Երևան
12 °C
«Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ մանրամասնելով, թե ինչ ընթացակարգեր են սահմանված հիմա, ինչպիսին են լինելու հետագա քայլերը, եւ ինչպես է կազմակերպվելու Սահմանադրական դատարանի աշխատանքը:
Սահմանադրության այս փոփոխության ուժով այսօրվանից՝
1. Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է, եւ նրանց փոխարեն՝ 2-ամսյա ժամկետում, Կառավարությունը, նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովն առաջադրելու են Սահմանադրական դատարանի դատավորի մեկական թեկնածու՝ Ազգային ժողովի ընտրությանը.
2. Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված, սակայն ընդհանուր պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամները (տիկին Ա. Պետրոսյանը, պարոնայք Ա. Խաչատրյանը, Ա. Թունյանը եւ Հ. Թովմասյանը) շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման ընդհանուր ժամկետի 12 տարին լրանալը՝ «որպես Սահմանադրական դատարանի դատավոր».
3. Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրելու է Սահմանադրական դատարանը՝ դատարանի ամբողջական կազմի (9 դատավոր) համալրումից հետո:
Մինչ դատական կազմի համալրումը, Սահմանադրական դատարանում այս պահին պաշտոնավարում է 6 դատավոր, ինչը բավարար է Սահմանադրությամբ նախատեսված բոլոր լիազորությունների իրականացման համար հրավիրվող նիստերի իրավազորության համար, այսինքն՝ Սահմանադրական դատարանի գործունեության անընդհատությունը չի խախտվի:
Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի բացակայության պայմաններում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները, օրենքի համաձայն, ժամանակավորապես այս պահից կատարում է ամենատարեց դատավորը՝ դատավոր Ա. Խաչատրյանը՝ մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրությունը:
Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին քննարկումների բովանդակային մասը սկսվել էր ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրը՝ 2019 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դատարանակազմական մարմիններին ուղղված իմ նամակով, որով Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման իմ պատկերացրած միջակայքը սկսվում էր նոր 7 դատավորների թեկնածուների առաջադրմամբ եւ ընտրությամբ՝ մինչեւ Սահմանադրական դատարանի, արդեն այսօրվանից՝ նախկին կազմի ճանաչմամբ եւ դրան դեմոկրատական լեգիտիմության պակասի խարանից ազատելու լուծմամբ: Իմ երդմնակալության պահից մինչ այս պահը ես չեմ մասնակցել Սահմանադրական դատարանի անդամների հրավիրած եւ անցկացրած որեւէ նիստի կամ քննարկման՝ համարելով, որ Սահմանադրական դատարանն իր, այլեւս՝ նախկին, կազմով չի համապատասխանել սահմանադրականության, իսկ իր անցյալ եւ ներկա գործունեությամբ՝ ժողովրդավարական լեգիտիմության նվազագույն պահանջներին:
Հայաստանի Ազգային ժողովը՝ որպես Սահմանադիր, ընտրել է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման այս տարբերակը, որը ես միայն ողջունել կարող եմ՝ Սահմանադրական դատարանի դատավորի իմ կարգավիճակում ներդնելով դրա, այսինքն այսուհետ՝ Սահմանադրության արդյունավետ իրագործման համար պահանջվող ջանքերը:
Այս լուծման առանցքային առավելություններն են՝
1. Սահմանադրական դատարանի նախկինում նշանակված անդամների դատավորի կարգավիճակով գործելու սահմանադրական հիմքի ամրագրումը.
2. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության լիազորության՝ որպես դատարանի ինքնավարության եւ անկախության կարեւոր երաշխիքի կենսագործումը.
3. Ներդատարանական հավասարության հաստատումը դատարանի բոլոր դատավորների կարգավիճակների միջեւ (բացառությամբ՝ նրանց տված երդումների միջեւ էական տարբերության),
4. Սահմանադրությամբ նախատեսված դատարանի կազմավորման մոդելի գործարկումը՝ վերացնելով Սահմանադրական դատարանի մասով դրույթների պատրանքայնությունը եւ Սահմանադրական դատարանը դուրս բերելով դրա անցումային վիճակից,
5. Սահմանադրական դատարանի ժամանակագրորեն ամենահավասարակշռված կազմը. 4 դատավոր նշանակվել են 2010-2018 թվականներին, մեկն ընտրվել է 2018 թվականին, սակայն դեռ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, ինքս ընտրվել եմ 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից ինչպես եւ դատարանի նորընտիր 3 դատավորները կլինեն:
Հուսով եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունից հետո Սահմանադրական դատարանի ընթացակարգային եւ գործառնական մոդելները խորքային քննարկման առարկա կդառնան նախեւառաջ դատավորների կողմից եւ դրա ընդունելի տարբերակի հանգելու դեպքում, Կառավարության եւ Ազգային ժողովի կողմից կապահովվի արդեն ներքին դատարանի բարեփոխման փուլը՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառնական անկախության բարձրացման, ընթացակարգերի եւ ապացույցների արդյունավետ տարբերակների ներդրման եւ դատարանի այլ անհրաժեշտ կարիքների բավարարման ուղղությամբ:
Այսու, Սահմանադրական դատարանն ունի Հայաստանի սահմանադրական անվտանգության եւ Սահմանադրության գերակայության ապահովման համար անհրաժեշտ նախադրյալները, որոնց գործարկմամբ բաղձալի արդյունքի հասնելու հնարավորությունը այլեւս Սահմանադրական դատարանի գործող կազմի եւ նորընտիր դատավորների ձեռքում է:
Սահմանադրության փոփոխության ուժի մեջ մտնելու կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախկին անդամներ տիկին Ա. Գյուլումյանին, պարոնայք Ֆ. Թոխյանին եւ Հ. Նազարյանին մաղթում եմ, որ իրենց վաստակած հանգիստը վայելեն ամուր առողջությամբ եւ խաղաղությամբ:
Շնորհակալ եմ այս՝ Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ինքնիշխանության պաշտպանության համար առաջնային խնդրի վրա ձեր ուշադրության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT