Գրված է՝ Քոչարյանը ճնշում է գործադրել ՍԴ անդամների նկատմամբ, բայց գրված չէ՝ ո՞ր անդամի, ո՞նց է դա դրեւորվել. պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանները դարձյալ պնդեցին իրենց միջնորդությունները քրեական գործի դատակոչի ցուցակը լրացնելու վերաբերյալ:

Դատախազների առարկությունից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ առնվազն իր կողմից ներկայացված միջնորդությունը բավականին մանրամասն պատճառաբանություններ է պարունակում. «Ուրիշ հարց է, որ մեկը դրան համաձայն է, մեկը՝ չէ, դրանից բացի, անցած նիստին դատարանն ինձ հարցեր տվեց եւ հնարավորություն տվեց լրացուցիչ պատճառաբանություններ ներկայացնել, մինչդեռ պարոն Պետրոսյանն ասաց, որ մենք ընդհանրապես պատճառաբանություններ չենք ներկայացրել»:

Ըստ Ալումյանի՝ Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլնի, գրված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում, սակայն հստակեցրած չէ, թե որ անդամի մասին է խոսքը. «Եվ այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ դատավորի մասին է խոսքը, ինչում է դրսեւորվել այդ ճնշումը, էլ չեմ ասում, թե ինչ կապ ունի պարոն Քոչարյանը»: Ալումյանի խոսքով՝ այդ պարագայում կարելի է ենթադրել, որ նկատի են ունեցել այդ ժամանակ գործով ՍԴ-ի ցանկացած անդամի. «Այս տեսակի մեղադրանքը դատարանը չպիտի էլ դատական քննության նշանակեր, այս աստիճանի վերացական եւ անորակ մեղադրանք գոնե այս մասով դժվար է պատկերացնել, համենայն դեպս, եկել, հասել է այս փուլին, հիմա ոչ միայն մանրամասնած չէ, թե որ անդամի մասին է խոսքը, այլեւ ՍԴ անդամները դատակոչված չեն, մենք միջնորդում ենք՝ ելնելով մեղադրանքից, ասում ենք՝ անորակ է, որովհետեւ նշված չէ, եւ ասում ենք՝ դե բոլորին բերեք, տեսնենք՝ ում նկատմամբ է ճնշում գործադրվել, եւ մենք կապացուցենք, որ ոչ մեկի նկատմամբ չի էլ գործադրվել»: Ըստ Ալումյանի՝ սրանից ավելի պատճառաբանված միջնորդություն եւ ավելի չպատճառաբանված առարկություն տեսականորեն ուղղակի դժվար է հորինել:

Դատախազների առարկության վերաբերյալ հայտարարություն արեց նաեւ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ պնդելով, որ իր միջնորդությունը ո՛չ պետք է մերժվի, ո՛չ հետաձգվի:

Մեժլումյանը հիշեցրեց, որ երբ 2009 թվականին ԱԺ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի փոփոխման համար, դրա ստեղծման հրամանում նշված է եղել, որ նպատակը օրենքի իրավական որոշակիության համապատասխանության հարցը լուծելն է. «Ասում ենք՝ ԱԺ այդ ժամանակվա նախագահին հրավիրենք, տեսնենք՝ ինչի համար է ստեղծել այդ աշխատանքային խումբը, ճիշտ է՝ հրամանում գրված է, բայց դե դատախազությունը այլ կերպ է մեկնաբանում, թող գան, իրենք ասեն»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ԱԺ նախկին պատգամավորների հարցաքննությունը հնարավորություն կտա, որ դատարանի մոտ եւս մեկ անգամ ծագի այն հարցը՝ վիճարկվող հոդվածը սահմանադրականության խնդիր ունի, թե ոչ, եւ դրանից բացի, իրեն կօգնի՝ պնդելու իր նախորդ միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, որի լուծումը նախորդ դատական նիստին դատարանը հետաձգեց: Նշենք, որ պաշտպանը բազմիցս կարծիք է հայտնել, որ վիճարկվող հոդվածը իրավական որոշակիությանը չի համապատասխանում, եւ դրանով չէր կարող անձին մեղադրանք առաջադրվել, դատախազները, սակայն, պնդել են հակառակը՝ ասելով, որ այդ հարցով ՍԴ դիմելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, Մանվել Գրիգորյանին եւ եւս մի քանի հոգու։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարություն արեց, որ դատարանը նպաստում է, որ այս գործով չիրականացվի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն: Նա առաջ բերեց այն վարկածը, որ իրենց կողմից մատնանշված անձինք տարիքով մեծ են, եւ հաշվի առնելով, որ այս գործի քննությունը կարող է տեւել տարիներ, ըստ նրա՝ հետագայում գուցե հնարավորություն չլինի այդ անձանց դատարան հրավիրելու: Խուդոյանը, որպես օրինակ, նշեց Մանվել Գրիգորյանին. «Ոչ մեկի, այդ թվում՝ դատարանի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ Մանվել Գրիգորյանն ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք կարող են կյանքի հետ անհամատեղելի լինել»,- ասաց  պաշտպանը:

Դատարանն անցավ տուժողի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի միջնորդության քննությանը դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2069 դիտում

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց