Երևան
12 °C
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը Հենրիկ Ավագյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՀՀ ՔՕ 235-րդ եւ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու մեջ:
Նշենք, որ գործով մեղադրող դատախազը ճառերի փուլում դատարանին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել հենց 12 տարի ազատազրկման:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մեղադրական դատավճիռ այս դատարանից սպասելի էր. «Ես անձամբ կուզեմ բողոքարկել, քանի որ այս գործով շատ ջանք ներդրեցի, որ արդարացման դատավճիռ լիներ, եւ ամեն ինչ տանում էր դրան, սակայն այս դատարանից, այս դատավորից սպասելի էր նման դատավճիռ, տեսնենք՝ իրենք ինչ կորոշեն»: Նշենք, որ գործը Նապոլեոն Օհանյանին մակագրվելուց հետո պաշտպանական կողմը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել Սյունիքում, եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Միջնորդությունը, սակայն, մերժվել էր:
Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն էլ մեր զրույցում եւս հավանական համարեց դատավճռի հետագա բողոքարկումը. «Միանշանանակ կբողոքարկենք, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո ավելի հստակ կասենք»:
Պաշտպանական ճառով հանդես գալիս Գրիգորյանը միջնորդել էր իր պաշտպանյալին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը վերաորակել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով: Մեր հարցին՝ այսինքն՝ այդ միջնորդությունը մերժվե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դատավճիռը դեռ չունեմ, եզրափակիչն մասն է միայն հրապարկվել, ուստի չեմ կարող ասել՝ ինչ են պատճառաբանել վերաորակման հետ կապված»:
Հենրիկ Ավագյանը պահվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Ավագյանը կալանավորված է 2015 թվականից, իսկ Աթաջանյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել դեպքից մոտ մեկ տարի անց՝ 2016 թվականին:
Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեպքից հետո հարուցվել էր քրեական գործ, եւ մեղադրանք էր առաջադրվել Հենրիկ Ավագյանին, Գարեն Աթաջանյանին, Արա Բուդաղյանին եւ Վիտալի Մինասյանին. վերջին երկուսի նկատմամբ ավելի ուշ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Դեռեւս այն ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դատական նիստերից մեկի ընթացքում Գարեն Աթաջանյանը եւս նման հայտարարություն էր արել՝ նշելով, որ տեղի ունեցածը Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած բեմադրությունն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր նաեւ Գորիսի նախկին ոստիկանապետը՝ ասելով, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը չորս տարի տեւած դատաքննությանն այդպես էլ չի ներկայացել եւ չի հարցաքննվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT