Երևան
12 °C
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում ձեւավորված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլեւ որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը։ Մասնագետներն արդեն աշխատում են միասնական տեսլականի հիման վրա։
Նորաստեղծ ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ միավորման առաջին օրվանից սկսել են աշխատանքային քննարկումները։
«Արդեն հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագրում ենք իրականացնում, բացի այդ, մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի եւ սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման առումով լուրջ հաջողությունների է հասել։ Այդ փորձը մենք տարածելու ենք նաեւ այլ վարակների վրա»,- նշել է նա։
Տնօրենի պաշտոնակատարն այսօր լրագրողների հետ հանդիպումից մի փոքր ուշացել էր, պատճառը ԻՀԱԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են․ թթվածնի կայան են գործարկել, որ պացիենտները կայանից ստանան թթվածինը։
Այս պահին վերանորոգվում է կենտրոնի 5-րդ բաժանմունքը, իսկ 6-րդում աշխատանքներն ավարտին են մոտենում (խոսքը նախկին «Նորք»-ի տարածքի մասին է)։
Կատարվում են նաեւ ընթացիկ աշխատանքներ, քանի որ նախկինում ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար: Նախատեսվում է նոր մասնաշենքի կառուցում, որը կկապի ա եւ բ մասնաշենքերը։ Ծրագրվում է լաբորատոր մասնաշենքի կառուցում եւս։ Դրանց նախագծային աշխատանքներն արված են։
Մադոյանն իր խոսքում անդրադարձել է մարտ ամսին ՁԻԱՀ-ի կենտրոնի շուրջ տեղի ունեցած աղմուկին։ Հիշեցնենք, որ ԲԿ-ի անձնակազմը դեմ էր միավորվելուն եւ բողոքի ակցիաներ էր իրականացնում։ Մադոյանը լրագրողներին հայտնել է, որ այդ աղմուկը պատճառ է դարձել, որ շատ հիվանդների թվա, թե կենտրոնը փակվել է, իրենց ստուգումներին ու դեղամիջոց ստանալու չեն գնացել։ Նույն տպավորությունը եղել է ստուգում իրականացնող լաբորատորիաների դեպքում։ Վերջին շրջանում էլ ասում էին, թե «Նորք»-ն է քանդվում։
Մադոյանը կոչ է արել զերծ մնալ նման լուրեր տարածելուց՝ մարդկանց առողջությանը վնաս չհասցնելու համար։
«Միավորման, անվանափոխման արդյունքում ընդլայնվելուց բացի, ոչ մի բան չի եղել, ոչ մի գործառույթ չի կանգնել»,- նշել է նա։
Տնօրենի պաշտոնակատարը չի ցանկացել մանրամասն խոսել իր անվան շուրջ տարածված մեկնաբանությունների մասին։
«Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է, ֆեյսբուքյան իմ էջում իմ աշխատանքները, դրանց ժամկետները նշված են։ Այն մարդիկ, որոնք տարածում են իմ մասին տարբեր լուրեր, շատ լավ գիտեն, որ ես պատահական մարդ չեմ այս ոլորտում»,- նշել է նա։
Տնօրենի պաշտոնակատարը ԻՀԱԿ-ը պայմանականորեն բաժանել է Նորքի ու Ավանի մասնաշենքերի, քանի որ այսօր դրանք տարբեր գործառույթներ են իրականացնում։
Նորքի մասնաշենքում (նախկին «Նորք»-ի տարածք) այս պահին ընդունում են միայն կորոնավիրուսով հիվանդներին։ Հոսպիտալացնում են մարդկանց, որոնք ուղեգրվում են այլ բազմապրոֆիլ հիվանդանոցներ կամ մնում այնտեղ։ Օրական մոտ 30 հոգի դուրս է գրվում, մշտական գտնվողները 70-80 հոգի են։
Ավանի մասնաշենքում (ՁԻԱՀ հանրապետական կենտրոնի տարածք) կատարվում են այն բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում էին նախկինում։ Արդեն սկսել են հեպատիտ C-ի բուժման ծրագրի իրականացումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT