Կարծում եմ՝ ստացվեց մեր մրցաշրջանը. «Նոայի» գործադիր տնօրենը՝ հաջող արդյունքների ու ակումբի կառավարման մասին

Նորաստեղծ «Նոա» ֆուտբոլային ակումբը շատերին զարմացրեց ավարտված 2019-20 մրցաշրջանում: Նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը՝ երկրի գավաթը, Բարձրագույն խմբի առաջնությունում դարձավ արծաթեմեդալակիր, նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր: Մի քանի օրից էլ՝ օգոստոսի 9-ին, կպայքարի Հայաստանի սուպերգավաթի համար: Ֆուտբոլային աշխարհում «Նոան» շատերին տպավորեց ոչ միայն մարզական ցուցանիշներով, այլեւ ակումբի կառավարման իր մոտեցուներով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն ամփոփեց ավարտված մրցաշրջանը, խոսեց ակումբի մենեջմենթի մասին, մեկնաբանեց լեգեոներների թվի սահմանափակման նոր կանոնը, որը կիրառվելու է հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանում, ինչպես նաեւ անդրադարձավ առաջիկա անելիքներին ու նպատակներին:

-Բավականին հաջող մրցաշրջան անցկացրինք, քանի որ կատարեցինք մեր առջեւ դրված առաջադրանքը: Երկու ճակատով էինք պայքարում եւ երկու ճակատով էլ հասանք հաջողության: Խնդիրը մեկ էր՝ հասնել եվրագավաթային ուղեգրին, բայց ուղեգրի հետ մեկտեղ նվաճեցինք նաեւ տիտղոս: Կարծում եմ՝ ստացվեց մեր մրցաշրջանը: Նվազագույն նպատակը եվրագավաթի ուղեգիրն էր, առավելագույնը՝ որքան թիմի ներուժը կբավականացնի:

-Մրցաշրջանի վերջում դարձաք 2 տիտղոսի համար պայքարող թիմ:

-Անկեղծ ասաց մրցաշրջանից առաջ չէինք սպասում:

-Դա չխանգարե՞ց ընդհանուր պայքարի ընթացքում, մրցաշրջանի վերջին հատվածում:

-Ախորժակը բացվում է ուտելիս, տղաները խաղից խաղ ավելի վստահ սկսեցին գործել եւ այդ վստահությունը բերեց նրան, որ մենք բավականին երկար անպարտելի շարքեր ունեցանք: Թիմը բավական հաջող հանդես եկավ նախորդ տարվա վերջում՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, հետո դադար եղավ: Դադարից հետո 1 հանդիպում պարտվեցինք, որից հետո մինչեւ առաջնութան ժամանակավոր դադարը եւս բավականին լավ հանդես եկանք, իսկ վերջնամասը… փառք ու պատիվ տղաներին. մեծ նվիրումով, հաղթանակի ձգտումով հասանք նվաճման:

-Գավաթի եզրափակիչը խելահեղ ստացվեց:

-Աննկարագրելի: Ժամանակակից ֆուտբոլում մատների վրա կարելի է հաշվել թիմերի, որոնք 1:4 պարտվելիս կարող են հաշիվը հավասարեցնել, ինչպես նաեւ հաղթել: Դա հեքիաթային էր մեզ համար: Տղաները 2-րդ կեսում դուրս եկան խաղադաշտ այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել առաջին խաղակեսում, եւ բավականին հանգիստ, վստահ հանդիպումը հասցրին մեր կողմից ցանկալի արդյունքի:

-Ցավալի է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կար սահմանափակում, ու երկրպագուները չկարողացան դրան մարզադաշտից հետեւել…

-Երկրպագուի ներկայությունը ֆուտբոլի գեղեցկություններից մեկն է, որովհետեւ այն էլ մեր երկրում բավական շատ են երկրպագուները, որոնք կցանկանային եզրափակչին ներկա լինել, բայց առողջությունն ամեն ինչից կարեւոր է, եւ այդ պատճառով պահպանում ենք անվտանգության բոլոր նորմերը, որոնք մեր երկիրը պահանջում է մեզնից:

-Գավաթի եզրափակչին հետեւեց առաջնության վերջին տուրը, որտեղ մրցակիցը կրկին «Արարատ-Արմենիան» էր ու որում նույնպես հաղթողը տիտղոս էր նվաճելու: Չեմպիոնությունը զիջեցիք: Ո՞րն էր պատճառը:

-Վերջին հանդիպման ժամանակ «Արարատ-Արմենիան» ցույց տվեց իր բարձր կարգը: Նրանք արժանի էին հաղթանակի: Մեր տղաների մոտ նկատվեց հոգնածություն, եւ կարճ կոնկրետ՝ մեր օրը չէր:

-Ձեր ու «Արարատ-Արմենիայի» միջեւ հետաքրքիր դիմակայության ձեւավորվեց մրցաշրջանի վերջում:

-Խորին հարգանք եմ տածում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ ինչպես ղեկավարության, այնպես էլ ֆուտբոլիստների: Նրանք էլ մեծ ծավալի աշխատանք են կատարում: Հաճախակի հանդիպում ենք ինչպես մարզումային տարածքներում՝ բազայում, այնպես էլ խաղերի ժամանակ: Ֆուտբոլ է: Մրցում ենք: Եվ բավականին հաճելի է նրանց դեմ մրցելը, քանի որ նրանք էլ պրոֆեսիոնալ մարդիկ են, պարտվելու դեպքում ընդունում են այն, ինչպես կարգն է, նույնն էլ հաղթելուց հետո:

-Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալը, ըստ Ձեզ, որքանո՞վ կխանգարի նրանց:

-Չեմ ուզում մեկնաբանել այլ ակումբի փոփոխությունները:

-Կորոնավիրուսի պատճառով դադարը որքանո՞վ վնասեց «Նոային», կամ գուցե հակառա՞կը, ժամանակ տվեց ինչ-որ հարցերում շտկումներ անելու համար:

-Մեզ օգուտ չտվեց, որովհետեւ մենք էլ ժամանակավոր դադար ենք տվել: Տղաները փաստացի զրկվեցին իրենց արձակուրդից, եւ առաջնությունը երկարեց: Այժմ տղաների մոտ ավելի շատ վերականգնողական շրջան է, քան նախապատրաստական, որովհետեւ վերջին շրջանում հանդիպումները բավականին շատ էին, ու նրանց մոտ դեռեւս հոգնածություն կա: Կորոնավիրուսը միանշանակ մեզ վրա էլ ազդեց:

-Ֆինանսապես ազդե՞ց:

-Չեմ մեկնաբանի:

-Որոշ ակումբներ ստիպված էին ֆուտբոլիստների աշխատավարձի կրճատման գնալ, իսկ դո՞ւք:

-Դրանք կոնֆիդենցիալ հարցեր են:

-Ինչ-որ աշխատանք էիք տարել, ինչ-որ մակարդակի էիք հասել, բայց կորոնավիրուսը միջամտեց: Որքանո՞վ դա հետընթաց կլինի ինչպես ձեր ակումբի, այնպես էլ ընդհանուր հայկական ֆուտբոլի համար:

-Կորոնավիրուսն ընդհանուր կյանքի վրա իր ազդեցությունն ունեցավ: Ապագայի համար միայն դրական հույսեր ունեմ, որ այս ամենը շուտով կավարտվի, բայց չեմ փորձում կանխատեսումներ անել: Մենք ունենք մեր ծրագիրը եւ շարժվում ենք դրանով: Հույս ունեմ՝ կորոնավիրուսի հետ կապված արգելքների չենք հանդիպի:

-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք առաջնությունը:

-Բավականին լարված մրցաշրջան էր: Չեմ հիշում նման դեպք, երբ ավարտից մի քանի տուր առաջ 6 թիմերով պայքարում են չեմպիոնության համար:

-Բացի այն, որ «Նոան» որպես նորեկ տպավորեց իր մարզական արդյունքներով, շատերը, անգամ նրանք, ովքեր հայկական ֆուտբոլին հետեւում են զուտ որպես երկրպագու, նշում են, որ ձեր ադմինիստրատիվ աշխատանքն առանձնանում է: Իհարկե ՀՀ-ում կան էլի ակումբներ, որոնք մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլի այդ կողմին, բայց ձերն առանձնահատուկ նկատվում է, երեւի, որովհետեւ նորաստեղծ եք:

-Այսպիսի խոսք կա, որ ֆուտբոլում մանրուքներ չկան: Մենք շատ ուշադրության ենք արժանացնում ամեն ինչին, ինչը շրջապատում է՝ ֆուտբոլիստներին… ֆուտբոլային ակումբի ներսում ցանկացած բան մեր ուշադրության կենտրոնում է՝ կլինի սպորտային տեսանկյունից, կլինի մարքեթինգային տեսանկյունից եւ այլն: Հավաքվել է պրոֆեսիոնալ անձնակազմ, որտեղ ամեն մեկը պատասխանատվություն է կրում իր առաջ դրված խնդրի հարցում, եւ համատեղ ուժերով փորձում ենք մաքսիմալ կերպով ձգտել դեպի լավը, քայլ առ քայլ առաջ շարժվել:

-Հայկական ակումբային ֆուտբոլում տարածվա՞ծ է այդ մտայնությունը, որ ֆուտբոլի բոլոր կողմերին պետք է ուշադրություն դարձնել, թե՞ մի մասը ոգեւորության հաշվին է առաջ շարժվում, մի մասն էլ ինքնահոսի է թողնված:

-Չեմ կարող ասել՝ ինքնահոսի, որովհետեւ տարբեր խոհանոցներից տեղյակ չեմ: Այսպես ասեմ՝ ակումբներ կան, որոնք հնարավորություն չունեն, սպորտայինից բացի, այլ բաների վրա ուշադրություն դարձնելու: Ես չեմ կենտրոնանում այլ ակումբների վրա: Դա նրանց խնդիրն է: Եթե այսօր մեր հնարավորությունները մեզ թույլ են տալիս ուշադրություն դարձնել եւ բավականին հետեւողական լինել այդ բնագավառներում, ապա մենք պարտավոր ենք դա անել պատշաճ կերպով:

-Համաշխարհային ֆուտբոլում ակումբները միայն մարզական հաջողությունների համար չեն, նաեւ բիզնես նախագծեր են, ինչպես նշեցիք, օրինակ, մարքեթինգ եւ այլն: Դուք բիզնես նախագիծ դառնալու նպատակ ունե՞ք:

-Իհարկե: Ցանկացած բիզնեսմեն եթե ֆուտբոլում է ու ասի, որ սա բիզնես չէ, կներեք, բայց ես չեմ հավատա: Ֆուտբոլը գուցե ավելի երկարաժամկետ նախագիծ է, բայց ամեն ինչի նպատակը բիզնեսն է: Եվ «Նոան» եւս կամաց-կամաց գնում է դրան:

-Հայաստանում դա իրատեսակա՞ն է:

-Ճիշտ աշխատանքի դեպքում այո՛:

-Այդ դեպքում ինչո՞ւ են մեր ակումբները հիմնականում ձգտում եվրագավաթների ու երեւի թե բավարարվում են այն գումարներով, որ ստանում են եվրագավաթների փուլերին մասնակցելու համար:

-Այսպես ասեմ՝ ֆուտբոլում կան եկամտաբերության 4 հիմնական կրիտերիաներ, որոնցից Դուք մեկը նշեցիք: Ձգտում են դրան, որովհետեւ մյուս կրիտերիաները նրանց մոտ չեն ստացվում: Հույս ունենանք՝ մեզ մոտ կստացվի:

-Որո՞նք են մյուս կրիտերիաները:

-Խաղացողների վաճառք, հեռարձակումներ եւ տոմսերի, ատրիբուտների վաճառք:

-Մեզ մոտ կա տարածված գաղափար, որ ակումբերի գերագույն նպատակը պետք է լինի հավաքականին ֆուտբոլիստ մատակարարելը: Որքանո՞վ եք համաձայն այդ մոտեցման հետ: Արդյո՞ք հայկական ֆուտբոլը միայն ՀՀ հավաքականն է ու միայն այդ ուղղությամբ պետք է աշխատենք:

-Ֆեդերացիայում, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ում գոյություն ունի արտոնագրման համակարգ, եւ ուղղակի թիմ պահել հնարավոր չէ: Թիմ պահելու համար պետք է համապատասխանել չափանիշների, օրինակ, Բարձրագույն խմբի ստանդարտներին: Կապված առաջնության հետ, նախ բավականին լավ, հզոր առաջնություն էր, եւ տեղացի այն ֆուտբոլիստները, որոնք իրենց մասնակցությունն ունեցան, միայն շահել են փորձ հավաքելու տեսանկյունից: 2-րդը, իմ կարծիքով, շատ հաճելի է, երբ դու ունես հավաքականի ֆուտբոլիստ եւ կարող ես տրամադրել, բայց իմ կարծիքով՝ գլխավորը հզոր ֆուտբոլային դպրոց ունենալն է, ցանկացած ակումբ պետք է ունենա ֆուտբոլային լավ ակադեմիա: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հավաքականներին ֆուտբոլիստներ տրամադրելու մասին:

-Լեգեոներների թվի սահմանափակում է մտցվել, որպեսզի հայ խաղացողները խաղաժամանակ ստանան ու հավաքականի թեկնածուները շատանան: Ի՞նչ կարծիք ունեք այդ սահմանափակման մասին:

-Նորմալ եմ վերաբերվում, բայց պետք է նայել 2 տեսանկյունից: Թիմեր կան, որոնք չունեն ակադեմիաներ, օրինակ, մենք այսօր չունենք հզոր ակադեմիա: Եթե մենք այսօր խաղում ենք լեգեոներներով, դա նորմալ է, բայց, եթե մենք ունենք ֆուտբոլի ակադեմիա, ունենք մեծ քանակով կադրեր ու այդ կադրերին չենք օգտագործում, դա լուրջ խնդիր է: Մեր գերխնդիրներից մեկն այն է, որ հասնենք հաջողության եւ այդ հաջողությանը հասնելուն մասնակցություն ունենան մեր ակումբի կադրերը:

-Ընդհանրապես ինչ-որ տեսակի սահմանափակումը կարո՞ղ է նպաստել զարգացման:

-Ներկա պահին սա այն մաքսիմումն էր, որը կարելի էր անել՝ միեւնույն ժամանակ չփչացնելով առաջնության մակարդակը: Հույս ունենանք, որ մրցաշրջանից հետո կարող ենք ասել, որ այս լիմիտով առաջնությունն ստացվեց:

-Ըստ Ձեզ՝ սա տարբեր կողմերից ուսումնասիրված, արդյունավետ միջո՞ց է, թե՞ ՀՖՖ-ն պարզապես ճնշման տակ ստիպված եղավ նման որոշում կայացնել, որովհետեւ մի շարք ակումբներ, բազմաթիվ ֆուտբոլիստներ պնդում էին, որ սահմանափակում է պետք:

-Այդ հարցը պետք է ուղղել ՀՖՖ նախագահին կամ գլխավոր քարտուղարին, նրանք ավելի լավ կպատասխանեն: Բայց որքանով տեղյակ եմ, նախորդ տարի, երբ պետք է 7 հայ ֆուտբոլիստ լիներ հայտացուցակում, այդ ժամանակ խոսվել է, որ հաջորդ տարի սահմանափական քանակը շատանալու է:

-Հաճախ նշում են, որ ՀՀ-ում քիչ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները: Նրանք կբավականացնե՞ն թիմերին:

-Կարծում եմ՝ այո՛, կհերիքեն: Քանակը թույլ է տալիս:

-Նրանք, ովքեր դեմ են սահմանափակմանը, նշում են, որ այդ պարագայում հայ ֆուտբոլիստներն արհեստականորեն կթանկանան: Կսկսեն ավելի բարձր աշխատավարձ պահանջել:

-Մենք նման խոչընդոտի չենք հանդիպել:

-Միայն հավաքակա՞նն է հայկական ֆուտբոլը, թե՞ նաեւ հզոր առաջնությունը՝ անկախ նրանից այնտեղ հայերը շատ են, թե քիչ:

-Հայկական ֆուտբոլի դեմքը Հայաստանի ազգային հավաքականն է, եթե մասշտաբային նայենք, բայց ակումբային մակարդակով եւս… եթե ակումբը դուրս եկավ եվրագավաթային որոշակի հարթակի, դա եւս մեր երկրի դեմքն է, եւ պետք չէ կենտրոնանալ միայն հավաքականի կամ միայն առաջնության վրա: Պետք է փորձել ունենալ հզոր առաջնություն եւ հզոր հավաքական: 2 ուղվածություններն էլ կարեւոր են:

-Ակադեմիաներից խոսեցիք: Այդ առումով, ինչպես նաեւ ենթակառուցվածներ ունենալու հետ կապված ինչպիսի՞ հեռահար նպատակներ ունեք:

-Մենք ունենք մանկապատանեկան թիմեր, որոնցից 5-ը խաղում են ՀՀ տարբեր տարիքային առաջնություններում: Սակայն ես չեմ համարում, որ մենք ունենք լուրջ ակադեմիա, քանի որ նախ պետք է ունենանք ենթակառուցվածքներ, որից հետո համակարգված աշխատանք պետք է լինի, ընտրվի 1 մոդել, որի հիման վրա բոլոր թիմերը կանոնակարգված մոտեցմամբ կաշխատեն: Դա շատ կարեւոր խնդիր է մեզ համար:

-Ի՞նչ կարծիք ունեք ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի զարգացման ծրագրի մասին:

-Ծանոթ եմ, ներկա եմ գտնվել այդ ծրագրի ներկայացմանը: Ինձ դուր է եկել, քանի որ իսպանական մոդելը լավն է, սակայն ակումբը պետք է որոշի, թե իրեն կոնկրետ որ մոդելն է համապատասխանում: Մեր աշխատակիցները մեկնել էին Նիդերլանդներ եւ Գերմանիա, ու տարբեր մոդելների խորն ուսումնասիրություն է կատարվել: Վերջնական որոշումը կանի ակումբը:

-Ի դեպ, մենեջմենթի մասին հարցնելիս նաեւ դա նկատի ունեի, որ կարեւորում եք ձեր աշխատակիցների մասնագիտական զարգացումը: Ինչպե՞ս եք փորձում զարգանալ, կրթվել: Փակագծեր բացեք:

-Գաղտնիք է (ծիծաղում է):

-Հաջորդ մրցաշրջանի հետ կապված… մի քանի օր է, որ առաջնությունն ավարտվել է, բայց արդեն սկսել եք մյուսին նախապատրաստվել:

-Հուլիսի 14-ին կայացած վերջին խաղից հետո մի քանի օր դադար տվեցինք, ամսի 20-ից վերսկսեցինք մարզումները: Այժմ եկուանգամյա մարզումներով շարունակում ենք նախապատրաստվել: Ունենք ակումբից հեռացած ֆուտբոլիստներ, որոնց մասին պաշտոնապես կհրապարակենք, ինչպես նաեւ ունենք նորեկներ, որոնց ներկայացրել ենք: Եվս մեկ նորեկի կներկայացնենք վաղը, մեկին էլ ակնկալում ենք: Հույս ուննեք, այս տարի կփորձենք հասնել չեմպիոնության:

-Առաջիկայում եւս մի տիտղոսային խաղ ունեք «Արարատ-Արմենիայի» հետ՝ սուպերգավաթը:

-Տիտղոսը տեղով մոտիվացիա է, եւ դեմ չենք եւս մեկն գավաթ ունենալ:

-Եվրոպա լիգայում ձեր նպատակները….

-Որքան հնարավոր է, առաջ գնալ:

-Ե՞րբ եք եվրագավաթների խմբային փուլ մտնելու նպատակ դնելու:

-(Ծիծաղում է) երբ ունենանք բավական հզոր առաջնություն, որը կարող է համեմատվել եվրոպական առաջնությունների հետ, այն ժամանակ, երբ բոլոր թիմերը կարողանան հավասար մրցակցություն ունենալ եվրոպական ակումբների հետ, այդ ժամանակ արդեն կխոսենք խմբային փուլի մասին: Նշեմ, որ նախորդ տարի շատ մոտ էինք (խմբ. նկատի ունի «Արարատ-Արմենիային», որը կարողացավ հասնել մինչեւ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ):

Թիմերին կցանկանամ հաջողություն մաղթել եվրագավաթներում:

Տպել
5989 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին