Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել հեղինակավոր ընկերության հետ. նա հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մուտք է գործում պրոֆեսիոնալ ռինգ: Նա պայմանագիր է կնքել հեղինակավոր MTK Global մենեջերական ընկերության հետ: Այս մասին հայտնում է հենց մենեջերական ընկերության պաշտոնական կայքը, որը Բաչկովին ներկայացնում է որպես սիրողական բռնցքամարտի աստղ:

«MTK Global-ը հպարտ է հայտարարել, որ պայմանագիր է կնքել համաշխարհային սիրողական բռնցքամարտի սուպերաստղ Հովհաննես Բաչկովի հետ, որը ելույթներն է սկսում պրոֆեսիոնալ ռինգում»,- նշված է կայքում:

Մարզիկի հետ պայմանագիր կնքելը մեծ հաջողություն է համարել կազմակերպության փոխնախագահ Ջեյմի Քոնլանը: Նա գովեստի խոսքեր է ասել Բաչկովի հասցեին, ընդգծել, որ լավագույներից է:

«Մեծ հաճույքով ենք հայտարարում, որ MTK Global-ը պայմանագիր է կնքել Հովհաննես Բաչկովի հետ: Նա համարվում է աշխարհի լավագույն սիրողական բռնցքամարտիկներից մեկը»,- ասել է նա:

27-ամյա Բաչկովը նույնպես ոգեւորված է նոր մարտահրավերով: Նա այդ մասին ասել է պաշտոնական կայքի հետ զրույցում: Միաժամանակ նշել է, որ նպատակներ ունի նաեւ սիրողական բռնցքամարտում, որոնք դեռ չի իրականացրել եւ որոնց ապագայում անպայման պատրաստվում է հասնել:

«Ժամանակն էր, որ հանդես գայի պրոֆեսիոնալ ռինգում, իսկ MTK Global-ը մենեջերական լավագույն ընկերությունն է, որը բազմաթիվ չեմպիոններ ունի: Ես շատ հիշողություններ ունեմ սիրողական բռնցքամարտից, բայց իմ բոլոր նպատակներին չէ, որ հասել եմ: Ես ցանկանում եմ դառնալ աշխարհի չեմպիոն եւ իմ քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկը: Ինձ համար շատ հաճելի է եղել լինել սիրողական բռնցքամարտիկ, մասնակցել այդ մցրաշարերին եւ հաղթանակներ տանել, բայց հիմա ես շատ ոգեւորված եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ դառնում»,- ասել է նա:

MTK Global-ի պաշտոնական կայքը պրոֆեսիոնալ բռնցքամարտում Բաչկովի նորամուտի մասին տեղեկություններ դեռեւս չի տրամադրում: Նշում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

MTK Global-ը հիմնադրվել է 2012թ.: Համագործակցել է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերզը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2175 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն