Երևան
12 °C
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կարծիքով՝ քրեակատարողական հիմնարկներում կյանքի կազմակերպման, վերահսկման մեխանիզմները պետք է փոխվեն, որպեսզի հասնենք նրան, որ ազատազրկված անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը լինի անկյունաքարային. «Պետության դեմքը երեւում է փակ հաստատություններից. ինչպիսին է այդ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը, այդպիսին էլ այդ երկրում մարդու իրավունքների վիճակն է ընդհանրապես»,- ասում է նա:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից դատապարտյալների նկատմամբ բռնության դեպք էր գրանցվել: Նման ահազանգ էր ստացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եւ արագ արձագանքման այցի շրջանակում մեկնել ՔԿՀ: Ըստ ՄԻՊ-ի հաղորդագրության՝ այցի ընթացքում պարզվել էր, որ նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ, որոնց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը նաեւ ՄԻՊ-ին է փոխանցել դիմում կատարվածի վերաբերյալ, կատարվել են ուսումնասիրություններ: Մեր զրույցում ՄԻՊ հանրային կապերի բաժնից մանրամասնել են, որ վնասվածքներ են արձանագրել ազատազրկված 3 անձանցից 2-ի մարմնի վրա. նրանք բոլորը ՔԿՀ-ում ենթարկվել են բուժզննման, 1-ը հետազոտություն է անցել նաեւ քաղաքացիական հիվանդանոցում:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը եվս նախօրեին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որի ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա հրատապ հաշվետվություն կներկայացնի ՀՀ արդարադատություն նախարարություն եւ հանցագործության մասին հաղորդում՝ իրավապահ մարմիններին: Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ այցի մանրամասները կհայտնեն ԱՆ-ից պաշտոնական պատասխան ստանալուց հետո:
Նշենք, որ Արդարադատության նախարարությունը, արձագանքելով ԶԼՄ հրապարակումներին, պարզաբանում է տարածել՝ տեղեկացնելով, որ ՔԿՀ-ներում օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ խցերում արգելված առարկաներ հայտնաբերելու նպատակով. «Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջոցառումներին ներգրավվում են նաեւ կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաեւ ֆիզիկական համաչափ ուժ եւ հատուկ միջոցներ»,- գրել էր ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց նկատմամբ բռնության դեպքերի, դրանց պատճառների եւ հնարավոր լուծումների մասին.
- Պարո՛ն Սաքունց, որքանո՞վ է արմատացած մեր իրականության մեջ բռնությունը ազատազրկված անձանց նկատմամբ, ինչի՞ հետեւանք է դա:
-Չկան հիմքեր՝ պնդելու, թե համակարգային ինչ-որ փոփոխություններ կատարվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության առումով, որովհետեւ նոր-նոր մշակվում են քրեակատարողական ծառայությունը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, ճիշտ է՝ կա քրեակատարողական ռազմավարությունը, պրոբացիոն ծառայությունը, բայց դրանց իրականացման ուղղությամբ դեռեւս այն գործողությունները, որ բովանդակային նշանակություն կունենային իրավիճակի փոփոխության համար, առկա չեն: Թեեւ բացառությամբ առանձին դեպքերի՝ ազատազրկվածների թիվն այսօր ակնհայտ քիչ է ամենավատ տարիների համեմատ, բայց վերաբերմունքի տեսակետից փոփոխություն դժվար թե ակնկալվի: Առաջին հերթին պետք է կադրային վերապատրաստումներ լինեն, բայց դա ընդամենը մի էլեմենտն է, պետք է լինի ռազմավարություն, թե ինչպես հասնել նրան, որ ՔԿՀ-ում անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը լինի անկյունաքարային:
-Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է պետք հասնել դրան:
-Կան մի շարք գործոններ. անձնակազմի կրթվածություն, աշխատանքային պայմաններ՝ աշխատավարձ, տեխնիկական հագեցվածություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն եւ այլն, այսինքն՝ անձնակազմը եւս պիտի գտնվի պատշաճ վիճակում թե՛ պատասխանատու աշխատողի տեսանկյունից, թե՛ գիտելիքի: Ազատազրկված անձանց բողոքների արդյունավետության տեսանկյունից էլ կարեւոր է նաեւ, որ մեր ՔԿՀ-ներում դատախազական վերահսկողությունը փոխարինվի դատական վերահսկողությամբ, եւ եթե բողոքներ, հարց բարձրացնողներ չկան, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, պետք է երաշխավորված լինի հարց բարձրացնողների հետագա անվտանգությունը, այդ անվտանգության երաշխիքները չկան: Վերջին դեպքը, որ հիշում եմ, Վահագն Աբգարյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահափորձն էր. քրեական գործը հարուցվել է, եւ մինչեւ հիմա արդյունավետ քննություն չկա: Ավելին, երբ Արդարադատության նախարարը «Նուբարաշեն» ՔԿՀ պետին տեղափոխեց «Գորիս» ՔԿՀ, փոխանակ դադարեցնի նրա լիազորությունները կոնկրետ այդ դեպքի հետ կապված, նշանակում է հովանավորություն: Երկար տարիներ ՔԿՀ-ներում այդ քրեական հիերարխիան գործել է հենց անձնակազմի հետ համագործակցության արդյունքում, հիմա հնարավո՞ր է պատկերացնել, որ դա կարող է վերացնել այդ նույն անձնակազմը: Իհարկե ոչ: Կարող եք ասել՝ բա որտեղի՞ց մարդ գտնեն. կան կադրեր, պետք է պատրաստել, կրթել, ապահովել արժանապատիվ աշխատավարձ: Կամ ի՞նչ է նշանակում ԱԱԾ աշխատակցին ՔԿՀ պետ նշանակել կամ ոստիկանության նախկին աշխատողին ՔԿՀ տեղափոխել… Ազատազրկման մարմիններում աշխատելը, ղեկավարելը վստահել մարդկանց, ովքեր ունեն սուբյեկտիվ վերաբերմունք հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, նշանակում է ռիսկի տակ դնել ազատազրկված անձանց, մինչդեռ պետք է գիտակցել, որ ազատազրկումը մեծագույն պատիժ է, եւ մարդը չպետք է այլ պատժի ենթարկվի ազատազրկման վայրում: Այսինքն՝ ՔԿՀ-ներում կյանքի կազմակերպման, վերահսկման մեխանիզմները պետք է փոխվեն:
-Ձեր նշած քայլերի իրագործման պարագայում հնարավոր համարո՞ւմ եք, որ քրեական ենթամշակույթը, բռնությունները իսպառ կվերացվեն ՔԿՀ-ներից:
-Իհարկե, ես տեսել եմ նման ՔԿՀ-ներ Նորվեգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, նրանց մոտ էլ են տարիներ առաջ եղել այդպիսի վիճակներ: Կան երկրներ, որ կարողացել են հաջողության հասնել, կան, որ դեռ՝ ոչ, բայց խնդիրն այն է, որ եթե կա կամք, ձգտում՝ սովորելու, կրթվելու, արդյունքները երաշխավորված են: Օրինակ՝ Նիդեռլանդներում ազատազրկված անձանց տնտեսական աշխատանքների համար վարձատրությունն այնքան է, որ նույնիսկ մրցակցություն է առաջանում ազատազրկվածների միջեւ, եւ դա կոտրում է այդ քրեական հիերարխիայի ինստիտուտը, իսկ մեզ մոտ այնպես է, որ միայն «թռածները», քրեական հիերարխիայի ստորին օղակների ներկայացուցիչներն են ներգրավվում այդ աշխատանքներում, որի վարձատրություններն էլ անարժանապատիվ է, բնականաբար, դա նպաստում է քրեական հիերարխիայի գոյությանը:
-ՔԿ ծառայողների կողմից բռնության դեպքեր կհիշե՞ք, ե՞րբ էր նման բան եղել վերջին անգամ:
-2018-ին էր եղել, Վարդգես Գասպարիի նկատմամբ էլ է եղել՝ քրեական հեղինակությունների ներգրավմամբ, Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ էլ, կամ Գեւորգ Սաֆարյանին՝ ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկված անձին, տեղավորել էին քրեական միջավայրում, եւ նա խայտառակ հետապնդումների էր ենթարկվում… Բայց ՔԿՀ-ներում պատժիչ գործողությունները միայն քաղաքական հետապնդումների դեպքում չեն եղել, եղել են հիմնարկի թողտվությամբ կամ մասնակցությամբ այն անձանց նկատմամբ, որոնք չեն ենթարկվել քրեական աշխարհի կանոններին: Մենք ինչքան ասացինք՝ վեթինգ իրականացրեք՝ ոստիկան, դատախազ, քննիչ, ՔԿՀ ծառայող. եթե նրանց ուղղակի մասնակցությունն է արձանագրվել մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ, նրանք պետք է ազատվեին աշխատանքից: Հեղափոխության ամենամեծ ռեսուրսը մարդու իրավունքների զանգվածային խախտումները լսելի դարձնելն էր, անարդարության զգացման հետեւանքով մեծ էներգիա էր կուտակված, եւ պետք է դրանց արտահայտման հնարավորությունը տրվեր օրենսդրական կարգավորմամբ: Բայց դա չարվեց, եւ մարդիկ մնացին իրենց հոգսերի հետ մեկուսի, որովհետեւ այդ անարդարության վիճակից դուրս գալու ելքեր պետությունը չառաջարկեց: Երբ քաղաքացին, որ ոստիկանությունում բռնության է ենթարկվել, ենթադրենք, 2018 թվականից առաջ, հիմա մտնում է ոստիկանություն եւ տեսնում նույն այդ անձին, որը պետք է զբաղվի հանցագործության բացահայտմամբ, բայց պարզ է, չէ՞, որ էլ չի վստահելու... Կամ՝ ազատազրկված անձին ՔԿՀ-ում դիմավորում է այն նույն ծառայողը, որը տարիներ առաջ խախտել է իր իրավունքները:
- Պարո՛ն Սաքունց, իսկ կոնկրետ այս դեպքով նախարարության պարզաբանմանը ծանո՞թ եք:
- Այո, բայց թող հիմա հիմնավորեն, որ այդ բռնությունը եղել է իրավաչափ եւ համաչափ: Առանձին դեպքերը, իհարկե, կարեւոր են, բայց դրանք ցույց են տալիս համակարգային չլուծված խնդիրները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT