Պետք է ուսումնասիրել ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության վարքը, պարզել՝ ով է վարակել մեր պատգամավորներին. Ջուլհակյան

Պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի առաջարկով այսօր ստեղծվեց նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի հետեւանքների վերացման ուղղությամբ Կառավարության եւ պարետատան քայլերը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

Հանձնաժողով ստեղծելու մասին 37 պատգամավորների ստորագրությամբ դիմումը երեկ կեսօրին ԱԺ նախագահին փոխանցվեց «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անունից: Երեկոյան ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ իրավունքի ուժով հանձնաժողովը ստեղծվել է, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն դրա անդամների թիվը պետք է հաստատվի սեպտեմբերին նախատեսված ԱԺ հերթական նիստում: Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ հանձնաժողովի ստեղծումը ժամանակավրեպ է համարում, սակայն եթե խմբակցությունը որոշի՝ կմասնակցի դրա աշխատանքներին՝ առաջարկելով նաեւ սեփական քննարկման թեմաները:

Թեեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում Կառավարության քայլերի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լավագույն դեպքում կսկսի գործել սեպտեմբերից, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է՝ դրա ստեղծումը ժամանակավրեպ է: Նույն կարծիքին չեն, սակայն, ԼՀԿ-ական պատգամավորները:

Նախ, ներկայացնենք մեր զրույցը տիկին Ջուլհակյանի հետ.

- Տիկին Ջուլհակյան, ինչո՞ւ եք կարծում, որ ժամանակավրեպ է այդ հանձնաժողովի հիմնումը:

- Խնդիրն այն է, որ մենք դեռեւս գտնվում ենք այս պայքարի ակտիվ փուլում եւ այդ պայքարի ընթացքին օբյեկտիվ գնահատական տալն իմ կարծիքով բարդ է լինելու: Բայց հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը Ազգային ժողովի խմբակցութունների իրավունքն  է, հետեւաբար խնդիր չեմ տեսնում այդտեղ: Սակայն ես կարծում եմ նաեւ, որ եթե նման հանձնաժողով ձեւավորվի, ոչ միայն Կառավարության քայլերը պետք է արժանանան այդ հանձնաժողովի ուսումնասիրությանը, այլ նաեւ ԱԺ խմբակցութունների, այդ թվում եւ ընդդիմադիր խմբակցությունների: Մենք պետք է ուսումնասիրենք, թե որ խմբակցությունը ինչպես է իրեն դրսեւորել այդ պայքարի շրջանակներում, որքանով է նպաստել այդ պայքարին՝ որպես Ազգային ժողովում հանրությանը ներկայացնող քաղաքական ուժ: Այսինքն՝ ես կարծում եմ, որ այո՛, անհրաժեշտ է ուսումնասիրություն իրականացնել, բայց ուսումնասիրություն պետք է իրականացնել համակողմանի, այդ թվում քաղաքական ուժերի վարքի վերաբերյալ:

- Այդ քաղաքական ուժերը պնդում են, որ իրավիճակի անմիջական պատասխանատուն կառավարությունն է եւ պարետատունը:

- Դե գիտեք, միշտ էլ կարելի է ասել՝ կորոնավիրուս չկա, դիմակ մի կրեք, հետո ասել՝ դե մենք պատասխանատու չենք, պատասխանատու է պարետատունը: Իհարկե, գործող իշխանություններն են միշտ պատասխանատու երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար, բայց եթե դու մի կողմից փորձում ես հանրությանը ապատեղեկատվություն մատուցելով այսպես ասած բթացնել հանրության օբյեկտիվ վախերը, օբյեկտիվ զգուշությունը պանդեմիայի նկատմամբ, այդ դեպքում ազնիվ չէ ասելը, որ մենք ինչ ասում ենք, լավ ենք անում, բայց պատասխանատուն պարետատունն է: Էդպես չի, յուրաքանչյուրն է պատասխանատու իր ասածի եւ արածի համար, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է գիտակցի իր խոսքի կշիռը: Ասել, որ մենք պատասխանատու չենք, ասում ենք եւ գնում մեր գործերով՝ դա անլուրջ է իրենց իսկ ընտրողների նկատմամբ:

- ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, ինչպես նշված է ԱԺ նախագահին ուղղված դիմումում, ցանկանում են քննարկման առարկա դարձնել նաեւ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

- Իհարկե հանձնաժողովը դա կարող է դարձնել քննության առարկա, որովհետեւ հանձնաժողվն է որոշում, թե ինչ ուսումնասիրի, բայց այն չի կարող որոշել՝ հավաքների ազատության սահմանափակումը իրավաչա՞փ է, թե՞ ոչ: Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ արտակարգ դրության ժամանակ կարող են մարդու որոշ իրավունքներ սահմանափակվել, եւ մենք բազմիցս բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված հավաքների ազատության սահմանափակման անհրաժեշտությունը: Դրան զուգահեռ մենք նաեւ տեսել ենք, թե ինչպես է այդ քաղաքական ուժերից մեկը խախտել այդ արգելքը, եւ նաեւ տեսել ենք, թե դրանից հետո ինչպես են նրանք վարակվել կորոնավիրուսով: Պանդեմիայի շրջանում խրախուսել հավաքների ազատությունը եւ աջուձախ վարակ տարածել, այդ թվում իրենց համակիրների շրջանում, ես կարծում եմ՝ աբսուրդ է:

- Դուք հավանաբար նկատի ունեք ԲՀԿ-ականներին: Իսկ նրանք ասում են, որ «Իմ քայլում» ավելի շատ պատգամավորներն են վարակված:

- Իսկ ո՞վ է մեր պատգամավորներին վարակել, կարո՞ղ է պարզվի՝ իրենք են եկել վարակել: Դա էլ դեռ մենք պետք է պարզենք: Դեռ պետք է պարզենք, թե իրենց մոտ քանի՞ հոգի է վարակակիր, բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա ունենք: Ես որքանով տեղյակ եմ, նրանց բոլորի մասին չէ, որ ինֆորմացիա է տարածվել: Հետեւաբար պետք է խոսել նաեւ համակիրների մասին, թե ինչ վտանգի են նրանք ենթարկել ոստիկաններին, որոնք ստիպված են եղել հսկել նրանց հավաքները, պետք է պարզել, թե լրագրողներին ինչ վտանգի են ենթարկել, որոնք ստիպված են եղել լուսաբանել իրենց հավաքները: Չնայած իրենք ասում են, որ ոչինչ չեն կազմակերպել, ամեն ինչ ինքնաբուխ է եղել, բայց որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրենց կողմից են կազմակերպվել: Այնպես որ, եթե որոշում ենք ուսումնասիրել, ապա ամեն ինչ պետք է համակողմանի ուսումնասիրել, եւ ես ունեմ առաջարկներ, թե էլ ինչը ուսումնասիրել:

- Ամեն դեպքում, տիկին Ջուլհակյան, որքան հասկացա, դեմ չեք լինի՝ ընդգրկվել հանձնաժողովում:

- Մենք խմբակցությունում այդ հարցը չենք քննարկել, ես չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է անձամբ ինձ՝ անկեղծ ասած պետաիրավական հանձնաժողովում եմ ընդգրկված, իսկ դա ամենածանրաբեռնված հանձնաժողսվն է Ազգային ժողովի, եւ ավելորդ ժամանակ չունեմ այդ հանձնաժողովում ընդգրկվելու: Սակայն եթե խմբակցությունը որոշի, որ մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, եւ ես պետք է մասնակցեմ, ես իհարկե կհամաձայնեմ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ձեւավորելու մտադրության մասին «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեց Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելուց հետո՝ խորհրդարանի նիստերը բոյկոտելուն զուգահեռ:

Պատգամավոր եւ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարելով հանձնաժողով ստեղծելու մասին՝ «Լուսավոր Հայաստան»-ին կոչ արեց միանալ իրենց, քանի որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների թիվը բավարար չէր նման նախաձեռնության համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արձագանքեց՝ ի սկզբանե իրենցն էր նման քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը, ուստի կհամաձայնեն միանալ ԲՀԿ-ին, եթե միայն հանձնաժողովի նախագահը լինի իրենց կուսակցությունից:

Եվ ահա երեկ, ԱԺ նախագահին ուղղված դիմումից տեղեկացանք, որ հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը, ինչը նշանակում է, որ համաձայնության են եկել:

Ինքը Խաչատրյանը երեկ մեր զրույցում արձագանքելով Արուսյակ Ջուլհակյանի տեսակետին, թե իշխող խմբակցությունն էլ իր ցանկացած հարցերը կդարձնի ուսումնասիրության  առարկա՝ ասաց.

«Նախ ասեմ, որ առհասարակ, երբ որ քննիչ հանձնաժողով է ստեղծվում, այն գործում է օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակներում եւ այն հարցերի շրջանակներում, որոնք ամրագրված կլինեն հանձնաժողովի ստեղծման նպատակների մեջ: Եթե նկատել եք, հստակ սահմանված է այն շրջանակը, որոնց վերաբերյալ կարող է ցանկացած հարցադրում  տրվել, որը կբխի տվյալ հանձնաժողովի թե նպատակներից եւ թե դրա լիազորություներից»:

Այսինքն դուք բացառո՞ւմ եք, որ այլ հարցեր հանձնաժողովում քննարկման առարկա դառնան՝ հետաքրքրվեցինք Խաչատրյանից. «Բացառել-չբացառելու խնդիր չկա, քննարկվելու են այն հարցերը, որոնք տեղավորվում են տվյալ հանձնաժողովի լիազորությունների եւ ստեղծման նպատակների մեջ: Եթե որեւիցե հարցադրում բխում է դրանցից, բնականաբար դրանք կարող են տրվել, եթե ոչ, դրանք կլինեն հանձնաժողովի լիազորություններից դուրս»,- պատասխանեց նա:

Նույն կարծիքին չէ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Եղիազարյանը: «Հանձնաժողովը միակողմանի չէ, հանձնաժողովը պետք է համապարփակ ուսումնասիրություն իրականացնի եւ բոլոր հարցերը, որոնք կներկայացվեն իշխող խմբակցության կողմից, կքննարկվեն եւ ընդհանուր եզրակացության կգանք: Խտրականություն չի կարող լինել, իրենք ազատ են, որ իրենց հուզող հարցերը…Սա ընդհանուր խնդիր է երկրի համար, պետք է ընդհանուր գտնենք խնդիրները»,- մեր զրույցում ասաց Եղիազարյանը:

Դիտարկմանը՝ Արուսյակ Ջուլհակյանն ասում է, որ իրենք էլ կցանկանան ճշտել ընդդիմադիր խմբակցությունների պահվածքին վերաբերող հարցեր, Եղիազարյանը պատասխանեց. «Շատ լավ, մեծ ուրախությամբ մենք էլ ամեն ինչ կքննարկենք, բոլորը կստուգվի»:

Եղիազարյանը նշեց նաեւ, որ դեռեւս վերջնական որոշված չէ, թե ԼՀԿ-ից ով կլինի հանձնաժողովում: Ընդգծեց՝ ամենափոքր խմբակցությունն են, հետեւաբար ամենաքիչ ներկայացուցիչները իրենք են ունենալու: Իսկ հանձնաժողովի աշխատանքները, ըստ նրա, կլինեն բաց, եթե իհարկե մարդկանց տվյալներ եւ այլ գաղտնի տեղեկություններ հրապարակելու խնդիր չառաջանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6494 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե