Մարտունու քաղաքապետարանը փակ է, քաղաքապետը՝ կորոնավիրուսակիր. չսպասելով թեստի պատասխանին՝ նա դստեր նշանդրեքն է արել

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանը երկուշաբթի օրվանից փակ է, քանի որ քաղաքապետը մասնակցել է դստեր նշանդրեքի բազմամարդ արարողությանը՝ չսպսելով կնոջ եւ որդու թեստի պատասխանին: Ավելի ուշ, ըստ նույն տեղեկությունների, պարզվել է, որ թեստը դրական է, նշանդրեքի մասնակիցները մեկուսացվել են, քաղաքապետարանը՝ փակվել: 

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընտանիքի անդամները վարակված են: Իր մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել եւ այժմ գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում: 

Պարո՛ն Ավետիսյան, ճի՞շտ է, որ ուրբաթ օրը 150 հոգանոց նշանդրեք եք արել առանց սպասելու թեստի արդյունքներին եւ այժմ վիրուսակիր եք:

- Տարբեր վարկածներ են ասում, բայց իմ պատասխանը մեկն է. թեսթ եմ հանձնել ուրբաթ առավոտյան, եւ նույն օրն էլ դստերս նշանդրեքն ենք արել: Իսկ էդ, որ ասում են՝ տղան ու կինը լավ չեն զգացել, թեսթ են հանձնել ու չեն սպասել պատասխանի, ո՞վ է որոշել: Միայն ես եմ թեստ հանձնել, բայց բոլորին ասել եմ, որ ինձնից հեռու մնան:

Հիմա նրանք բոլորը առո՞ղջ են:

- Ո՛չ: Տղայիս մոտ բացասական է եկել, բայց կնոջս պատասխանը եւս դրական է: Կինս ո՛չ նշանդրեքի օրը, ո՛չ էլ հետո ջերմություն չի ունեցել, ինքնազգացողությունն էլ է լավ եղել: Նույնը՝ տղաս:

- Նշանդրեքի մասնակիցներից հիմա միայն Դո՞ւք եք հիվանդանոցում:

- Այո՛: Կինս ու որդիս տանն են, մեկսուսացված: Ճիշտ է, տղայիս թեստի պատասխանը բացասական է եկել, բայց ասել եմ՝ տանը նստի, որովհետեւ գուցե վարակ կա, ուղղակի դեռ պարզ չէ: Իսկ ինչ վերաբերում է նշանդրեքին, ապա ասեմ՝ մեկ անգամ ասացին՝ 450 հոգանոց ենք արել, հետո իջավ 350, հիմա էլ՝ 150: Դստերս նշանդրեքն արել ենք 30 հոգով, իմ եւ փեսայիս ընտանիքներով, մեր ամենամոտիկ հարազատներով: Այդ ամբողջ միջոցառումը տեսաձայնագրվել է, փառք Աստծո:

- Փաստորեն, նշանդրեքից առաջ միայն Դո՞ւք եք թեստ հանձնել, իսկ հետո՝ միայն ընտանքի երկու անդամները:

- Քանի որ շաբաթ օրը երեկոյան ինձ մոտ հաստատվեց, ասացի, որ հարազատներս էլ գնան, բոլորը հանձնեն: Պատրաստվում են:

- Իսկ քաղաքապետարանի աշխատակիցները հանձնե՞լ են:

- Դեռ ոչ, բայց պատրաստվում են: Պարետատունը հանձնարարել է: Երկուշաբթի կհանձնեն: Իմ ընտանիքի անդամներին եմ վարակել, բայց ես ինչ իմանայի:

- Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս են բժիշկները գնահատում:

- Թոքերս մի փոքր ախտահարված են, բայց ընդհանուր ինձ վատ չեմ զգում: Կդզվենք, ինչ է եղել, էսպիսի՞ բաներ ենք հաղթահարել:

Տպել
2606 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել