Գյումրին մշակութային նոր հաստատություն ունի. «Մտորումների թատրոն»՝ հարցադրումներ անելու, պատասխաններ փնտրելու համար

Գյումրու պատմական միջուկի ուղիղ կենտրոնում նոր սիրտ է բաբախում: Հիմնվել է քաղաքում տեսակով  ու առաքելությամբ եզակի թատրոն: «Մտորումների թատրոն» ունի արդեն Գյումրին:

Գաղափարն ու ցանկությունը դրամատիկականի դերասան, ՀՀ  վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանինն է:

«Նոր բան չէ, վաղուց էի երազում»,- ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանը:

«Ինձ միշտ մի միտք է հետապնդել. ստեղծել մի փոքր տարածքում այնպիսի միջավայր, որտեղ հանդիսատեսը ներկայացման ավարտին անմիջապես կունենա հարցադրումներ ներկայացման մասին, ու կհեռանա մտորումներով, իր հարցերի պատասխանները գտած կամ տունդարձի ճանապարհին որոնելով դրանք: Վերջապես կարողացանք իրականացնել այս միտքը»,- ասաց դերասանը:

Մտորումների թատրոն. առանց կոնկրետ հասցեականության, առանց գեղագիտական հատուկ ուղղվածության: Սա է գաղափարի հիմքում:

«Ես ուզում եմ, որ ազատ հարթակ լինի երիտասարդ ստեղծագործողների համար: Բավականին շրջանավարտներ ունենք Գյումրիից ու մարզի այլ համայքներից, ավարտում են ինստիտուտն, ընկնում թափառումների մեջ, գնում մայրաքաղաք, հետո էլի վերադառնում են Գյումրի: Հենց նրանց համար հիմնականում ցանկացա այս փոքրիկ հարթակը ստեղծել, մղել նրանց խիզախումների: Ակադեմիական թատրոնը մնում է իր բարձունքում, այն ուրիշ հրամայականներ ունի: Այս թատրոնն ավելի շատ փորձարարական է»,- ընդգծում է Հովհաննիսյանը:

Շարժական բեմով, երբեմն առանց բեմի, 30-35 հանդիսատեսի համար, առանց բեմական վարագույրների, աթոռներ անշարք ու առանց կարգերի, պարզ ու հասարակ, միևնույն ժամանակ ազատ ու անսահմանության ձգտող: Հենց այնպես, ինչպես իրական կյանքում:

Նոր թատրոնից հանդիսատեսը սա պետք է ակնկալի:

«Հանդիսատեսն այլընտրանքային ընտրություն կունենա, փոքր մենախոսություններ, երկխոսություններ կլինեն, ծավալային ներկայացումներ չկան: Կլինի զրույց հանդիսատեսի հոգու հետ»:

Հայ դրամատուրգիայի ժամանակակից ստեղծագործողներին անդրադարձ կլինի հիմնականում: Այս պահին սկսել են Հայկ Հակոբյանի «Վայրի ձիերը ցորենի արտում» պիեսի բեմադրական աշխատանքները: Նպատակ ունեն նաև անդրադառնալ Լեոնիդ Ենգիբարյանի նովելներին, և այսպես շարունակ գրավել մարդկանց հոգիներն ու զրուցել նրանց հետո, խորհել ու բացահայտել ներքին աշխարհի թաքնված գաղտնիքները:

Մտորումների թատրոնին կից հենց մտորումերից էլ մեկ այլ գաղափար է ծնվել ու իրականացվում: Նաև թատերական ստուդիա է հիմնվել 10-ից 14 տարեկանների համար: Որ թատերարավեստ մտնող ապագա դիմորդն ավելի պատրաստված լինի.

«Թե չէ գալիս են դիմորդները, ու գալիս են, որովհետև հարևանն ասել է հարևան Սիրուշին լավ ես նմանակում, ընդունակ ես, բայց ոչինչ չգիտի թատրոնի մասին ցավոք: Ուզում ենք պատրաստել երեխային մինչ ուսանող դառնալը, որպեսզի ոտաբոբիկ չմտնի այս աշխարհը»:

Շաբաթ-կիրակի օրերին կլինեն ներկայացումներ, մեկ օր կնվիրեն երեխաներին՝ Հեքիաթի օր կունենան,  ուրբաթը Հումորի օրն է: Ցանկություն կա վերականգնել Գյումրվա իրական հումորը: «Գյումրին հումորի քաղաք է, բայց ցավոք, այդ հումորը վերջերս թաքնվել է, չի երևում: Ուզում ենք էդ ավանդույթը վերականգնել, բայց նոր մոտեցմամբ, նոր խոսքով, մի քիչ էքսկլյուզիվ, էս բառը չեմ սիրում, բայց երիտասարդներից մեջս է մտել, նորովի հայացքներով»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Ունենալ նոր թատրոն հենց պատմական միջուկում: Հատուկ ընտրված տարածք է:  Դերասանը երկար է որոնել հարմար մի վայր, որը չի ունենա սրահային շունչ, կլինի գյումրիաբույր, շիտակ, բայց տեղին ասելիքով:

 

Հին Գյումրու պատմական մի տան նկուղում է գործում թատրոնը: Կամարներ, հետո էլի կամարներ, կիսամութ ու խորհրդավոր, առանց ժամանակակից գույքի ու սպասքի:

Այստեղ հատուկ անկյուն է պատրաստվում նրանց համար, որոնք կուզենան մի պահ հայտնվել ավանդական Գյումրիում, հագնել տարազ, կապել արծաթ գոտի, վայելել միջավայրն ու լուսանկարվել: Հետքրքրվողներ արդեն կան: Մի մասը թատրոնով, մի մասը՝ տարածքով:

Թատրոնով հետաքրքրվողներին բացման օր, ներկայացում ու ներկայացման տոմսն է հետաքրքրում: Անցորդներն ու նոր ցուցանակից մի պահ փողոցում կանգ առնողներին՝ լրիվ այլ բան:

«Շատ են գալիս, իջնում են աստիճաններից ու մեկ էլ՝ սուրճ ունեք, որտեղ ենք նստելու, ինչ կառաջարկեք: Ասում ենք առաջարկում միայն ներկայացում, բայց մի փոքր ավելի ուշ: Զարմացած նայում են: Բացատրում ենք, որ սա ոչ թե թատրոն անունով սրճարան է, այլ հենց թատրոն, իրական, իսկական: Զարմանում են»:

Տարածքի մի հատվածն էլ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է երիտասարդ նկարիչներին, արվեստագետներին: Նրանք անվճար այստեղ կարող են իրենց աշխատանքները ցուցադրել, ներկայանալ:

Թատրոնն իր դռները հանդիսատեսի առաջ կբացի մեծ հանդիսությամբ, երբ երկրում արտակարգ դրությունը վերանա, երբ կյանքը հունի մեջ մտնի: Դեռ ապրիլի մեկին էր դա նախատեսված, սակայն համավարակի անսպասելի զարգացումներն այլընտրանք չթողեցին: Կսպասեն, իսկ ինչ այդ կաշխատեն, դադար չեն  մնա: Գործեր շատ ունեն:  

Զրույցի ավարտին ՀՀ  վաստակավոր արտիստը զգուշացնում է՝ հանկարծ իրեն թատրոնի տնօրեն չկոչել: Գեղարվեստական ղեկավար, սա ավելին է:

Տպել
1567 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել