Սկզբունքորեն դեմ չեմ 2 բարձրագույն դատական ատյանների միավորման գաղափարին. Էդգար Շաթիրյան

14/09/2020 schedule19:52

Սկզբունքորեն դեմ չեմ 2 բարձրագույն դատական ատյանների միավորման գաղափարին: Այսօր ԱԺ-ում ելույթի ընթացքում նշեց Կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ անդրադառնալով Գերագույն դատարան հիմնելու գաղափարին:

Շաթիրյանն ընդգծեց՝ թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը փոքրիշատե կայացած կառույցներ են, բայց ունեն  որոշակի հիմնախնդիրներ: «Այս խնդիրների լուծմանը կգնանք հատվածակա ՞ ն, թե ՞ փուլային տարբերակով, մասնավորապես նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ: Մենք արդեն իսկ այս հարցի առնչությամբ համապատասխան նախադեպեր ունենք: Նկատի ունեմ 2005թ.-ի  և առավելապես 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունները: Թե, այնուամենայնիվ, պետությունը նպատակահարմար կհամարի գնալ առավել արմատական լուծումների ճանապարով, կարծում եմ, դեռևս պետք է լրացուցիչ նաև մասնագիտական քննարկումներ ծավալվեն»:

Կառավարության առաջադրած թեկնածուն նշեց՝ կան հարցեր, որոնք վիրահատական միջամտություններ են պահանջում: «Իհարկե այս առումով առկա են բազմաթիվ ռիսկեր և այս հարցի կոնտեքստում միասնական բարձրագույն դատական ատյանի ձևավորման հետ կապված պետք է ներկայացվեն հստակ, որոշակի և կանխատեսելի մոտեցումներ և բավականաչափ ծանրակշիռ փաստարկներ»:

Էդգար Շաթիրյանն ասաց, որ լսել է  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ այս գաղափարին թե՛ կողմ թե՛ դեմ արտահայտվողների դիրքորոշումները:« Իմ դիրքորոշումը հարցի առնչությամբ հետևյալն է. ընդհանուր գծերով դեմ չեմ: Ինչու դեմ չեմ: Շաթիրյանը նաև Գերագույն դատարանի վերաբերյալ որոշակի հարցադրումներ առաջ քաշեց:  «Եթե, այնուամենայնիվ, գնում ենք դասական ամերիկյան գերագույն դատարանի ձևավորման, կամ եթե անգամ գնում ենք հիբրիդ մոդելի ձևավորման ուղղով, հասկանալի է և գաղտնիք չէ, որ հատկապես 2015 թ.-ի  սահմանադրական փոփոխությունների արդյունքներով սահմանադրական և դրանցից բխող մի շարք իրավակարգավորումներ փոխառնված են գերմանական իրավունքից, և այս ասպեկտով հետևյալ հարցադրումն է առաջ գալիս. արդյոք հնարավո ՞ր է առնվազն սահմանադրական մակարդակում  ամերիկյան և գերմանական ինստիտուտներից կամ իրավունքից փոխառնված ներդաշնակ գործունեությունը, թե այնուամենայնիվ, հարցին պետք է դրսևորվի առավել համակարգային մոտեցում այն առումով, որ միգուցեև քննարկման առարկա դառնա կառավարման գործող ձևի վերանայման նպատակահարմարության հարցը»:

Նա հավելեց, որ իր դիտարկումը  առաջին հայացքից քննարկվող հիմնախնդրի հետ  աղերսներ չունի, բայց եթե հարցին մոտենանք համակարգային առումով, ուղղակիորեն առնչվում է: «Սահմանադրական դատարանի առաքելությունն է հենց իրավունքի գերակայության ապահովումը և այս կոնտեքստում առանցքային բաղադրիչներից մեկը իշխանությունների բաժանաման և հավասարակշռման սահմանադրական հաշվեկշռի ապահովումն է: Այսօրվա  իրողությունների պայմաններում որքանով են իշխանությունների բաժանման հաշվեկշիռ արդյունավետ և գործուն: Կարծում եմ՝  սա ևս կարող է դառնալ լրացուցիչ քննարկման առարկա առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում»:

Ելույթի ընթացքում թեկնածուն անդրադարձավ նաև  եռաստիճան դատական համակարգ ունենալու հեռանկարին: «Կարծում եմ, որ այս համակարգի պահպանման նպատակահարմարության հարցը ևս պետք է դառնա քննարկման առարկա: Գաղտնիք չէ, որ այսօր վերաքննիչ դատարանները գործերը քննության են առնում վճռաբեկության կարգով և այս առումով միգուցե անցում կատարենք երկաստիճան դատական համակարգին, ձևավորենք մեկ միասնական բարձրագույն դատական ատյան, որը կիրականացնի առավելապես սահմանադրական արդարադատություն և միայն առանձին դեպքերում քննության կառնի վերաքննիչ դատարանների ակտերը»:

Խոսելով սահմանադրական արդարադատության գործող համակարգի մասին՝ Շաթիրյանը նկատեց, որ մյուս 2 թեկնածուները կատարել են այն շեշտադրումները, որոնք ինքը ցանկացել է բարձրաձայնել:  «Մի քանի պայմանականորեն նոր գաղափար ասեմ: Դատարանակազմության ասպեկտով մենք այսօր ունենք բավական լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծում: Խոսքս մասնավորպես ՍԴ-ի դատավորների թեկնածուների առաջդրման ընթացակարգերի մասին է: Իհակե 2015 թ.-ին սահմանադրական փոփոխություններով որոշակիորեն կամ բավական լուրջ վերանայման ենթարկվեց դատավորների թեկնածուների առաջադրմանը ընտրությանը առնչվող կանոնակարգումները»:

Շաթիրյանը նաև ածանցյալ դիտարկում կատարեց ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում պահանջվող մասնագիտական որակների հետ կապված: «Որպես ՍԴ դատավորի ներկայացվող պահանջ, ի թիվս այլ պահանջների, ներկայացված է առնվազն 15 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունենալու պահանջը: Սրա հետ մեկտեղ բարձր մասնագիտական որակներ ունենալը: Այս առումով որևէ իրավական ակտով չկան  հստակ չափորոշիչներ, թե ինչպես է որոշվում բարձր մասնագիտական որակները, իսկ մասնագիտական ստաժի առումով հստակ չէ՝ արդյոք անձը պետք է աշխատած լինի բացառապես հանրային ծառայության ոլորտում, թե ՞ կարող է աշխատած լինել մասնավոր ոլորտում»:

Նա, ի հավելումն վերը նշված խնդրի բարձրացրեց նաև ՍԴ դատավորների սեռային կամ գենդերային հավասարության ապահովման հարցը:

Շաթիրյանը նկատեց նաև ՝դատարանի անկախության ապահովման առումով միգուցեև կարևոր է այն հանգամանքը, որ առաջադրող սուբյեկտներին հնարավորություն ընձեռվի սահամանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակել իր կողմից առաջադրված օբյեկտին: «Իհարկե այս առումով ևս բացարձակ հայեցողությունը պետք է բացառվի և սրան պետք է նաախորդեն որոշակի բաց և թափանցիկ ընթացակարգեր, որոնց մասին ես խոսեցի: Հասկանում եմ, որ ներդրված է կառավարման խորհրդարանական մոդել և այս պայմաններում ՍԴ դատավորների ընտրում է ԱԺ-ն: Բայց եթե անկեղծ լինեմ, ոչ միայն առաջադրող այլ նաև ընտրող մարմնի առումով հայեցողությունը նույնպես բացարձակ է: Հնարավոր է՝ այստեղ անձինք նշանակություն չունենան: Համապատասխան սուբյեկտները, որոնք ունեն թեկնածու առաջադրելու իրավասություն, այդ թեկնածուներին շարունակաբար առաջադրեն, իսկ ԱԺ-ն շարունակաբար մերժի, սա ևս բավական լուրջ խնդիր եմ համարում»:

Շաթիրյանը նաև նշեց, որ ուսումնասիրել է  Սահմանադրական դատարանի 2 տարիների հաղորդումները, թե քանի անհատական դիմումի հետ կապված է ըստ էության որոշումներ կայացվել: «Այդ որոշումների կատարման վիճարկելիության հետ կապված վիճակագրությանը ծանոթանալով, կարծում եմ, այս առումով ևս իրավիճակը առանձնապես մխիթարական չէ»:

Շաթիրյանը նկատեց՝ շարունակ արդարացիորեն  բարձրաձայնում ենք ՍԴ որոշումների կատարման վիճակի հետ կապված հարցը, բայց պատասխանը պետք  է փնտրել ոչ միայն սահմանադրական  և օրենսդրական մակարդակում, այլև համապատասխան սահմանադրական, քաղաքական և իրավական մշակույթի արմատավորման հետ կապված հարցի համատեքստում: «Միգուցե պատահական չէ, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում քննարկման առարկա է դարձել հենց հանրային իշխանության մարմինների միջև փոխադարձ հարգանքի և փոխգործակցության կոնցեպտի հարցը՝ իշխանությունների հավասարակշռման սկզբունքի վերարժևորման հարցի համատեքստում: Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության 3 թևերի միմյանց հակակշռելն է և այսպես ասած պայմանականորեն վերահսկելը, այլև նրանց փոխհամագործակցությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը»,-եզրափակելով ելույթը՝ նշեց Շաթիրյանը:

Տպել
2114 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում