Երևան
16 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով՝ շահարկումներին վերջ տալու համար, որպեսզի մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:
Գալոյանը մասնավորապես գրել է.
«Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։
Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատալու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»:
Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել: Իր որոշումը նա պատճառաբանել էր նաեւ արժեքային այս տարբերությամբ, երբ մի դեպքում ատենախոսության հետ կապված խնդիրները վճռորոշ են դառնում, ինչպես դա եղավ նշված բուհի նախորդ ռեկտորի պաշտոնակատարի պարագայում, որն ազատվեց պաշտոնից, մյուս դեպքում անտեսվում են: Խոսքը ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի մասին էր:
Հիշեցնենք նաև, որ Գոգյանի ազատման դիմում գրելու պատճառների մասին հայտարարություններից հետո մայիսի 25-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել, որը տեղի էր ունեցել դռնփակ։
Գոգյանի ազատման դիմումին հաջորդած աղմկահարույց իրադարձություններից հետո ԿԳՄՍ նախարարն իր ֆեյսբուքյան լայվի ժամանակ հորդորեց Գալոյանին մրցութին մասնակցելուց առաջ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«ՔՊ»-ում այսօր ինքնաքննադատության օր էր»․ վարչապետը հայտնել է՝ ինչ է քննարկել կուսակիցների հետ
«Վայոց ձոր»-ի բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել
Լիբանանը ենթարկվել է իր գոյության ողջ ընթացքի ամենամեծ, աննախադեպ հարձակմանը, սա պատերազմի հայտարարում է. Նասրալլա
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել. Երևանից Մոսկվա այլևս զանգ չի գնում. քաղաքագետը մանրամասնում է՝ ինչու
ԱԺ 3 պատգամավոր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Ավարտվել են Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի ու ևս 3 երկրի համատեղ զորավարժությունները
Բայդենն ու Հարրիսը մի քանի օրից Սպիտակ տանը կընդունեն Զելենսկիին
Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին
Հակոբ Արշակյանը կգործուղվի Մեխիկո
Բնակելի տուն, բեռնատար մեքենա. ինչ եկամուտներ է հայտարարագրել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է զարգացնել մարդկային կապիտալը․ ԱՍՀ նախարար
Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը
Եվրահանձնաժողովի ղեկավարը կայցելի Ուկրաինա. ինչ կարևոր հարց է քննարկվելու Զելենսկիի հետ
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է Ռոբերտ Քոչարյանը, երբ ԼՂ-ն որպես կողմ դուրս բերվեց բանակցություններից. Մեհրաբյան
Էջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Վարչապետը Միխայել Ռոթի հետ հանդիպմանը կարևորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը
ԿԳՄՍ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ հարաբերությունները
Մհեր Գրիգորյանը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները
Քրեական ենթամշակույթ կրող վանաձորցին համաքաղաքացուն սպառնալով դրդել է իր համար զենք գնել. 2 անձ կալանավորվել է
Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում է. ինչ աշխատանքներ են առաջարկվում
Հանդիպել են ԱՄՆ նախկին կոնգրեսական Ջեքի Սփիըրն ու Աննա Հակոբյանը (տեսանյութ)
ԼՂ-ն հայաթափելու ծրագիրն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ և առանց հետևանքների. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, որակի ստանդարտների հետ կապված խնդիր չունենք. Պապոյան
Եվրախորհրդարանը կոչ է արել թույլ տալ Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին
Փեզեշքիանը ուղերձներ է հղել ՀՀ վարչապետին և նախագահին
«BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)
Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Պապիկյանն ու Սլովակիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում 2 երկրի միջև համագործակցության հեռանկարները
Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)
Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն
Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)
COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր
Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին
ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի
Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները
© 2024 Հայկական ժամանակ