Լուսին ու Մարս թռչելու, «պատուհաս» Բայդենի, Ամերիկան ազատագրելու և լավագույն նախագահ լինելու մասին. Թրամփի մեծ ելույթը

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից որպես 2020 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել համակուսակիցներին վստահության համար եւ ընդունել նրանց առաջարկը նոյեմբերյան ընտրություններում առաջադրվելու համար:

Թրամփը հայտարարել է, որ սպասվող ընտրությունները Միացյալ Նահանգների պատմության մեջ դառնալու են ամենակարեւորը:

«Չնայած բավական մեծ երկիր լինելուն՝ այն ամենը, ինչին հասել ենք մինչեւ այսօր, այժմ վտանգի տակ է: Սրանք ամենակարեւոր ընտրություններն են մեր երկրի պատմության մեջ», - ասել է ամերիկացի առաջնորդը:

«Նախկինում երբեք ընտրողները չեն հանդիպել ավելի հստակ ընտրության կուսակցությունների միջեւ՝ երկու տեսլական, երկու փիլիսոփայություն, երկու օրակարգ: Այս ընտրությունները կորոշեն՝ մենք պահո՞ւմ ենք «Ամերիկյան երազանքը», թե՞ թույլ կտանք, որ սոցիալիստական օրակարգը ոչնչացնի մեր նվիրական երազանքն ու ճակատագիրը: Այս ընտրությունները կորոշեն՝ մենք պաշտպանո՞ւմ ենք ամերիկյան կենսակերպը, թե՞ արմատական շարժումը թույլ կտա այն ամբողջովին ոչնչացնել: Դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ վերջ է դրել երկրում «չկայացած քաղաքական դասի» կառավարմանը, որն առաջնորդվել է միայն սեփական շահերով եւ հաշվետու չի եղել հասարակ քաղաքացիների հետ:

«Այն օրից, երբ ես հետեւում թողեցի իմ նախկին կյանքը, որը չափազանց լավն էր, ես միայն ու միայն պայքարում եմ ձեզ համար».-ասել է Թրամփը՝ ուղիղ եթերում դիմելով ամերիկացիներին,- «Ես արել եմ մի բան, որը չեն կարողանում ինձ ներել: Խախտելով վաշինգտոնյան քաղաքականության  հիմնական դրույթները, ես կատարել եմ իմ բոլոր նախընտրական խոստումները: Միասին մենք վերջ ենք  դրել չկայացած քաղաքական ուժերին: Այժմ նրանք ամեն գնով փորձում են վերադառնալ իշխանության: Մենք սա տեսել ենք: Նրանք ինձ ատում են, որովհետեւ ես փոխանակ առաջին տեղում թողնեմ իրենց հետաքրքրությունները, հայտարարել եմ, թե առաջին տեղում պիտի լինի Ամերիկան»,-հայտարարել է նա:

Իր մեծ ելույթի ժամանակ Թրամփն անդրադարձել է նաեւ  կորոնավիրուսի համավարակի տարածմանը: Նախ, նա ասել է, որ ի տարբերություն  դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի,  ինքը Չինաստանին պատասխանատվության է ենթարկելու ամբողջ աշխարհով մեկ կորոնավիրուսը տարածելու համար:

«Չինաստանն աջակցում է Բայդենին եւ առանց հեռանկարի ցանկանում նրան հաղթանակ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Չինաստանը կկարողանա իշխել մեր երկրին, եթե Բայդենն ընտրվի նախագահ, իսկ ես ցանկանում եմ նրանց ենթարկել ամենախիստ պատժի՝ համաշխարհային ողբերգության տարածման համար»,-ասել է Թրամփը:

Ի դեպ, սա ելույթի ընթացքում Բայդենի հասցեին Թրամփի կողմից հնչեցրած միակ արտահայտությունը չէ: 

«ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ավելի հաճելի է, քան իր նախորդ Հիլարի Քլինթոնը, սակայն զիջում է նրան ինտելեկտով: Քլինթոնը նրանից խելացի է, բայց որպես մարդ՝ պակաս հաճելի: Ջոյի մոտ ամեն բան հակառակն է՝ նա խելացի չէ, բայց ավելի հաճելի անձնավորություն է…

Պուտինը, Սի Ծինփինը եւ Էրդողանը համաշխարհային դասի շախմատիստներ են: Բայդենը նրանց հետ աշխատել չի կարողանա, որովհետեւ քաղաքականության ասպարեզում նրա լավագույն տարիներն այդքան էլ հրաշալի չեն եղել…

Ամենամեծ խնդիրը դեմոկրատների մեջ է, ոչ թե Չինաստանի, Ռուսաստանի ու  Իրանի: Նոյեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատներից ավելի շատ խնդիրներ կլինեն, քան Չինաստանից, Ռուսաստանից եւ Իրանից միասին վերցրած: Բայդենն ու դեմոկրատները ցանկանում են գողանալ ընտրությունները...»,-հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահը:

Թրամփը խոստացել է ստեղծել աշխարհի լավագույն հակահրթիռային պաշտպանությունը եւ կիբերանվտանգության համակարգը եւ հաղթել հինգերորդ սերնդի  հաղորդակցական ցանցերի զարգացման մրցավազքում: «Մենք կհաղթենք 5G մրցավազքում եւ կկառուցենք աշխարհի լավագույն կիբերանվտանգության և հակահրթիռային պաշտպանության համակարգը, եւ դա արդեն պատրաստման փուլում է», - հայտարարել է նա ու նաեւ խոստացել, որ ԱՄՆ-ին չի ներքաշի «անիմաստ եւ ծախսատար» պատերազմների մեջ:

«Ի տարբերություն նախորդ վարչակազմերի, ես Ամերիկան փրկել եմ նոր պատերազմներից, եւ մեր զորքերը վերադառնում են տուն», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նա նաեւ ասել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կսկսի պարտականություններ, հարկեր եւ տուրքեր սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք արտադրությունը տեղափոխում են արտերկիր՝ աշխատուժն ու արտադրանքը դուրս բերելով երկրից: ըստ Թրամփի, դա իր վարչակազմի նախընտրական խոստում կարելի է համարել, քանի որ կարեւոր է աշխատատեղերը երկրում պահելու հարցը, հատկապես, եթե արտադրական ձեռնարկությունները տեղափոխվել են Չինաստան: Այս համատեքստում Թրամփը կրկին հիշատակել է Բայդենին՝ նշելով. «Բայդենի ծրագիրը գրվել է Չինաստանում, իմ ծրագիրը՝ ԱՄՆ-ում»: Այս խոսքերից հետո դահլիճում «Ամերիկա, Ամերիկա» վանկարկումներ եւ ծափահարություններ են հնչել:

Թրամփը խոստացել է, որ Միացյալ նահանգներն առաջիկա 4 տարիներին արտադրական գերտերություն է դառնալու աշխարհում՝ նոյեմբերին իր հաղթանակի ապահովման դեպքում: ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ ինքն այժմ էլ աշխատատեղեր է ստեղծում երկրում եւ ջանքեր գործադրում՝ հարկային բեռը թեթեւացնելու համար, խոստացել է նաեւ առաջիկա 10 ամսում 10 միլիոն աշխատատեղ ստեղծել:

ԱՄՆ-ի նախագահը կրկին խոստացել է, որ Միացյալ Նահանգներն առաջինը կին տիեզերագնաց կուղարկի Լուսին՝ դառնալով նաեւ առաջին պետությունը, որը Մարսի վրա կբարձրացնի երկրի դրոշը: 

Թրամփի ելույթը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության համագումարի շրջանակներում, որի ժամանակցույցը սահմանել այդպես էլ չէր հաջողվում երկար ժամանակ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Թեպետ այն ի վերջո կայացել է, սակայն չի եղել լիարժեք, որովհետեւ տարատեսակ սահմանափակումների շրջանում հնարավոր չի եղել լրատվամիջոցների ներկայացուցիչների լիարժեք ներկայություն ապահովել:

Հիշեցնենք, Ջո Բայդենը վերջնականապես դարձավ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու ՝ առաջադրվելով Դեմոկրատական կուսակցության կողմից օգոստոսի 21-ին: Միացյալ նահանգների հանրապետական կուսակցությունն էլ օգոստոսի 24-ին պաշտոնապես  առաջադրեց Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին նախագահի թեկնածու՝ երկրորդ նախագահական ժամկետով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Տպել
1452 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին