Ովքեր են ապրում Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է Արամ Խաչատրյանը, ինչ են պատմում նրանք. մանրամասներ (լուսանկարներ)

«Այս տանը 1906-1922 թթ. ապրել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը». ահա այսպիսի մի ցուցանակով է հիշատակված Թբիլիսիիում այն հասցեն, որտեղ անցել է հանրահայտ երաժշտի մանկությունն ու պատանեկությունը:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական հատվածում գտնվող տանը (Ուզնաձե 93) ծնողների եւ ավագ եղբոր հետ միասին Արամ Խաչատրյանն ապրել է 16 տարի:

Փողոցին հարող տունը, որի վրա փակցված էր այդ ցուցանակը, բավականին հին էր, դուռը՝ կողպեքով ամրացված: Առաջացանք՝ մտածելով, թե հենց փողոցի վրայի այդ տանն է ապրել Խաչատրյանը:

Ցուցանակի անմիջապես կողքին տան թվացյալ ետնամաս տանող կարճ ճանապարհ կար, որը մեզ տարավ իտալական հին ոճով կառուցված տների մոտ: Դրանցից մեկում էլ ապրել է Արամ Խաչատրյանը: Մոտավորապես մեկ տասնյակ տարբեր տների պատշգամբներն իրար դիմաց էին:

Ի դեպ, Խաչատրյանի տունը փնտրելիս հետաքրքիր զուգադիպությամբ դիմեցինք հենց այն կնոջը, որը պարզվեց ապրում է կոմպոզիտորի նախկին տանը: Վրացուհի երիտասարդ կինը, լսելով Արամ Խաչատրյանի մասին մեր հարցը, կանչեց կողքի հարեւանին, հարեւանն էլ՝ իր մյուս հարեւանին, եւ 2 րոպեի ընթացքում բոլորն արդեն իրենց պատշգամբներում էին: Ժպիտով սկսեցին ասել, թե ով ինչ գիտի Խաչատրյանի մասին, բայց որոշեցին, որ երաժշտի մասին ամենաշատ ինֆորմացիայի տիրապետում է իրենց ամենատարեց հայ հարեւանուհին: Իսկ մինչ այդ մեզ առաջնորդեցին եւ ներսից ցույց տվեցին այն տունը, որտեղ ապրել է մեծանուն երաժիշտը: Զարմանալին այն էր, որ Խաչատրյանի՝ այդ հասցեում բնակված լինելու, նրա ընտանիքի եւ հայրական տան մասին գիտեին բոլորը, տեղյակ չէր միայն այն կինը, որն այժմ ապրում է նրա տանը:

Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն է եղել Խաչատրյանի հայրական տունը, եւ ի՞նչ է փոխվել այսօր այնտեղ, հարեւաններից մեկը պատասխանեց. «Բնականաբար, այն առաջվանը չէ: Այս երիտասարդ զույգն այն վերափոխել է»:

Տունը վերանորոգված էր ու ժամանակակից ձեւով կահավորված, Խաչատրյաններից միայն դրսի դուռն ու պատուհաններն էին մնացել: Համենյան դեպս, հարեւանները վստահեցրին, որ դրանք չեն փոխվել: Բնակչուհին ցույց տվեց այն սենյակը, որտեղ ապրել էր Խաչատրյանը:

Երկրորդ հարկում գտնվող այդ բնակարանը, որտեղ երկար տարիներ ապրել է կոմպոզիտորը, երբեք էլ տուն-թանգարան չի եղել: Այդտեղ են ապրել Արամ Խաչատրյանի ծնողները, իսկ նրանց մահից հետո տունը վաճառվել է:

Այս ամենը մեզ պատմելուց հետո հարեւանուհիներն ուղղորդեցին դեպի առաջին հարկում բնակվող 96-ամյա հայ տատիկի՝ Տալիթա Ճերմակյանի տուն: Մեզ դիմավորեց ականջակալներով նստած մի կին: Նա ժպտալով ընդառաջ եկավ, ասաց՝ ականջակալներով է հեռուստացույց լսում, որ դրա բարձր ձայնը չխանգարի հարեւաններին:

Թբիլիսիում ապրող այս հայուհին տարիքի համեմատ չափազանց առույգ է: Նա դա «պատճառաբանեց» նախկինում սպորտսմեն լինելով. երկար տարիներ բասկետբոլի մարզիչ է եղել: Առաջարկեց նստել ու ամենայն մանրամասնությամբ պատմել այն, ինչ լսել է իր ավագ քույրերից ու ծնողներից:

«Ես Խաչատրյանին չեմ տեսել, երբ ծնվել եմ, նա արդեն այստեղ չի ապրել: Հետագայում գալիս-գնում էր: Նրանք երկու եղբայր էին, մեծ եղբայրը Հայաստանում էր ապրում, իսկ ինքը 16-17 տարեկան դառնալուց հետո գնաց Մոսկվա. դա իր երազանքն է եղել: Ծնողները նրա գնալուց հետո երկար տարիներ այստեղ ապրեցին, չնայած հայրը մի փոքր շուտ մահացավ, բայց մայրը երկար ապրեց: Երբ արդեն մենակ էր, գնաց Երեւան՝ մեծ տղայի մոտ, հետո լսեցինք, որ այնտեղ մահացել է: Մոր մահից հետո Արամը եկավ, վաճառեց բնակարանն ու ընդմիշտ հեռացավ»,- պատմեց Տալիթա Ճերմակյանը:

Արամ Խաչատրյանը երեխա ժամանակ խաղացել եւ շատ մտերիմ է եղել Տալիթա Ճերմակյանի քրոջ՝ Եկատերինայի հետ: Մոտ 18-19 տարեկան հասակում Արամ Խաչատրյանն անգամ ցանկացել է ամուսնանալ Կատյայի հետ, բայց ինչպես 96-ամյա Տալիթան է պատմում, քույրը նրան մերժել է: «Քույրս չուզեց Արամին, որովհետեւ նրան այդ ժամանակ Բաթումիից եկած շատ գեղեցիկ մի երիտասարդ էր սիրում: Այդ երիտասարդն արդեն կայացած էր եւ լավ մասնագետ: Կատյան նրան ընտրեց: Դրանից հետո Արամը երկար ժամանակ չէր ամուսնանում, հետո իմացանք, որ այնտեղ՝ Մոսկվայում, ամուսնացել է ինչ-որ մեկի հետ»,- հիշեց 96-ամյա տատիկը:

Տալիթա Ճերմակյանին քույրն է պատմել հռչակավոր կոմպոզիտորի մասին, ասել՝ նա շատ ընկերասեր ու շփվող է եղել, միշտ երգել է, նվագել, իսկ Մոսկվայում բարձրագույն երաժշտական կրթություն ստանալը եղել է նրա երազանքը: Տալիթա Ճերմակյանի խոսքով՝ Արամ Խաչատրյանն անգամ իր գործերից մի փոքրիկ կտոր նվիրել է առաջին սիրուն՝ Կատյային:

96-ամյա տատիկը նաեւ պատմեց Խաչատրյանի մանուկ հասակի արկածներից մեկը, որն անչափ տպավորվել էր տիկնոջ հիշողության մեջ. «Արամենք տանը կատու են պահել, եւ եթե հանկարծ կատուն սեղանից որեւէ ուտելիք է գողացել, Արամը նրան պատժել է՝ կապելով բակի մեջտեղի ծառից: Այդ ծառն էլ արդեն չկա: Հետո հարեւանները տեսել են, որ կատուն շատ է տանջվում, գնացել ու ազատել են բանտարկությունից, բայց ամեն անգամ այդ ձեւով Արամը պատժել է կատվին»:

Երբ Խաչատրյանն արդեն հայտնի երաժիշտ է դարձել, չի կարողացել հաճախ լինել հայրական տանը, բայց գնացած ժամանակ այցելել է բոլոր հարեւաններին ու նվերներ տարել. «Գալիս էր, բոլորին մի ձեւով ուրախացնում, պատմում էր իր սիրելի գործի մասին, կիսվում տպավորություններով»:

Տալիթա Ճերմակյանի ընտանիքը Արեւմտյան Հայաստանի գաղթականներից է եղել: Նրա հայրը՝ Վարդան Ճերմակյանը, 1915 թվականին ընտանիքով հաստատվել է Վրաստանում: Անչափ մտերիմ են եղել իրենց տան անմիջապես վերեւի հարկում բնակվող Խաչատրյանների ընտանիքի հետ: Ճերմակյանների ընտանիքում խոսել են արեւմտահայերեն, սակայն պատմում է, որ երբ ամուսնացել է կիսով չափ ռուս, կիսով չափ գերմանացի տղամարդու հետ, դադարել է հայերեն խոսել. «6 քրոջով էլ ռուսական կրթություն ենք ստացել, միայն ծնողներիս հետ էինք հայերեն խոսում: Հետո երեխաներիս հետ արդեն ռուսերեն էի խոսում, քանի որ ամուսինս էլ հայերեն չէր հասկանում, բայց նրանք ծնողներիս՝ իրենց տատիկի ու պապիկի հետ սկսեցին հայերեն խոսել եւ հայերին շատ էին սիրում: Ես Հայաստանը, Երեւանը շատ-շատ եմ սիրում, մի կարճ ընթացք եմ բախտ ունեցել երիտասարդ տարիքում այնտեղ ապրելու: Կարոտում եմ, գիշերները՝ բոլորից թաքուն երբեմն արտասվում»:

Տպել
3834 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը