Հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արցախում է:

ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում  հայտնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչեւ տնտեսության խթանում։

«Ցավոք ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Ականատես ենք լինում սադրիչ գործողությունների։ Սակայն մյուս կողմից մեր մարտավարությունն ու փոխգործակցության ռազմավարությունը չի փոփոխվում, քանի որ այդ սադրանքները մեզ համար կանխատեսելի են»,–ասել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով` Հայաստանն Արցախի հետ մեծ օրակարգ ունի` սկսած Հայաստանի զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բնականոն զարգացումից մինչև Արցախի տնտեսության ու էներգետիկ ոլորտի զարգացում։

Հիշեցնենք, ավելի վաղ ՀՀ վարչապետը մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևներ հանձնելու արարողությանը: 

Տպել
562 դիտում

Սյունիքի մարզը վերջին մեկ ամսում ստացել է ավելի քան 119 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

Ադրբեջանի տարածած տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց

Ֆերդինանդ Կարապետյանը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու. Հովհաննես Դավթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ