Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական տեսաուղերձ է հղել:
«Հարգելի ամերիկացիներ,
Մեծ հաճույքով միանում եմ ձեզ Միացյալ Նահանգների անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարությանը։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջ եկած ներկայիս գլոբալ անկայունությունն ազդել է մեր բնականոն կյանքի վրա։ Ավանդական մարդաշատ միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանատան մեր բարեկամներին շնորհավորելու փոխարեն հանդես եմ գալիս այս տեսաուղերձով՝ ձեզ հղելով իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հուլիսի 4-ի առթիվ։
Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։
1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։
Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում։
Առիթից օգտվելով՝ Հայաստանի կառավարության և մեր ժողովրդի անունից ևս մեկ անգամ մեր հարգանքն ու երախտիքն ենք հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ու Սենատին Հայոց ցեղասպանության մասին երկու առանցքային բանաձևերի ընդունման համար։ Որպես մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ջատագով՝ Հայաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքները կանխելու ու դատապարտելու ուղղությամբ։ Հենց այս տեսլականով Հայաստանը միացավ ԱՄՆ հովանու ներքո ստեղծված և կրոնական ազատությունների պաշտպանությանն ուղղված դաշինքին. ակնկալում ենք աշխատել ամերիկյան մեր գործընկերների հետ՝ ապահովելու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը Մերձավոր Արևելքում, որը մեր առավել ընդգրկուն հարևանության կայունության բանալին է։
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկի հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։ Հայ ժողովրդի համար չկարգավորված հակամարտությունը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր Արցախի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության առումով։ Մեր նպատակը հակամարտության արդարացի ու խաղաղ կարգավորումն է, որտեղ Արցախի անվտանգությունն ու առանց սահմանափակումների կարգավիճակը հանդիսանում են գերակա առաջնահերթություն։
Ցանկանում եմ ընդգծել ամերիկահայերի կարևոր դերը մեր երկու երկրների միջև առավել կուռ ու ամուր բարեկամություն ու համագործակցություն ձևավորման հարցում։ Նրանք Միացյալ նահանգների՝ իրենց որդեգրած օջախի նվիրյալ քաղաքացիներ են և հայրենասեր ամերիկացիներ։ Նրանք հաջողությամբ ինտեգրվել են ամերիկյան հասարակությանը։ Որպես հայ՝ ամուր պահպանելով իրենց ինքնությանը և քաղաքակրթական արմատներին՝ նրան հաճախ հանդիսանում են մեր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում գործընկերությունների ձևավորման անմիջական մասնակից։
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ազատության ու ժողովրդավարության երկրի տարեդարձը։ Անկախության օրվա առթիվ շնորհավորում եմ իմ ամերիկացի ընկերներին։ Ձեր մեծանուն երկրին ի սրտե մաղթում եմ խաղաղություն, աճ և բարեկեցություն։ Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս դժվարին ժամանակներում նաև զորկցություն եմ հայտնում բոլոր ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու կառավարությունը մեկ անգամ չէ, որ մարտահրավերների առերեսվելիս ցուցադրել են ուժ, կամք և միասնական ոգի։ Վստահ եմ, որ հուլիսչորսյան տոնին ուղեկցող տոնական տրամադրությունը, ինչպես միշտ, բարձր է։
Կեցցե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները,
Կեցցե՛ Հայաստանը,
Կեցցե՛ հայ-ամերիկյան բարեկամությունը»,-ասված է նախարարի տեսաուղերձում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT