Ուզում են, որ «Սդղի գյոլ»-ում գուցե էլի մարդու աչք հանեն ու չդատվեն. Սիսակ Գաբրիելյան

02/07/2020 schedule17:41

Հունիսի 30-ին ընդունված օրենքը ոչ մի կապ չուներ այն հարցի հետ՝ դատավորների լիազորությունները դադարել են, թե ոչ։ 

Այսօր սահմանադրական փոփոխությունների թեմայով «Արարատ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։

«Դատավորների լիազորությունները դադարել են հունիսի 26-ին, երեկ չէ առաջին օրը խորհրդարանում ընդունված օրենքը ընդամենը հետապնդել է հետևյալ նպատակները․ համապատասխանեցնել ՍԴ մասին օրենքը փոփոխություններին, որոնք հունիսի 26-ին ուժի մեջ էին մտել, քանի որ այնտեղ կային դրույթներ, որոնք համապատասխանում էին 2015-ի տեքստին, որը արդեն փոփոխվել էր։ Լուծել այն հարցը, որ այս 3 դատավորը, ում լիազորությունները դադարել էին պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով, նշանակվի կենսաթոշակ, և էլի փոքր տեխնիկական հարցեր, բայց փորձել ներկայացնել, որ մինչև այս օրենքը չմտնի, լիազորությունները չեն դադարում, իրականում իրավաբանորեն ոչ մի հենք չունի»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։

Ասուլիսի մյուս բանախոս, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ընդգծեց՝ նախագահի՝ ՍԴ մասին օրենքը չստորագրելը չի նշանակում, որ Սահմանադրական դատարանի հարցը շարունակում է մնալ չլուծված։ «Երբ նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների նախագիծը, էստեղ կար տարընթերցումներ շատերի կողմից, որ, ահա, ևս մեկ ամիս Սահմանադրական դատարանի հարցը առկախված է մնում կամ 21 օր առնվազն։ Ես ուզում եմ ասել, որ մենք համակարծիք չենք»,- շեշտեց նա։

Սուրեն Գրիգորյանն էլ հարգանքով է վերաբերում Հանրապետության նախագահի կայացրած որոշումներին, անկախ նրանից՝ սպասելի են դրանք, թե ոչ, ընդունելի են, թե ոչ։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին տեղեկացրել էր, որ չի ստորագրելու նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Սիսակ Գաբրիելյանի կարծիքով էլ՝ որոշները ընդդիմանում են արդար դատարաններ ունենալուն. «Ակնկալում են, օրինակ, որ Հյուսիս-հարավի կերած փողերը չվերադարձվի, մարդիկ ընդդիմանում են արդար դատարաններ ունենալուն, որովհետև ուզում են, որ «Սդղի գյոլ»-ում մարդու աչք հանեն և չդատվեն կամ «Հարսնաքար»-ում, օրինակ, 1 ամիս մարդու վզից ցեպով կապեն և շան պես պահեն ու չդատապարտվեն: Էս օրինակները էնքան շատ են, և եթե մենք տեսնում ենք, թե որ հեռուստաընկերությամբ և հատկապես ով է ելույթ ունենում և ընդդիմանում, պարզապես պետք է «Գուգլ»-ում նայել՝ տվյալ անձնավորության վրա քանի քրեական գործ կա։

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց՝ պետք է ավելի շատ ոչ թե լսել՝ ինչ է ասում, այլ պետք է ավելի շատ կենսագրությունը ուսումնասիրել, դա ավելի շատ ինֆորմացիա կտա, քան բուն տեքստերը։ «Ամենացավալին այն է, որ մեր նախկին իշխանության շատ ներկայացուցիչների համար հեղափոխությունը ազդակ չեղավ, որ իրենք հասկանան՝ իրենց մարտավարությունը և իրենց ստրատեգիան և իրենց մտածելակերպը հնացել է, իրենք շարունակում են գործել նույն տրամաբանությամբ, ոնց որ ժամանակին չէին հասկանում, որ ժողովուրդն է որոշում, և չի կարելի ժողովրդի ասածը հաշվի չառնել»,- ասաց նա։

Պատգամավորները նաև անդրադարձան քննադատությանը, ըստ որի՝ դատական բարեփոխումները ուշ են իրականացվում։ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ հեշտ է մեկ զանգով հեռացնել դատավորներին, բայց նոր իշխանությունները օրինական ճանապարհով են ուզում լուծել խնդիրը։

Սուրեն Գրիգորյանն էլ ընդունեց, որ եղել է որոշակի հապաղում։ «Բայց ինչքանո՞վ է արդյունավետ խոսել բաց թողնված ժամանակի մասին, քան խոսել ապագայի մասին։ Հանրությունը, իշխանությունը, քաղհասարակությունը բախվում են նրան, որ խնդիրը ավելի բազմաշերտ ու նյուանսային է, քան ի սկզբանե կարող էր թվալ, քան հիմա կողքից թվում է»- նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ իր համար ավելի կարևոր է, թե ինչ դատավորներ կգան ապագայում, քան այն, թե ովքեր են գնում։

Նանե Ավետիսյան

Տպել
1389 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին