Երևան
12 °C
Մարտի 16-ից՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից սկսած, Հայաստանում զբոսաշրջությունը, այդ թվում՝ ներքին, մեղմ ասած, վատ վիճակում է։ Զբոսավարներն ու զբոսաշրջային ընկերությունները ուղիղ կերպով զգում են կորոնավիրուսի ազդեցությունը. համավարակի պատճառով քաղաքացիները Հայաստանի տարածքում գործակալությունների միջոցով շրջագայություններ չեն կատարում:
Ներքին տուրիզմով զբաղվող «Ռիմա թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջության ոլորտում այսօր իրավիճակը շատ ծանր է, եւ եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ տուրիստական գործակալությունները փակվեն։ Նա նշեց, որ թեեւ Կառավարությունը 68 հազար դրամ աջակցություն հատկացրել է, բայց դրանով չեն կարող դուրս գալ այս իրավիճակից։ Ռիմա Խաչատրյանն ընդգծեց՝ կարիք կա, որ Կառավարությունը նոր որոշում կայացնի, որ ծառայությունը մատուցելուց հետո այդ գումարները միանգամից փոխանցվի իրենց հաշվեհամարներին։
Խաչատրյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ ներքին տուրիզմի հաշվին մեծ գումարներ աշխատել հնարավոր չէ. «Օրինակ՝ 4-5 հազար դրամ 1 անձից գանձելով՝ ոչ մի տուրիստական ընկերություն չի կարող մեծ եկամուտ ստանալ»։ Գործակալության տնօրենի խոսքով՝ բացի սոցփաթեթներից, այլ տարբերակով մարդիկ տուրիստական գործակալություններից չեն օգտվում. «Եթե ամբողջ աշխարհում տուրօպերատորներն աշխատում են հյուրանոցների հետ, ապա Հայաստանում այլ կերպ է։ Հյուրանոցները աշխատում են անմիջապես քաղաքացիների հետ։ Իրենք քաղաքացիներին ավելի մատչելի արժեք են առաջարկում, քան պետք է առաջարկեին տուրօպերատորներին»։
Նա նշեց, որ սովորաբար տուր-օպերատորները հյուրանոցների հետ համագործակցելու դեպքում միջնորդավճար են ստանում, բայց այս պարագայում հյուրանոցներն այդ միջնորդավճարը հանում են եւ մարդկանց ավելի ցածր գին առաջարկում. «Էլ ինչ տուրիզմի զարգացման մասին է խոսքը։ Հետագայում տուրիստական գործակալություններն են զբոսաշրջիկներ ապահովելու այս երկրին, եթե այսպես շարունակվի, եւ տուրիստականները փակվեն, հետո ո՞վ է զբոսաշրջիկ բերելու Հայաստան»։
«Էլ տուր» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն Լուսինե Սարդարյանն էլ մեր զրույցում նշեց, որ այս պահին որոշ ակտիվություն է նկատվում միայն Երեւանից դուրս հյուրանոցներում. «Ժողովրդի ձեռքը գումար չկա, անհասկանալի ցածր գներով տուրեր են կազմակերպում. վարորդները ուղղակի մարդկանց հավաքում ու ինչ-որ տեղ են տանում, բայց դա տուրիզմ չէ»։
Նրա խոսքով՝ այս շրջանում մարդիկ հիմնականում Սեւան, Դիլիջան, Ծաղկաձոր եւ Ջերմուկ են գնում՝ պայմանավորված զով եղանակով։
Սարդարյանը նշեց, որ այսօրվա զբոսաշրջության թվերը նախորդ տարվա հետ պարզապես անհամեմատելի են. «Մինչեւ սահմանները չբացվեն, հաստատ ակտիվություն չի նկատվի»։
Նա ընդգծեց՝ հիմնական հույսը զբոսաշրջիկներն են։ Գործակալության տնօրենը եւս նշեց, որ հյուրանոցները իրենց այլ գին են ասում, իսկ անմիջապես հաճախորդին՝ ավելի ցածր գին, ինչն էլ խնդիր է ստեղծում։
Հարցին՝ ինչպե՞ս պետք է խնդիրը կարգավորվի, ի՞նչ լուծում են սպասում, Սարդարյանը պատասխանեց. «Տուրիզմի ֆեդերացիան փորձում է օրենքներ մշակել, որպեսզի մենք էլ պաշտպանված լինենք ե՛ւ զբոսաշրջիկներից, ե՛ւ հյուրանոցներից։ Ամենակարեւորը՝ տուրիստականները պետք է լիցենզավորվեն, որովհետեւ ամեն մեկը կարող է ասել՝ ես տուրիստական եմ, նստի մի հատ բուդկայի մեջ եւ դեմպինգով զբաղվի»։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ պետք է զբոսաշրջության վերականգնման գործընթաց սկսել։
«Գնալով ավելի աշխուժանում եւ ակտիվանում է ոլորտը, սեզոնն է, բայց եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, դեռ այն չափը չկա, ինչպես այն ժամանակ էր։ Այնուամենայնիվ, նվազում ունենք, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ որոշակի զգուշավորություն, մտավախություն կա համավարակի հետ կապված»,- ասաց Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ հանրության եկամուտները, հանգստանալուն ուղղվող միջոցները նվազել են, ու դա եւս կարեւոր գործոն է, որն իր բացասական ազդեցությունն ունենում է։ Ապրեսյանի կարծիքով՝ ներքին տուրիզմը աճել է կարանտինային իրավիճակի համեմատ, երբ ամեն ինչ կանգնած էր. «Ապրիլ-հունիս ժամանակահատվածի տվյալները մենք կունենանք օգոստոսի վերջին եւ հստակ վերլուծություններ կկարողանանք անել»։
Ապրեսյանն ընդգծեց՝ այս շրջանում սոցփաթեթով օգտվողներ կան, սակայն այդ թիվը նախորդ տարվա թվից փոքր է։ Հարցին՝ անվտանգության կանոնները պահվո՞ւմ են հանգստյան գոտիներում, պատասխանեց. «Կարծես թե պահվում են, այնպիսի ինֆորմացիա չկա, որ չեն պահվում, կամ խնդիրներ լինեն»։
ՏՀՖ նախագահը նշեց, որ սա նաեւ նոր հնարավորություն է, քանի որ նոր հետաքրքիր առաջարկություններ են անում գործակալությունները, նոր բացված վայրեր կան։
«Դեռ նոր է ոլորտը թափ հավաքում, հետեւաբար ցուցանիշները չեն լինի այնպիսին, ինչպես նախորդ տարի»,- եզրափակեց Ապրեսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT