Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են սերտ համագործակցությամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄԷ դեսպանի հետ

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ժամանակահատվածում Հայաստանի և ԱՄԷ-ի հարաբերություններում եղել է ակտիվ և արդյունավետ շրջան: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ԱՄԷ-ի զարգացման ու բարեփոխումների փորձով: «Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար՝ ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով»,- ասել է վարչապետը՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման առումով կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել նախորդ տարվա գարնանը՝ Երևանում: Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ քաղաքական բարձր մակարդարկի հարաբերությունների փաստը և շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:

Վարչապետն ԱՄԷ կառավարությանը շնորհակալություն է հայտնել նաև կորոնավիրուսի դեմ պայքարում հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար և վստահությամբ նշել, որ համավարակը կհաղթահարվի սերտ համագործակցության արդյունքում:

Իր հերթին, Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հավելել, որ հետագա գործունեության ընթացքում էլ շարունակելու է ջերմ կապեր պահպանել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ: Դեսպանի խոսքով՝ տպավորված է ՀՀ կառավարության երիտասարդ անդամների արդյունավետ գործունեությամբ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում երկրում արձանագրվել են մի շարք դրական ցուցանիշներ, իրականացվում են խորը բարեփոխումներ մի շարք ոլորտներում: Մուհամմադ Իսա Ալ Զաաբի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում աճ է արձանագրվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեջ: Պարոն Զաաբն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ տնտեսության, այդ թվում ՝գյուղատնտեսության, առողջապահության, սննդի անվտանգության, զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ ԱՄԷ-ն շարունակելու է Հայաստանում բարեգործական ծրագրերի իրականացումն ու դրանց ընդլայնումը: Նա նաև դրվատանքով է խոսել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին:

Զրւցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համավարակից հետո երկու երկրների կառավարությունների համատեղ ջանքերով տարբեր ուղղություններով գործակցությունը կշարունակի զարգանալ ու առաջընթաց ապրել:

 

Տպել
343 դիտում

Հրապարակվել է նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանի ազատման եւ Անահիտ Ավանեսյանին նշանակելու մասին նախագահի հրամանագրերը

Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ․ ՊՆ

Հ2-ի հաղորդումները, հունվարի 21-ից սկսած, հնարավոր չի լինի դիտել ալեհավաքի միջոցով

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան

Իրանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնաոիրուսի ավելի քան 5,8 հազար դեպք

Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում (տեսանյութ)

Հիմա ով ինչ ասի, պիտի վազելով գանք, խորհրդարանում քննարկե՞նք․ Սիմոնյանը՝ Միրզոյանի «գործակալ» լինելու մասին

Եթե շենքը վթարային լիներ, մասնագետները վթարայնության կարգ կտային ու բնակիչներին կարգելեին ապրել. Շամլուղի ղեկավար

Ամերիկական ոչ առևտրային կազմակերպությունը դատարանի միջոցով պահանջել է ջնջել Telegram-ը App Store-ից

Երեխաներն այստեղ ավելի լավ են իրենց զգում, քան տանը. 24-ժամյա ռեժիմով աշխատող մանկապարտեզի տնօրեն

Ռուսաստանը մտադրություն չունի Լեռնային Ղարաբաղն իր կազմում ընդգրկելու

Վարչապետի որոշմամբ՝ Գագիկ Իսախանյանը նշանակվել է իր օգնական

Լավրովը խոսել է պատերազմից հետո գերեվարված 62 զինծառայողների եւ մյուսների վերադարձի մասին

Հանրայինը դիմել էր՝ ևս մեկ ալիք ունենալու, Բաբաջանյանի հիմնած ընկերությունը նույնպես TV ունենալու հայտ էր ներկայացրել

Առողջապահության նոր նախարարի անունը հայտնի է

Ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ զինծառայողի ծնողից խաբեությամբ 1,5 մլն դրամ հափշտակելու դեպքից

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին Հայաստանի կողմից տրամադրվել է շուրջ 26.460 կտոր գիրք

Ընդդիմությունը միշտ լինելու է խնդիր, դա 100 տոկոս իմացեք, չենք թողնելու՝ մարսեք․ Աբովյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից՝ շարունակելով բուժվել տանը

Արսեն Թորոսյանը կազատվի նախարարի պաշտոնից. նախագահականից հաստատում են

Մի՛ սարսափեք ռևանշ բառից, Հայաստանը գնալու է ռևանշի. Արման Բաբաջանյան

ՄԻՊ-ը Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ԵԱՀԿ ՄԽ-ին ու Կասպշիկին

Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Մենք ունենք լրջագույն խնդիրներ, եւ այդ խնդիրների անունը ընդդիմություն է... Արփի Դավոյան (տեսանյութ)

Հանձնվել են ապօրինի պահվող գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ, որոշները՝ բերված Արցախից (տեսանյութ)

Նոյեմբերի 13-ից առայսօր 1238 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ են հայտնաբերվել

41-ամյա տղամարդը կալանավորվել է՝ զինվորի բուժման և գերությունից ազատելու համար խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով

ԲՀԿ-ական պատգամավորը չհավանեց ԱԺ օրակարգը. «Ռնգեղջուրների պոպուլյացիայի մասին նախաձեռնություն թող բերեր Կառավարությունը»

Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի․ Աննա Գրիգորյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության 2 նախագծերը չընդգրկեցին ԱԺ նստաշրջանի օրակարգում

Երեկ կատարված 842 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում

Նավալնիի ձերբակալումից հետո նրա ազատ արձակումն են պահանջում Եվրոպայի երկրներն ու ԱՄՆ-ը

Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ

«Լուսավոր Հայաստանի» նախագիծը կրկին մերժվեց. «Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»՝ «սպառնաց» Մարուքյանը

Պատերազմը ծանր հետևանքներ է թողել բուսական ու կենդանական աշխարհի վրա՝ թունավորումից մինչև հրդեհներ

Առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դրոշմանիշային վճարի չափը մեղմացնել ցածր վարձատրվողների համար

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով մանդատ ստացած, բայց խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած սյունեցի պատգամավորը երդվեց

«Սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի, ապօրինի ծառահատումների կանխարգելման վերաբերյալ խորհրդակցություն է անցկացվել ԲԸՏՄ-ում

Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. ՀՀ մի մասում ձյան առատ տեղումներ են