Մետալուրգիայի, պոլիգրաֆիայի ֆակուլտետ եւ այլն․ դրական միավոր ստացած դիմորդների համար սկսվել է թափուր տեղերի մրցույթը

Ընդունելության քննությունների հիմնական մրցույթից դուրս մնացած, սակայն դրական միավոր ստացած դիմորդները կարող են իրենց ուժերը փորձել թափուր տեղերում, որի մրցույթը մեկնարկել է այսօրվանից։

Առկա տեղերի ու դրանց վարձավճարների մասին տեղեկությունները զետեղված են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում։

Երեւանի պետական համալսարանում 16 մասնագիտություններով առկա են թափուր տեղեր։ Դրանք շատ են օրինակ՝ ֆիզիկայի ֆակուլտետում՝ 29 տեղ, սննդի անվտանգությունում՝ 18, մեկ տեղ պակաս՝ ռադիոֆիզիկայում եւ այլն։ Առավել քիչ են սոցիոլոգիայի, կենսաֆիզիկայի եւ կենսաինֆորմատիկայի ֆակուլտետներում (առաջինում՝ 1, երկրորդում՝ 3 տեղ)։ Բոլոր թափուր մնացած տեղերում վարձը 500․000 դրամ է, բացառությամբ՝ սոցիոլոգիայի․ այնտեղ 600․000 է։

11 մասնագիտությունների համար թափուր տեղեր էլ առաջարկում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը։ Այստեղ դրանք շատ են հատկապես պատմության ֆակուլտետում՝ 31 տեղ, 24-ական էլ ռուսաց լեզվու եւ գրականության, բնապահպանություն եւ բնօգտագործում ֆակուլտետներում։ Այս մասնաճյուղում նշվածներից ամենաքիչը՝ 14 տեղ առաջարկում է ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկան։ Թափուր տեղերի վարձերը 320․000-400․000-ի սահմաններում են։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Երեւանի կրթահամալիր) ընդունվել ցանկացողները կարող են ընտրել 21 մասնագիտություններից մեկը, որոնցից ամենաշատ՝ 33 տեղն առկա է փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում, 25-ը՝ էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա էլեկտրատեխնոլոգիաներ ֆակուլտետներում։

Ուսանողի կարիք կա նաեւ շրջակա միջավայրի պաhպանության, մետալուրգիայի, պոլիգրաֆիայի եւ այլ ֆակուլտետներում։ Վարձավճարներն էլ 402․000-450․000 են։

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում առկա են 6 մասնագիտությունների համար ազատ տեղեր, դրանց մեջ են էլեկտրոնիկան, տնտեսագիտությունը եւ այլն։ Թափուր տեղեր կան ՀԱՊՀ Վանաձորի եւ Կապանի մասնաճյուղերում։ Ի տարբերություն Երեւանի կրթահամալիրի՝ այս մասնաճյուղերում վարձավճարի շեմն ավելի պակաս է․ սկսվում է 300․ 000-ից։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում առավել շատ՝ 116 թափուր տեղ կա տնտեսագիտություն ֆակուլտետում: 52-ը՝ տեղեկատվական համակարգերում։ Ավելի քիչ են ինֆորմատիկա, հաշվապահական հաշվառում եւ հարկում, զբոսաշրջություն ֆակուլտետներում։ Ամենաբարձր վճարը 522․000 է, ամենացածրը՝ 450․000։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընդհանուր 62 թափուր տեղ կա՝ բնապահպանություն եւ բնօգտագործում, ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա, զբոսաշրջություն ֆակուլտետներում։ Թափուր տեղերով 3-ական մասնագիտություններ կան ՀՊՏՀ Գյումրու եւ Եղեգնաձորի մասնաճյուղերում։

Վարձավճարը ՀՊՏՀ-ում 500․000 է, Գյումրու մասնաճյուղում՝ 450․000, Եղեգնաձորում՝ 350․000։

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եւս կան թափուր տեղեր, հատկապես պատմության (64), hասարակագիտության (44), մաթեմատիկայի (33), ինֆորմատիկայի ֆակուլտետներում (30)։ Այս բուհում տեղերն առավել քիչ են թանգարանային գործ եւ պատմամշակութային կառույցների պահպանությունում (10) եւ լոգոպեդիայում (11)։ Վարձավճարը սկսվում է 350․000-ից, հասնում՝ 580․000-ի։

Դրական միավորն ստացած դիմորդները կարող են իրենց ուժերը փորձել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որտեղ 14 մասնագիտությունների համար 259 թափուր տեղ կա, բոլորի վարձավճարն էլ 450․000 դրամ։ Դրանց մեջ են լեզվաբանությունը, միջմշակութային հաղորդակցությունը, թարգմանչական գործը եւ այլն։

Թափուր տեղեր կան նաեւ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում եւ այլ վայրերում։

Նշված տեղերի մրցույթին մասնակցվելու համար՝ դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը կարող են ԳԹԿ ուղարկել առցանց՝ dimord.am կայքի համապատասխան բաժնում՝ հուլիսի 20-ից մինչեւ հուլիսի 22-ը՝ ժամը 18:00-ը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրել թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին։ Առավելությունը տրվելու է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը: 

Հիշեցնենք, որ այս տարի հատկապես կարեւորվում էր մասնագիտության ընտրությունը։ Դիմորդներն առաջին հայտով մասնակցում են տվյալ մասնագիտության անվճար տեղի մրցույթին, միավորները չհերիքելու դեպքում՝ նույն մասնագիտության վճարովի տեղի։ Այս պարագայում էլ եթե չեն հերիքում միավորները, մասնակցում են նշված մյուս անվճար տեղի եւ մնացած արդեն վճարովի տեղերի մրցույթին։ ԳԹԿ մամուլի քարտուղարը ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ մեկ քննությամբ պայմանավորված՝ շատ դժվար է լինելու մրցույթը, քանի որ հավասար միավորներ ունեցողներ են լինելու, իսկ ֆակուլտետերը ընդունելության համար որոշակի սահմանված տեղեր ունեն։

Այս ամենն այսօր որոշակի մտահոգություն է առաջացրել, քանի որ առաջին հայտով նույն ֆակուլտետ դիմած եւ 20 միավոր վաստակած դիմորդների մի մասն ընդունվել է վճարովի հիմունքներով, մյուս մասը`անվճար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հավասար միավորների դեպքում առավելություն է տրվելու մեդալակիր դիմորդներին, միջազգային հանրապետական մրցույթների գծով հաղթողներին, հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12 դասարաններում հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած աշակերտներին եւ այլն։

Հարցին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատմական գիտությունների թեկնածու Նիկոլ Մարգարյանը։ Նա լուծման երկու տարբերակ է առաջարկել ԿԳՄՍՆ-ին՝ փոխհատուցել այդ դիմորդ/ներ/ի (20 միավոր վաստակած) մեկ տարվա վարձը կամ էլ բանակցել բուհի ղեկավարության հետ եւ խնդիրը համատեղ լուծել։

Գրառումը մեկնաբանել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ լուծումը 20 ստացողներին լրացուցիչ անվճար տեղեր տալն է։ Եթե դիմորդը առավելագույն միավորն է հավաքել, լրացուցիչ բաներ պետք չէ հաշվի առնել։

Այս տարի նաեւ մեկ այլ հարց է առաջացել․ դրականի շեմը հաղթահարած մի շարք դիմորդներ, նշելով կոնկրետ մասնագիտությունը, ընդունվել են, սակայն նրանցից ավելի բարձր վաստակածները չեն կարողացել իրենց ցանկացած բաժինն ընդունվել ու դուրս են մնացել։

Մեզ հետ զրույցում Երեւանի պետական բժշկական համալսարանից տեղեկացրին, որ իրենց մոտ բազում դիմորդների մոտ նման խնդիր է առաջացել։

ԿԳՄՍ նախարությունից մեզ պատասխանեցին, որ այս իրավիճակում դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Նշենք, որ բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 25-ին:

Տպել
1862 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել