«Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի միանա այդ հայտարարությանը. Էդմոն Մարուքյան

Հանրահավաքի հետ կապված ձեզնից եմ տեղեկանում, չգիտեմ՝ ինչ օրակարգով է հանրահավաք հրավիրվել: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների՝  հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու հայտարարությանը:

Մարուքյանն ընդգծեց՝ որևէ նոր բան չկա, երբ ընդդիմադիր ուժերը հանրահավաք են կազմակերպում: Նա ասաց՝ համագործակցում են տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախագծեր իրականացնում, եթե օրակարգերը համընկնում են: «Մինչ օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով և այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ: Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և այդտեղ նոր բան չկա, երբ որևէ ուժ հանրահավաք է կազմակերպում»,- նշեց Մարուքյանը:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ եթե ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները Ազատության հրապարակում բարձրացնեն իշխանության հրաժարականի պահանջը, «Լուսավոր Հայաստան»-ը կիմանա՞ այդ պահանջին, թե՞ ոչ: «Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց, «Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի գնա միանա, «Լուսավոր Հայաստանը» ինքն է որոշում՝ ինչ հայտարարի»:

Շարունակելով հարցի պատասխանը՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նաև նշեց՝ իշխանության հրաժարականի կոչերը պետք է ունենան հստակ կառուցվածք: «Օրինակ, երբ ասվում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է ասեն՝ ում են առաջարկում, որ լինի վարչապետ, որովհետև եթե վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» խմբակցությունը պետք է ընտրի վարչապետ: Գուցե Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գո՞հ են մարդիկ այդ փոփոխությունից: Այսինքն՝ պետք է հստակ ասվի, ինչ են ուզում»:

Հարցին, թե արդյոք ընդդիմադիր ուժերի հանրահավաքին կլինի՞ անհրաժեշտ մոբիլիզացիա, Մարուքյանը նշեց՝ յուրաքանչյուր ուժ ունի իր հաշվարկները: «Միգուցե իրենք ունեն հաշվարկներ, հարցումներ և գիտեն՝ ինչ քանակի մարդ կմասնակցի: Այն, որ դժգոհություններ կան գործող իշխանության կառավարումից, միանշանակ է, թե դա ինչ մակարդակում է, ես ո՛չ հարցումների եմ տիրապետում, ո՛չ էլ կարող եմ դրա հետ կապված հետևություններ անել»:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև նշեց՝ իրենց օրակարգում կա իշխանության հրաժարականի հարց, և դա սպասվում է ապագա խորհրդարանական ընտրություններին: 

Տպել
1781 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է