ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ

Սեպտեմբերի 8-ին ՖՄԿ գագաթաժողովը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցելև ելույթով հանդես է եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «ՄԱԿ-ի և տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպություններ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը» խորագրով բաց քննարկմանը։

ԱԳ նախարարը կարևորել է ՄԱԿ-ի և ՖՄԿ միջև համագործակցության շուրջ քննարկման նախաձեռնումը և շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղարի Աֆրիկայի հարցերով  օգնականին և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ իրենց անչափ կարևոր ելույթների համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել նաև քննարկումը նախաձեռնած Նիգերի դերը, որի մայրաքաղաք Նիամեյում 1970թ. ծնունդ առավ Ֆրանկոֆոնիան՝ որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն՝ այնուհետև հիմք հանդիսանալով այս տարի իր հինգերորդ տասնամյակը նշող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ձևավորման համար։

«Իր հիմնումից 50 տարի անց Ֆրանկոֆոնիան հանդես է գալիս որպես բազմակողմ համագործակցության կարևոր հարթակ, որը միավորված է ֆրանսերեն լեզվի և խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության հիմնարար արժեքների շուրջ։ 

Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքներ կրող բազմաթիվ դերակատարների վրա, որոնց միավորում է խաղաղության և միջազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատելու ընդհանուր ցանկությունը, ահաբեկչության աղետի դեմ պայքարի, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վճռականությունը: 

Այն հենվում է նաև կայուն զարգացման նպատակներին հասնելու ամուր և անսասան հանձնառության վրա»,-ասել է Մնացականյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն առանձնահատուկ կարևորել է նմանօրինակ քննարկման անցկացումն արդի գլոբալ առողջապահական, հումանիտար և տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում, որը սպառնում է խաթարել հասարակության համախմբվածությունը՝ առավել ընդգծելով միջազգային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության հաստատման անհրաժեշտությունը։

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԱԽ շրջանակներում անցկացվող վերոնշյալ քննարկումը բնորոշել է որպես գործելու յուրօրինակ կոչ, համընդհանուր տոկունության և հավաքական կարողությունների փորձություն: 

«Այս ժամանակահատվածում, երբ ճգնաժամի բացասական հետևանքներն ավելի ծանր են զարգացող երկրների և բնակչության առավել խոցելի շերտերի համար, ՄԱԿ-ը և Ֆրանկոֆոնիան պետք է վերահաստատեն իրենց պատրաստակամությունը՝ խթանելու խաղաղություն ու համագործակցություն, համերաշխություն և միասին ապրելու արժեքները․ սա մարտահրավեր է երկու կազմակերպությունների համար, և մենք պարտավոր ենք գործել առավել արդյունավետ գլոբալ կառավարման ուղղությամբ:

Այս կապակցությամբ մենք վճռականորեն սատարեցինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ զինադադարի վերաբերյալ կոչը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևը՝ վերահաստատելով, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում ուժի և ուժի սպառնալիքը տեղ չունեն:

Մենք նաև մտահոգված ենք ատելության խոսքի աճով, ինչը հատկապես դրսևորվեց առողջապահական այս ճգնաժամի շրջանում: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել մեր հանձնառությունը հանդուրժողականությանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքիը և մշակութային բազմազանության արժեքներին: Չնայած բազմակողմ համակարգի հսկայական ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել զինված բախումների, ապակայունացնող ռազմական սրացումների և քաղաքական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի դրսևորումների, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ»,- նշել է  նախարար Մնացականյանը:

Այդ առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Երևանի գագաթաժողովի խորհրդի կարևորությունը` նվիրված «Միասին ապրելու» արժեքների խթանմանը և Երևանի ֆրանկոֆոն կոչը՝ «Ապրել միասին»-ը, որով ամրագրվում է, որ ֆրանսախոս տարածքում «միասին ապրելու» գաղափարախոսությունը սահմանող խաղաղության, համերաշխության և ամբողջական հումանիզմի արժեքները հանդիսանում են համընդհանուր բարիք, հարստություն, և դրանք ամեն գնով անհրաժեշտ է պահպանել: Նախարարը հավելել է, որ «սա ակնհայտորեն Միավորված ազգերի կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության կարևոր հարթություն է, որի շուրջ մեր տեսլականներն ու նպատակները միաձուլվում են»:

Եզրափակելով խոսքը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը երկու կազմակերպությունների միջև համագործակցության խթանմանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի համատեղ ջանքերի շնորհիվ այդ համագործակցությունն առավել կամրապնդվի՝ բացելով համագործակցության նոր խոստումնալից հեռանկարներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1365 դիտում

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ