«Հյուսիսային հոսք-2»-ի պատճառով սրվել են ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջեւ հակասությունները

Փորձելով փրկել բազմամիլիարդանոց գերմանա-ռուսական գազի փոխանցման նախագիծը, գերմանական բիզնեսի ներկայացուցիչներն առաջին անգամ սկսել են խոսել ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ Եվրամիության կողմից հնարավոր պատասխան գործողությունների մասին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մեկնարկին մոտ 3 ամիս ժամանակ է մնացել, պաշտոնական Վաշինգտոնի գործերն այնքան էլ լավ չեն:

Այս շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բյուջեի փոփոխությանը, որով նախատեսվում է հետագայում պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների դեմ, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք» («Nord Stream») գազատարի երկրորդ փուլի աշխատանքների ավարտին: Բեռլինի պատասխանը սպասեցնել չի տվել: Գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեի ղեկավարն առաջին անգամ բաց խոսել է պատասխան պատժամիջոցների հավանականության մասին:

DW-ի հարցին, թե արդյո՞ք «Հյուսիսային հոսք-2»-ը դեռ կարող է փրկվել, Գերմանիայի էկոնոմիկայի Արեւելյան Կոմիտեի գործադիր տնօրեն Միքայել Հարմսը խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Մենք իսկապես նման հույս ունենք»: Նա խոսել է գազատարի կարեւորության մասին Գերմանիայի, Եվրոպական միության, կլիմայի պաշտպանության եւ էներգիայի կայուն մատակարարման համար:

Գործնականում խոսքը մեծ փողերի մասին է. Ռուսաստանից մինչեւ Գերմանիա Բալթիկ ծովով ձգվող խողովակաշարի երկրորդ փուլի կառուցման աշխատանքների ներդրումային ամբողջ գումարը գնահատվում է 12 միլիարդ եվրո: Իսկ Eugal գազատարի շինարարությունը, որը «Հյուսիսային հոսք-2»-ի ցամաքային շարունակությունն է, արժեցել է եւս 3 միլիարդ եվրո: Գազատարի չգործարկվելու վատագույն սցենարի դեպքում այդ ներդրումները պետք է անդառնալիորեն կորսված համարվեն:

Միքայել Հարմսի խոսքերով, չի կարելի թերագնահատել Ամերիկայի հակազդեցությունն այս նախագծին:

«Այն շատ մեծ չէ, բայց ունի աջակցություն երկու կողմերից՝ եւ՛ դեմոկրատների, եւ՛ հանրապետականների: Կոնգրեսը խիստ քննադատական է վերաբերում ռուսական քաղաքականությանը, եւ դա արտահայտվում է մասնավորապես այս նախագծի դեմ: Ըստ Արեւելյան Կոմիտեի ՝ Բեռլինում ԱՄՆ դեսպանատունը սկսել է խողովակաշարի կառուցման գործընթացում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրել. այս խոսակցությունների ընթացքում նրանք զգուշորեն  տեղեկացվել են ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր հետեւանքների մասին:  Զգուշացման համար  բավական է հիշել 2019-ին խողովակաշարի կառուցմամբ զբաղվող շվեյցարական նավերի կազմակերպության դեպքը, երբ նավերն անմիջապես դադարեցրին աշխատանքները Բալթիկ ծովում՝ հենց որ պարզ դարձավ ԱՄՆ-ի 2020 թվականի պաշտպանական բյուջեի ընդունման մասին, որը  նախատեսում էր պատժամիջոցներ այն ընկերությունների նկատմամբ, որոնք ծովում շինաշխատանքների համար նավեր են տրամադրում:

Ի պատասխան ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը հեռավոր Արեւելքից Բալթիկ ծով տեղափոխեց ռուսական խողովակաշարեր տեղադրող «Ակադեմիկոս Չերսկի»-ն  եւ Դանիայի կառավարությունից թույլտվություն ստացավ այն օգտագործել իր երկրի տարածքային ջրերում: Դրանից հետո Վաշինգտոնում ընդունվեց փոփոխություն ՝ կապված կապալառու ընկերությունների դեմ պատժամիջոցների վերաբերյալ:

Պատժամիջոցների հնարավոր նոր փուլի մասին լուրերը Բեռլինում միանշանակ բացասական արձագանք են առաջացրել: Գերմանիայի պաշտպանության նախարար եւ երկրի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Աննեգրետ Կրամփ-Կարրենբաուերը Deutsche Welle-ին տված հարցազրույցում անվանել է առաջիկայում սպասվող պատժամիջոցները  «միջազգային օրենսդրության հակասում»:

Դրանից առաջ ԱՄՆ-ի ծրագրերը կտրուկ քննադատվել են ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից: Մասնավորապես, նա ասել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները ազդում են եվրոպական ընկերությունների վրա,  որոն  զբաղվում են օրինական բիզնեսով: Այժմ առաջին անգամ խոսք է գնում պատասխան պատժամիջոցների մասին՝ Եվրամիության մակարդակով:

«Սա քաղաքական խնդիր է, որը շատ ավելի խորն է, քան կոնկրետ տնտեսական նախագիծը», -մեկնաբանել է հանձնաժողովի գործադիր տնօրեն Հարմսը՝ հավելելով, որ դա միջազգային իրավունքի, եվրոպական ինքնիշխանության, ներդրումների հուսալիության եւ օրենքի գերակայության հարց է: Այս ամենի մասին Եվրոպական միությունը, ըստ մասնագետի, պետք է միասնական կարծիք մշակի՝ հասկանալու համար, թե պե՞տք է առհասարակ, պատասխան պատժամիջոցների սահմանումը:

Այնուամենայնիվ, կարեւոր է նշել, որ մի կողմից ՝ պատժամիջոցների մասին փոփոխությունների օրենքը դեռեւս չի ստորագրվել ԱՄՆ նախագահի կողմից, մյուս կողմից էլ՝ ԵՄ-ի կողմից պատասխան գործողությունների համար պատժամիջոցների ներդրումը կպահանջի ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն աջակցությունը, որոնցից մի քանիսը կտրականապես դեմ են հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը:

Տպել
1490 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել