ՍԴ դատավորի թեկնածուն՝ շոկից հետո եւ դաժան փորձություններից առաջ. դատավորի դերում հիմա պատգամավորներն են

Սահմանադրական դատարանի դատավորի այդքան քննարկված թեկնածու Վահրամ Ավետիսյանը, որի մասին մեկ շաբաթ առաջ լայն հանրությունը չէր էլ լսել, երեկ վերջապես խոսեց:

Ուղիղ երեք ժամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում Կառավարության առաջադրած թեկնածուն պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հարցերին, որից հետո 30 րոպե էլ խոսեց տեսախցիկների առջեւ: Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը խոստովանեց՝ իր համար անսպասելի է եղել իր եւ իր հոր անձի շուրջ վերջին օրերին սոցցանցերում եւ մամուլում եղած աղմուկը.

«Առաջին 2-3 օրերին շոկային իրավիճակ էր, բայց հիմա, վերաիմաստավորելով այս պրոցեսները, հասկացանք, որ սա մի յուրօրինակ փորձություն է, որի միջով պետք է անցնել, որպեսզի հետագայում սպասվող առավել «դաժան փորձություններին» հնարավոր լինի դիմակայել»,- ասաց Ավետիսյանը։  

Անդրադառնալով պատգամավորների հետ 3 ժամ տեւած հանդիպմանը՝  Կառավարության առաջադրած թեկնածուն ասաց, որ իրեն ուղղվել են ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ այնպիսի հարցեր, որպիսիք լրատվամիջոցների կողմից չէին հնչել։

Ըստ թեկնածուի՝ ինքը փորձել է հնարավորինս անկեղծ ներկայացնել դրանց պատասխանները՝ հնարավորություն տալով պատգամավորներին պատկերացում կազմել իր մասին: «Դատավորի դերում հիմա պատգամավորներն են»,- ընդգծեց թեկնածուն՝ նկատի ունենալով, որ նրանք պետք է որոշեն իր հետագա ճակատագիրը:

Իսկ սոցցանցերում եւ մամուլում, հիշեցնենք, քննարկվում էր մի շարք փաստաբանների, իրավապաշտպանների, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալների եւ զոհերի իրավահաջորդների հայտարարությունները այն մասին, որ Ավետիսյանը չի կարող եւ չպետք է լինի ՍԴ դատավոր՝ հաշվի առնելով, որ  նրա հայրը՝ 2008-16 թվականներին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը քննել է նաեւ Մարտի 1-ին առնչվող գործեր։

Ավետիսյանն ասաց, որ այդ մտահոգությունները պատգամավորների հետ հանդիպմանը տարբեր ասպեկտներով քննարկվել է եւ իր մոտեցումը հետեւյալն է.

«Ես ամենեւին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգում առկա խնդիրները, նաեւ ես չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի քավության նոխազը։ Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը. արդյոք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարա՞ն է, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»:

Ավետիսյանն այսպիսով ակնարկեց, որ որեւէ փաստ առկա չէ, որ իր հայրը Մարտի 1-ի գործով որեւէ անօրինական որոշում է կայացրել, կամ որեւէ գործ է դակել, ինչպես մամուլում վերագրվում է նրան:

Մեր դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով կայացված վճիռների բեկանումները չե՞ն խոսում արդյոք դրանց անօրինականության մասին, դատավորի թեկնածուն պատասխանեց.

«Մասնագիտական հարթության մեջ նայենք. վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով. որեւէ մեկը ուսումնասիրե՞լ է… արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտո՞ւմ, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»:

Ավետիսյանն ընդգծեց նաեւ, որ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, ովքեր առնչություն են ունեցել այդ գործերին, իսկ իր հայրը շուրջ 5 տարի է՝ թոշակի է անցել եւ չի պատկերացնում էդ պրոցեսների ազդեցությունը հետագայում Սահմանադրական դատարանում իր գործունեության վրա:

Վստահեցրեց՝ իր ընտրվելու պարագայում եթե իր հոր հետ կապված որեւէ վեճ հասնի ՍԴ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքը կարգելի իրեն այդ գործերի քննությանը մասնակցել:

Հնարավո՞ր է՝ անսալով հնչող կարծիքներին եւ դժգոհություններին՝ անձամբ հրաժարվի ՍԴ դատավորի պաշտոնում իր թեկնածությունից. այս հարցին ի պատասխան Ավետիսյանն ասաց, որ այս պահին հիմքեր չի տեսնում դրա համար։

Միեւնույն ժամանակ նա չբացառեց նաեւ այդ հնարավորությունը՝ կյանքում ոչինչ չի կարելի բացառել սկզբունքից ելնելով:

«Սպասենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք թե հանրային կարծիքի տեսանկյունից, պատգամավորների կարծիքի տեսանկյունից ինչ զարգացումներ տեղի կունենան, ըստ այդմ կկողմնորոշվենք»,- հավելեց նա:

Անդրադարձ կատարվեց նաեւ Վահրամ Ավետիսյանի կողմից վերջերս արված եւ աղմուկ բարձրացրած ֆեյսբուքյան գրառմանը: Դրանում Ավետիսյանը  նշել էր, թե անիմաստ է համարում արձագանքելն ու որեւէ փաստարկ ներկայացնելը տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի եւ հայտնի անհայտների հրապարակումներին, քանի որ ակնհայտ են նրանց նեղ անձնական, հատվածական եւ խմբային շահերը, մասնագիտական հատկանիշները եւ բարոյական կերպարը: Այս գրառումը անմիջապես հետեւել էր Մարտի 1-ի զոհերի հարազատների եւ նախկին քաղբանտարկյալների հայտարարությանը՝ տպավորություն ստեղծելով, որ թեկնածուն նրանց է արձագանքում:

Երեկ լրագրողների հետ զրույցում Ավետիսյանն ասաց, որ տպավորությունը սխալ է: Նաեւ պատասխանեց հարցին, թե այն ինչու է հետո ջնջել:

«Գրառումը ես չեմ ջնջել, պարզապես ովքեր իմ ընկերների մեջ մտնում են, նրանց համար բաց է, այսինքն հանրային չի, որովհետեւ այս պրոցեսները սկսելուց հետո որոշակի այսպես ասած «հարձակում» սկսվեց տիրույթում իմ նկատմամբ, իմ ընտանիքի անդամների նկատմամբ եւ ես ցանկություն չունեի, որպեսզի այդ էջի տակ պարբերաբար ինչ-որ գրառումներ կատարեն եւ այդ գրառումներին անդրադարձ կատարվի, որովհետեւ այդ փուլում նմանատիպ հարցադրումներին պատասխանելն ըստ էության անիմաստ էր: Բայց իմ գրառումը փորձում են ասոցացնել նրա հետ, որ ես փորձել եմ դրանով անդրադառնալ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կամ Մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում տուժած անձանց: Ցանկանում եմ նշել, որ Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության այսպես ասած արյունահոսող վերքերի շարքին դասվող իրադարձություններ են, որեւէ կերպ իմ գրառումը չի կարող անդրադառնալ, չի կարող առնչվել Մարտի 1-ի դեպքերին առնչված, տուժած սուբյեկտներին», - ասաց նա:

Իսկ թե ում է վերաբերել իր գրառումը՝ Ավետիսյանն առաջարկեց ենթադրել՝ որպես անկախ եւ անաչառ դիտորդ հետեւելով պարբերաբար լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրող սուբյեկտային կազմին:

Լրագրողները խնդրեցին Մարտի 1-ի իրադարձությունների մասին մի փոքր ավելի բաց արտահայտել իր կարծիքը՝ այդ թվում որպես քաղաքացի: Ի պատասխան Ավետիսյանը վստահեցրեց, որ որպես քաղաքացի ունի իր դիրքորոշումը, խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ հնարավորություն ունեցել է չակերտները բաց ներկայացնելու այդ մոտեցումները, բայց հրապարակային այդ մասին խոսել չի կարող, որովհետեւ հնարավոր է՝ որպես ՍԴ դատավոր հետագայում առնչվի այդ իրադարձություններին առնչվող որեւէ գործի:

Հետաքրքրվեցինք՝ եթե ընտրվի ՍԴ դատավոր, կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը, թե՞ ինչպես եւ Վահե Գրիգորյանը, կհրաժարվի՝ համարելով, որ չի կարող անկողմնակալ լինել:

«Ես անկողմնակալ չլինելու կամ որեւէ հիմք չեմ տեսնում»,- պատասխանեց թեկնածուն:

Նկատեցինք, որ արդյոք հիմք չի՞ կարող հանդիսանալ այն, որ Քոչարյանը Մարտի մեկի գործով գլխավոր ամբաստանյալն է, իսկ իր հայրը այդ գործի առնչությամբ որոշում է կայացրել. «Եթե կլինի կոնկրետ այնպիսի գործ, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանը ինչ-որ որոշում է կայացրել, որի մասնակից է եղել իմ  հայրը, եւ դա կարող է դիտարկվել որպես շահերի բախում, բնականաբար անհամատեղելիության հիմք կարձանագրվի եւ ես չեմ կարողանա մասնակցել նման գործի քննությանը»,- ի հավելումն ասաց Վահրամ Ավետիսյանը:

Դատավորի թեկնածուին խնդրեցինք իր կարծիքն արտահայտել նաեւ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող պրոցեսների շուրջ, ավելի կոնկրետ՝ ասել, թե արդյոք այնտեղ կա՞ր ճգնաժամ եւ անհրաժե՞շտ էր այս ամբողջ պրոցեսը:

Այդ հարցը եւս Ավետիսյանը համարեց իր հետագա գործունեության հնարավոր առարկա եւ խուսափեց պատասխանել:

«Ինչ- որ մի օր դա կարող է դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա եւ ես էդ հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը չեմ կարող արտահայտել»,- ասաց նա:

Ավետիսյանը, սակայն, չթաքցրեց՝ ՍԴ-ն ունի հանրային վստահության բարձրացման խնդիր եւ ՍԴ դատավորները պետք է իրենց ջանքերի առավելագույնը ներդնեն հանրային հեղինակության բարձրացման համար:

«Իմ քայլը» խմբակցության որեւէ անդամ չցանկացավ մեկնաբանել Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպումը, փոխանցել ստացած տպավորությունները եւ արտահայտել իրենց տրամադրվածությունը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հանդիպման ավարտին ԱԺ կայքում հրապարակեց Միրզոյանի հայտարարությունը՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասով եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասով` ՀՀ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»,- ասված էր հայտարարության մեջ:

Ըստ ընթացակարգի՝ առաջիկայում ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը պետք է հանդիպի նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ: Երեկ նա լրագրողներին ասաց, որ դեռ չի ճշտել՝ ի՞նքը պետք է նախաձեռնի այդ հանդիպումը, թե՞ խմբակցությունները:

Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն ու Արմեն Եղիազարյանը մեր զրույցում ասացին, որ նման հանդիպման նախատեսված լինելու մասին դեռ տեղեկություն չունեն: Գրեթե նույնաբովանդակ պատասխան ստացանք նաեւ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Արման Աբովյանից:

Նշենք, որ դեռեւս պարզ չէ նաեւ, թե արդյոք ԱԺ-ն Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը կքննարկի առաջիկայում՝ արտահերթ նիստով, թե՞ կսպասի, մինչեւ մյուս երկու դատարանակազմական մարմինները՝ ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը եւս թեկնածուներ կառաջադրեն եւ դրանից հետո միայն ԱԺ-ն կընտրի նրանց:

Թեկնածուներ առաջադրելու համար մինչեւ օգոստոսի 27-ը դեռ ժամանակ կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6435 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը