Ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, դասեր չենք քաղում․ Մարտիրոսյանը՝ «Յուքոմ»-ի խափանման մասին

Հուլիսի 8-ից «Յուքոմ» ընկերությունում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով Հայաստանի բնակչության զգալի հատվածը տեւական ժամանակ եւ՛ ինտերնետի, եւ՛հեռախոսակապի խնդիր ուներ: Խափանման պատճառով ընկերության բաժանորդները վնասներ են կրել, ինչի պատճառով էլ փոխհատուցում են պահանջում:

Թե, որն է կոնկրետ խնդրի պատճառը՝ պարզ չէ, ընկերությունը նշում է, որ տեխնիկական է, ինչ-որ սարք են պատվիրել, որի առկայության դեպքում կլուծվի հարցը:

Այս տարվա ապրիլին խնդիրներ էին առաջացել «Յուքոմ»-ի բաժնետերերի միջեւ: Նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն նշանակվել էր Արա Խաչատրյանը, իսկ հիմնադիրները՝ Եսայան եղբայրները, լքել էին ընկերությունը։ Մամուլի հրապարակումների համաձայն, մեծ թվով մասնագետներ դիմումներ էին գրել ու հեռացել Եսայանների հետ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ՀԺ-ին տեղեկացրին, որ խնդրի առաջացման առաջին իսկ ժամից հետեւել են «Յուքոմ»-ի աշխատանքներին, փոխնախարար Ստեփան Ծատուրյանը այցելել է «Յուքոմ»-ի գրասենյակ, ծանոթացել աշխատանքներին։

«Աշխատանքները փուլ առ փուլ իրականացվում են, որպեսզի խուսափեն ծագող խնդիրներից։ Մեծ մասամբ արդեն կարգավորվել է»,- հայտնեցին նախարարությունից։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «Յուքոմ» ընկերության մարքետինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ։

- Պարոն Սաֆարյան, ի՞նչ փուլում է «Յուքոմ»-ի տեխնիկական խնդիրները կարգավորելու հարցը։ Հանրությունն արդյո՞ք վնասի փոխհատուցում ստանալու է։

- Հիմա պետք է ավարտենք մեր աշխատանքները եւ ամեն ինչ իր հունին վերադառնա։ Հետո, համապատասխան մեր բոլոր ընթացակարգերի, կնքված պայմանագրերի եւ օրենքների՝ անպայման ինչ-որ բան լինելու է։ Ուղղակի հիմա քանի որ ամբողջ անձնակազմը զբաղված է խնդրի վերջնական լուծումով՝ դրա մասին վաղ է խոսել։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ փոխհատուցում լինելու է։

- Մենք ունենք մոտեցում, խնդիրներ լինելու դեպքում տարբեր ընթացակարգեր ունենք։ Առնվազն այդ բոլոր ընթացակարգերը պահպանելու ենք՝ կփորձենք նաեւ ինչ-որ բան ավելի անել՝ հասկանալով այն դժվարությունները, որոնք ունեցան մեր հաճախորդները։

- Ընկերությունն իր դեմ դատական հայցեր կանխատեսո՞ւմ է, հաշվի առնելով, որ տուժել են ոչ միայն քաղաքացիները, այլեւ, որոշ դեպքերում՝ բիզնեսները։

- Այդ հարցի պատասխանը չունեմ։ Ցանկացած ժամանակ, ցանկացած ընկերություն կարող է խնդիրներ ունենալ, դա ավելի շատ իրավաբանների հարցն է։ Բոլոր հարցերին անդրադառնալու ենք՝ ըստ ժամկետների, դիմումների։ Բոլոր հաճախորդներին անպատասխան չենք թողնի եւ կանդրադառնանք խնդիրներին։

- Քանի՞ օր հետո խնդիրը վերջնական կկարգավորվի։

- 2 մասից է բաղկացած կարգավորումը։ Այն գլոբալ խնդիրը, որը հիմնական համակարգում տեղի էր ունեցել՝ լուծվեց նույն օրը, բայց կա առաջին հերթին այդ գլոբալ խնդիրը վերջնական լուծելու խնդիր, որը կապված է որոշակի բավարար մասերի ձեռքբերման եւ տեղադրման հետ։ Այսինքն՝ լուծում տրված է, բայց պետք է հիմնարար լուծում տանք։ Դա մի քանի օրվա գործ է։ Չնայած դա կապ չունի՝ արդեն աշխատում է համակարգը։ Երկրորդ մասը կապված է նրա հետ, թե խնդրի ազդեցությունը երբ կավարտվի։ Ամեն ժամ փոփոխվում է վիճակը, հերթով վերադարձնում ենք ծառայությունները։ Մենք ինքներս այս պահին դժվարանում ենք ասել, թե երբ կլինի, պատկերացրեք այս 2 օրվա ընթացքում ծառայությունների մեծ մասը վերականգնված են։ Վերջնական ժամանակ ասելը դժվար է:

- Այսինքն՝ այս պահին ընկերությունը, կարելի է ասել, սպասողական վիճակո՞ւմ է։

- Ոչ թե սպասողական է, այլ աշխատում ենք վերականգնել վերջնական ծառայությունները։ Էլի եմ կրկնում՝ խնդրի ազդեցությունը մեծ մասամբ վերացված է։

- Եսայանների գնալը ինչքանո՞վ է առնչվում այս խնդրի հետ՝ հաշվի առնելով, որ նրանց գնալուց հետո մի շարք մասնագետներ էին լքել «Յուքոմ»-ը։

- Ոչ մի կապ այս պահին չկա։ Աշխատակիցների տեսանկյունից՝ մենք դեռ 1 ամիս առաջ հայտարարել ենք, որ համալրվել ենք բարձր մակարդակի աշխատակիցներով, հետեւաբար սա զուտ տեխնիկական խնդիր է։ Մնացածն արդեն մենք կուսումնասիրենք եւ կպարզենք, որ ապագայում խուսափենք նման բաներից։ Միգուցե այդ ժամանակ այլ տեղեկատվություն լինի, բայց այս պահի դրությամբ՝ տեխնիկական խնդիր է։

- Այսօրվա դրությամբ հասանելի՞ են ծառայությունները։

- Այո՛, ծառայությունների մեծ մասը վերականգնված է, ունենք տատանումներ, աշխատողները շարունակում են կարգավորել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Յուքոմ»-ում առաջացած խնդիրն ավելի մեծ խնդիր է առաջ բերում. ՀՀ-ում պետք է կապը որպես կրիտիկական ենթակառուցվածք դիտարկել։ «Մի կողմից լավ է, որ մենք դիվերսիֆիկացված ենք քիչ թե շատ՝ այսինքն բջջային կապի 3 օպերատոր ունենք, ինտերնետը եվս մի տեղում չէ կենտրոնացված։ Բայց մյուս կողմից սա ցույց տվեց, որ կա խնդիր։ Օրինակ՝ «Յուքոմ»-ի խնդիրները բերեց նրան, որ 1-2 ժամ հետո ՄՏՍ-ը հայտարարեց, որ իրենք էլ ունեն խնդիր, եւ ծանրաբեռնվածությունն անցել էր իրենց վրա, ու  իրենք էլ չէին դիմանում»։

Մարտիրոսյանն ընդգծեց՝ սա բերում է նրան, որ ՀՀ-ն որպես երկիր՝ չունի կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ հայեցակարգային մոտեցում. «Փաստացի ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, առաջին անգամ են, դասեր չենք քաղում։ Կարծում եմ՝ եկել է  ժամանակը, որ դրվի այս հարցը եւ հստակեցվեն կրիտիկական ենթակառուցվածքները»։

Նրա խոսքով՝  «Պետք է կանխատեսել հնարավոր այսպիսի դեպքերը եւ ունենալ սցենարներ։ Իհարկե՛, պետք է հասկանանք, որ սա ծայրահեղ վատ դեպք չէր։ Իհարկե՛, շատ մարդկանց աշխատանքը տապալվեց, բայց մյուս կողմից սա կարող էր ավելի ծանր լինել։ Մենք պետք է հասկանանք, որ կապի խափանումն այսօր միայն կապի խափանում չի։ Դա նաեւ ազդում է բանկային համակարգի վրա, էլեկտրոնային վճարումների։ Շատ փոխկապակցված են իրար հետ»։

Հարցին՝ արդյո՞ք պետությունն այսպիսի դեպքերից ելնելով՝ պետք է խառնվի այս ամենին, չնայած նրան, որ բիզնեսի գործունեությանը չեն միջամտում, փորձագետը պատասխանեց. «Սա քննարկելու հարց է։ Եթե մենք գնում ենք ազգային անվտանգության նոր հայեցակարգ ստեղծելուն՝ դա եվս պետք է ներառվի։ Քանի որ սովորաբար պետությունն իր առումով է նայում։ Կան մասնավոր հատվածի կազմակերպություններ, որոնց վրա ազդեցությունը կարող է երկրի մակարդակով խնդիրներ առաջացնել։ Այստեղ պետք է հստակեցվի, թե որքանով պետությունը ունի անելիք եւ նաեւ ներազդեցության հնարավորություն ինչ-որ դեպքերում։ Սա հարց է, որի պատասխանը չունեմ. ամեն երկրում տարբեր է»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4363 դիտում

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն