Երևան
12 °C
«Rad Sane Vashamir» հայ-իրանական ընկերության տնօրեն Արայիկ Ասրյանը պնդում է՝ Հայաստանը այն երկիրն է, որտեղ իշխանությունն իրեն օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում: Այս մասին այսօր գործարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արայիկ Ասրյանը՝ նախ ներկայացնելով, թե աշխատանքային ինչ փուլում է գտնվում գործարանը, ինչ խնդիրների են բախվել բացման օրվանից մինչ օրս, ու ինչու են աշխատանքները դանդաղում: Տնօրենն անդրադարձավ նաեւ նախօրեին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է պատահել, որ վարչապետը մասնակցել է մի շարք գործարանների բացման արարողությանը, այդ թվում՝ գազաբալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական ընկերության, սակայն դրանք կա՛մ չեն աշխատում, կա՛մ վնասով են աշխատում:
«2018թ.-ի դեկտեմբերին երբ բացումն արեցինք, հրավիրված էին ե՛ւ Իրանից, ե՛ւ ՀՀ Կառավարությունից: Դեկտեմբերի 22-ին իմ իրանցի գործընկեր Հոսեյին Բարատալի Յաղուբփուրը փորձեց անակնկալ անել, որ բացի գազաբալոնների գործարանից, այստեղ նախատեսում են նաեւ ավտոմեքենաներ արտադրել, որը կհավաքվի Հայաստանում ու կիրացվի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Դրանից հետո մենք պայմանագիրը կնքեցինք «Սայնա-Արմենիա» գործարանի հետ, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ, բայց դրանք մնացին հետաձգված վիճակում, ինչին խանգարեց նախ այս տարվա կորոնավիրուսը, դրանից առաջ էլ՝ իմ իրանցի գործընկեր Հոսեյինիի պահպանողական մտածելակերպը: Այնպես եղավ, որ ինքը՝ որպես ֆիզիկական անձ, խնդիրներ ունեցավ «Սայնա» ընկերության հետ: Ավելի ուշ ես հանդիպում ունեցա տվյալ ընկերության ներկայացուցիչների հետ, որոշվեց, որ պրոյեկտը արվելու է, բայց արդեն առանց Հոսեյնիի: Սրան հաջորդեց արդեն սահմանների փակումը, որի բացվելուց հետո մենք աշխատանքները կսկսենք՝ հավաքող գործարանից դառնալով մեքենաների պահեստամասեր արտադրող ձեռնարկություն»:
Արայիկ Ասրյանի խոսքով՝ 2018թ.-ից մինչ օրս առկա աշխատանքներում առաջացած խնդիրներն ու դանդաղ առաջ շարժվելը կապված են եղել ոչ միայն պարոն Հոսեյնիի ոչ ադեկվատ պահվածքի, այլ նաեւ մոտ 1 տարի ժամանակ պահանջված անհրաժեշտ Եվրասիական տնտեսական միության կողմից տրվող սերտիֆիկատի ձեռքբերման հետ:
Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին, որ գործարանը չի աշխատում՝ Արայիկ Ասրյանն ասաց. «Ես աշխարհի տասնյակ երկրներում եղել եմ, տասնյակ երկրների ղեկավարների հետ հանդիպել եմ, այստեղ միակ դեպքն է, որտեղ իշխանությունն ինձ օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում, բայց մյուս երկրներում նման բան չկա, իշխանությունը խանգարում է, ընդդիմությունը՝ օգնում: Եղիազարյան Արմեն կամ Մարուքյան Էդիկ, ով ես, ինչ ես, մի օր եկեք ստեղ, 20 հատ բալոն դնեմ դեմներդ, տեսեք, որ աշխատում ենք, տո դու ով ես քեզանով, Էդո ես, Պետո ես, ինչ ես... Եթե այդ մարդը մտել է իմ տուն, ու սա իմ տունն է, ու իմ տան մասին ստահոդ լուրեր է տարածում... Երբ որ ես, չլինելով վանաձորցի, Վանաձորում եմ, 100 մարդ գալիս տեսնում է, որ գործարանը աշխատում է, ինքը, լինելով վանաձորցի, կամ Արմեն Եղիազարյանը, թող դուռը բացեն, ասեն՝ Արայի՛կ ջան, թողել ես քո տուն-տեղը Ռուսաստանում, եկել ես իմ քաղաքում՝ քարը քարին դնես, մի 20 ընտանիք պահես, քեզ ինչով օգնեմ, ես այդ դեպքում կհասկանայի, որ կա ընդդիմություն, ինչ ընդդիմության մասին է խոսքը, թող այս ընդդիմությունը չգիտեմ՝ ում ոտքերը լվա, ջուրը խմի, որ էս երկիրը ստրկությունից ազատել են: Ես նորից եմ կրկնում՝ իշխանությունը կողքներիս կանգնած գիշեր-ցերեկ աշխատել է, որ մենք կարենանք առանց խոչընդոտի ռազմական նշանակության մեքենաները ներմուծենք Հայաստան՝ որպես տնտեսական նշանակություն, մինչեւ գիշերվա 2-ը ՊԵԿ-ը, պարետ Ավինյանի աշխատակազմը այստեղ են եղել...»,- ասաց Արայիկ Ասրյանը՝ նշելով, որ մայիսի 30-ին ինքը պատասխանել է Արմեն Եղիազարյանի նամակին՝ առաջարկելով գալ ու տեսնել, թե ինչպես է աշխատում գործարանը, սակայն մինչ օրս որեւէ մեկը ո՛չ այցելել է, ո՛չ էլ՝ հետաքրքրվել. «Կամ սեպտեմբերի 4-ին ինչ-որ մարդիկ մտնում են այստեղ առանց դիմակի, իրենց մենակ ավտոմատն էր պակասում, հետո եմ հասկանում, թե ովքեր են, բայց ասում են, որ լրագրողներ են, միկրաֆոնը դեմ են տալիս ու ասում՝ ինձ ասա՝ չեք աշխատում, ասում եմ՝ աղջի՛կ ջան, ոնց չենք աշխատում, եթե աշխատում եմ, ասում ա՝ չէ, դու ասա՝ չեք աշխատում: Հարցնում եմ՝ ով եք, որտեղից եք, ասում են՝ «Արմնյուզից» ենք: Երբ սկսում եմ բացատրել, ասում է՝ սպառնում եք... հետո կես ժամ անց մեկ ուրիշն է զանգում, ասում եմ՝ եկեք տեղում տեսեք...»:
Գործարանն այս պահին ունի 11 աշխատակից, որոնք աշխատում են գազաբալոնների արտադրության վրա: Ըստ տնօրենի՝ թիվն առաջիկայում կավելանա, սակայն դա կարվի իր անձնական միջոցների ու կապերի հաշվին, առանց իրանցի գործընկերոջ, որը, ըստ նրա, շարքային խաբեբա էր, թեպետ շարունակում է մնալ «Rad Sane Vashamir» ընկերության 75 տոկոսի սեփականատերը. «Մի տարի ա՝ Հոսեյինին ասում եմ՝ եղբա՛յր, արի նստենք խոսենք, եթե դու էլ չես կարողանում խոստացածդ անես, սարքավորումները բերես, որովհետեւ էդ սարքավորումները էնտեղ դրած է, այնպես չի, որ չկան այդ սարքավորումները: Նստենք նորմալ կամ իրարից բաժանվենք կամ էլ որոշենք՝ ով ով է, ասում եմ՝ ինչի եկար այսպես խառնեցիր բոլորին: Այդ խեղճ Կարապետյանին այնպես արեց, որ ասաց՝ դուք «Գազպրոմ»-ում խնդիր չունեք, ես կասեմ «Գազպրոմ»-ին, որ միայն հայկական բալոնները կտեղադրեն»,- ասաց Արայիկ Ասրյանը՝ հավելելով, որ ընկերությունը մինչ օրս շահույթ չի ստացել, ներդրումներ, սակայն, շարունակում է անել: Պատվերների խնդիր չունեն, գլխավոր գործընկերն էլ Ռուսաստանն է:


Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT