնախագահի ընտրության հարցն է: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Նրա խոսքով՝ այս պահին որևէ թեկնածու դեռ չկա: «Մենք դեռ առաջադրման կամ ինքնաառաջադրման փուլին չենք հասել»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նիստը բաց անցկացնելու հարցը դարձյալ քննարկվի, Դիլանյանը նշեց. «Եթե դատավորներից մեկը առաջարկեց, որ նորից անդրադառնանք, միգուցե նաև անդրադառնանք, բայց արդեն կա որոշում, այս պահին չեմ կարող ասել»:
Դիլանյանը նշեց նաև՝ չի առաջադրվելու ՍԴ նախագահի պաշտոնում: «Ես ձեզ անկեղծ ասեմ՝ առանց որևէ փարիսեցիության. ես կարծում եմ, որ ՍԴ դատավորի պաշտոնը իրավաբանների համար ամենալավ պաշտոնն է՝ իր իսկ մասնագիտական հմտությունները դրսևորելու համար, և ինձ շատ լավ եմ զգում այդ պաշտոնում և հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»:
Դիլանյանի կարծիքով՝ ՍԴ նախագահի պաշտոնը գրավիչ չէ: «Ինչպես կզարգանան հետո իրադարձությունները՝ չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ՝ շատ դժվար է Սահմանադրական դատարանի դատավորի մասնագիտական աշխատանքը, որը մեծ պատասխանատվություն է ենթադրում և հսկայական ժամանակ է խլում քեզնից, համատեղել ՍԴ նախագահի պաշտոնի հետ, որը ենթադրում է ներկայացուցչական գործառույթներ, վարչական, կազմակերպական գործառույթներ: Իմ կարծիքով՝ շատ ավելի հարմարավետ է ՍԴ-ում աշխատել՝ որպես դատավոր»:
Անդրադառնալով իրավապաշտպանների դժգոհություններին, որ նոր դատավորների ընտրությամբ ՍԴ ճգնաժամը հեղափոխության արժեքներին համապատասխան չի լուծվել՝ Դիլանյանը նշեց՝ միշտ նախընտրում է նայել ապագային: «Միշտ աշխատում եմ հետ չնայել, միշտ մտածում եմ ապագայի մասին, պլանները կազմակերպում եմ՝ աչքիս առաջ ունենալով ապագան, և եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա ՍԴ-ն այս կազմով: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՍԴ-ն, ինչպես և ցանկացած դատարանի լեզուն, բնավորությունը, ամեն ինչը այդ դատարանի որոշումներն են»:
ՍԴ դատավորը նաև առաջարկեց ավելի շատ մասնագիտական հանրության կարծիքը հաշվի առնելով հասկանալ՝ դա այն ՍԴ-ն էր, որը հասարակությունը ուզում էր տեսնել, թե, այնուամենայնիվ, ավելի բարձր ակնկալիքներ կային:
Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Վահե Գրիգորյանի սցենարով Դիլանյանը պետք է դառնա ՍԴ նախագահը, և հիմնական պայքարը նրա և Երվանդ Խունդկարյանի միջև է՝ Դիլանյանը հորդորեց չհավատալ նման հերյուրանքների: «Էլի Սահմանադրական դատարանի աղբյուրնե՞րն են փոխանցել: Այն աղբյուրները, որոնց համաձայն՝ ես ամեն օր Կառավարություն եմ գնում և այնտեղից ինչ-որ ցուցումներ եմ ստանում: Եկեք այդպիսի հերյուրանքների մի հավատացեք, ավելի լուրջ լինենք, դատարանը ավելի լուրջ հիմնարկ է, քան այն հիմնարկը, որը հասարակության մոտ պետք է տպավորություն ստեղծի բամբասանքների շնորհիվ»:
Հարցին՝ կա՞ որևէ մեկը, որին կուզեր տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, Դիլանյանը նշեց, որ հարգում է բոլոր գործընկերներին: «Չեմ ուզում կարծիք հայտնել, բոլոր գործընկերներին հարգում եմ, բոլորին համարում եմ բարձր մասնագիտական և մարդկային որակներ ունեցող դատավորներ, իսկ մնացածը կլինի մեր ընդհանուր քննարկման արդյունքում, երբ տեսնենք՝ առաջադրված կամ ինքնաառաջադրված թեկնածուները ինչպես են տեսնում ՍԴ-ի ապագան, և մենք, ըստ էության, դա ենք գնահատելու»:
Հիշեցնենք՝ երեկ՝ 15:30-ին, նույնպես ՍԴ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում պետք է քննարկվեր ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը, սակայն օրակարգային այս հարցի փոխարեն քննարկվել էին տեխնիկական բնույթի հարցեր: Նիստը ընդմիջվել էր մինչև այսօր՝ 11:00:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT