Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։

Նախարարությունից հայտնում են, որ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում։

«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,- նշել է Ս․ Պապիկյանը՝ ողջունելով Դեյիդ Հոֆմանին, որը առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։

Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին՝ ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։

«Այս չորս տարիներն անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց ընդլայնել համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,- ասել է Դեբորա Գրիզերը։ 

Վերջինս արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։

«2021 թվականը մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես՝ ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է ԱՄՆ ՄԶԳ դերը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել են նախարարության համակարգման ոլոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։  

Տպել
1070 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ