Երևան
12 °C
Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի և արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի աստղերը։ Աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 12-ի երեկոյան սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։
«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրան»-ը բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,- աստղերի բացման արարողությանը նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։
ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծեց, որ «Ոսկե ծիրան»-ի նման բացումն աննախադեպ է՝ պայմանավորված վիրուսային վիճակով։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին, որովհետև նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որևէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարևորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը թեկուզ և մեկ տարով»,- ասաց նա՝ իր խոսքում անդրադարձ կատարելով նաև երկու մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ավանդին հայ կինոյում։
Արարողությանը ելույթ ունեցան Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։
Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, հուլիսյան ծիրանային օրեր ու անակնկալներ կլինեն: Վաղուց արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն նախապես որոշված օրերին՝ հուլիսի 13-16-ը, առցանց՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կտրիճի փրկիչները կշարունակեն պաշտպանել նրան ու գործակալ եղբորը, նույն գործակալական ցանցին են ծառայում. Չախոյան
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին
Ֆոն դեր Լայենը մանրամասնել է՝ ինչպես կարող են ապասառեցվել ռուսական ակտիվները
Տեղի է ունեցել Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով հանձնաժողովի նիստը
Ասում է՝ ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու. փաստորեն, հնարավոր է համարում հրապարակվածը
Անգլիալեզու անհայտ կայքով ակնհայտ կեղծիք են տարածում. կոչ ենք անում պարզել ծագման աղբյուրը. Մկրտչյան
Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել. կաթողիկոսը մեր տերը չէ, նա ծառայում է օտարին. սրբազան հայր
Գլինկայի «Ժավորոնոկ»-ի մեջ արծարծվում է նման հերոսների թեման մեկ դար առաջ նույնիսկ. Ղազարյանը՝ Եզրասի մասին
Հե՜յ, ու՞ր եք «գործ տվողների» դեմ պայքարողներ. սովետական ԿԳԲ-ի գործակալին ասելիք չունե՞ք. Իոաննիսյան
Կոմպրոմատներ կան շատ հոգևորականների վրա, դրա համար էլ հլու-հնազանդ են. մասնատվել է եկեղեցին. Տեր Արմեն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում
Ստորագրվել է 2026-2030թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և հակամարտության խաղաղ կարգավորման. Պուտինը պայմաններ է ընդգծել
Գարեգին Բ-ն Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում, ուզում են պայթեցնեն եկեղեցին. Հայկ Հովյան. տեսանյութ
Սրանք որ ասում են «տիրադավ»՝ բառի «տեր» արմատի տակ ԿԳԲ-ն նկատի ունեն, սրանց տերը միայն ԿԳԲ-ն է. Ալեքսանյան
Ադրբեջանից նավթամթերքի ներմուծման քաղաքական նշանակությունը հսկայական է. ԶԼՄ
Այդ կինը զոհված զինվորի մայր չէ, քահանային չեմ հայհոյել, այլ բան եմ ասել. Սափեյանը՝ Մայր Աթոռի միջադեպի մասին
Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է
Ձեր ի՞նչ գործն ա՝ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ գործակալ ա, թե՞ չէ. շուտով Երևանի ընդդիմադիր մամուլի էջերում. Եղոյան
Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%
Վարչապետը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Կտրիճից նույնատիպ փաստաթղթի կարիք կա՞, որ համոզիչ լինի եղբորից բացի նաև իր ԿԳԲ-ի գործակալ լինելը. Հակոբյան
Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան
Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան
Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել
Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք
Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան
Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է
«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT