Երևան
12 °C
2018 թվականից Վճռաբեկ դատարանը նախագահող դատավոր Երվանդ Խունդկարյանն օրերս հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու նպատակով: Բարձրագույն դատական խորհուրդը Խունդկարյանի հրաժարականն ընդունեց նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 18-ին: Նույն օրն էլ նա, երդվելով որպես ՍԴ դատավոր, ստանձնեց այդ պաշտոնը:
Երվանդ Խունդկարյանը, հիշեցնենք, Վճռաբեկ դատարանի նախագահ էր ընտրվել Ազգային ժողովի կողմից 2018 թ. սեպտեմբերի 13-ին՝ 6 տարի ժամկետով: Մինչ այդ նա զբաղեցնում էր նույն դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահի պաշտոնը: Խունդկարյանը Վճռաբեկ դատարանում աշխատեց 12 տարի:
Այժմ՝ սեպտեմբերի 18-ից սկսած՝ ՀՀ դատական դեպարտամենտն ունի 7 օր ժամանակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պահանջներին համապատասխանող թեկնածուների ցանկը կազմելու եւ ԲԴԽ-ի ընտրությանը հանձնելու համար: ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է բացառապես տվյալ դատարանի դատավորների կազմից: Նշենք, որ Վճռաբեկ դատարանն այս պահին ունի 16 դատավոր: Օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու կարող են առաջադրվել նրանք, ովքեր տվյալ դատարանում ունեն առնվազն 3 տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, նախկինում չեն պաշտոնավարել այդ դատարանի նախագահի պաշտոնում եւ չեն հանդիսանում ԲԴԽ անդամ: ԲԴԽ-ին ներկայացվող ցանկը պետք է բաղկացած լինի առնվազն 3 թեկնածուից. եթե բավարար փորձառություն ունեցող դատավորների թիվը 3-ից պակաս լինի, ապա Դատական դեպարտամենտն այդ պահանջը կարող է չկիրառել:
Հաջորդ քայլը ԲԴԽ-ինն է, որը պետք է ուսումնասիրի թեկնածուների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում նրանց հրավիրի զրույցի՝ ԱԺ-ի ընտրությանը ներկայացնելու համար: ԲԴԽ-ն պետք է հաշվի առնի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, այդ թվում՝ դատավորի մասնագիտական հեղինակությունը, պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը, կազմակերպչական, կառավարչական եւ այլ ունակությունները: Ընտրությունն անցկացվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, ընտրված է համարվում նա, ով հավաքել է ձայների կեսից ավելին: Նշենք, որ ԲԴԽ-ն ունի 10 անդամ:
Վերջին փուլում արդեն ընտրված թեկնածուն ԲԴԽ նախագահի կողմից ներկայացվելու է ԱԺ-ին: Վերջինս թեկնածուի ընտրությունը կազմակերպելու է «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք» սահմանադրական օրենքի համաձայն: Ըստ այդմ, թեկնածուին ներկայացնելու համար հատկացվելու է մինչեւ 10 րոպե ժամանակ, որից հետո ելույթ է ունենալու թեկնածուն. նրա ելույթի առավելագույն ժամանակը 30 րոպե է: Հիմնական ելույթից հետո թեկնածուին տրվելու է եւս 15 րոպե ժամանակ՝ եզրափակիչ ելույթի համար: ԱԺ նիստի ավարտին Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվի, ապա քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար ԲԴԽ-ն պետք է ներկայացնի նախագահի նոր թեկնածու:
Նշված կարգավորումներից կարելի է ենթադրել, որ եթե ընտրություններն ընթանան բնականոն հունով՝ առանց քվեարկությունների երկրորդ փուլի, ապա հոկտեմբերի վերջին ընտրված կլինի Վճռաբեկ դատարանի նոր նախագահը:
Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը.
- Պարո՛ն Փոլադյան, կազմե՞լ եք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին համապատասխանող թեկնածուների ցանկը, որը պետք է ներկայացնեք ԲԴԽ-ին:
- Այդ ցանկն ԲԴԽ-ի քննարկմանը կներկայացվի ամենաուշը չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:
- Վճռաբեկի դատավորներից քանի՞սն են համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:
- Բացառությամբ Էդգար Սեդրակյանի, որի 3 տարի պաշտոնավարումը տվյալ դատարանում չի լրացել, եւ Ստեփան Միքայելյանի, որը այս պահին ԲԴԽ անդամ է՝ մնացած բոլորը կարող են հավակնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին:
- Այսինքն՝ 16 դատավորից 14-ը կարո՞ղ են հավակնել:
- Այո, ընդհանուր 17 դատավոր են, այս պահին պարոն Խունդկարյանի հաստիքը թափուր է, եւ երկու բացառությունները հանած՝ 14 դատավոր է ստացվում:
- Դուք ԲԴԽ-ին պետք է ներկայացնեք հենց 14 հոգանո՞ց ցանկը թե՞ դատավորներն իրավունք ունեն դրանից հրաժարվելու:
-Ոչ, նրանք իրավունք չունեն հրաժարվելու, որովհետեւ դա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջն է՝ նախատեսված Դատական դեպարտամենտի համար: Մեր գործառույթը բացառապես ցանկը ներկայացնելն է:
-Տեսականորեն հնարավո՞ր է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ չընտրվի՝ հաշվի առնելով, որ այժմ քննարկվում է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը:
-Ես չեմ ուզում գուշակություններ անել, բայց տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Նկատի ունեմ՝ հնարավոր է այնքանով, որ ԲԴԽ-ն անընդհատ պետք է ընտրություն կազմակերպի, որպեսզի նախագահ ընտրի, այսինքն՝ չի սպասելու, թե առաջիկայում օրենսդրական ինչ փոփոխություններ են լինելու կամ չեն լինելու: ԲԴԽ-ն ընտրությունը կազմակերպելու է, եւ եթե որեւէ մեկը չհավաքեց առավելագույն՝ 6 կողմ ձայնը առաջին փուլում, առավելագույն ձայներ հավաքած դատավորները մրցելու են երկրորդ փուլում, եթե այդ փուլում էլ որեւէ մեկը առավելագույն ձայներ չհավաքեց, ԲԴԽ-ն նոր ընտրություն է կազմակերպելու, եւ այդպես շարունակ, մինչեւ որ կարողանա ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, որը ներկայացվելու է ԱԺ:
Լուսանկարում՝ Կարեն Փոլադյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT