Մեծ բայղուշություն արեց համազգային փեսան՝ իր սերիալներից մեկում, ըստ էության, վտանգելով մեր երկիրը. Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ անվտանգության մասով երկրի արդյունքներին՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ դահլիճում չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ նրանք էին վերջին օրերին Կառավարության 97 կամ 100 տոկոս փոփոխության մասին խոսում:

«Վերջին ժամանակներում հայտնվեցին բայղուշներ և սկսեցին անել բայղուշություններ, մեծ բայղուշություն արեց համազգային փեսան, երբ իր սերիալներում անդրադարձավ մեր բանակի վերջին ձեռքբերումներին, ընդ որում, արեց շատ վատ եղանակով և, ըստ էության, վտանգեց մեր երկիրը։ Հասանք այն աստիճանի, որ շատ հայտնի փորձագետներ պատերազմող երկրի հակառակորդին հուշեցին, որ կարող են սկսել նաև հարձակումներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները նշանակում են պատերազմ հայտարարել սեփական ժողովրդի դեմ։

Ըստ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ պաշտպանության նախարարությունը քանակական ու որակական չափանիշներով ոչ միայն իր առջեւ դրած խնդիրները լուծել է, այլ ավելին՝ ունենք ձեռքբերումներ: Քոչարյանի խոսքով՝ այդ ձեռքբերումները նկատել է նաեւ հակառակորդ երկրի պաշտպանության նախարարը: «Մենք առաջնագծում չենք կարողանում պլանավորել գործողություններ, որովհետև թե՛ ինժեներական, թե՛ տեխնիկական սարքավորումներով նրանք տարբերվում են նախկինում եղած իրավիճակից»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ անվտանգությանը վերաբերվող ամբողջ համակարգում կան ձեռքբերումներ նաեւ ոստիկանությունում, ԱԻՆ-ում։ «Չեմ կարող որակական առումով ԱԱԾ-ի աշխատանքները գնահատել, որովհետև այնտեղ հատուկ օրակարգով ձևավորված խնդիրներ են, որոնք որակական գնահատման համար ունեն բարդություններ»,- ասաց նա։

Քոչարյանն անդրադարձավ նաեւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքին՝ ասելով, որ զեկույցը սեպտեմբերին կուղարկեն ԱԺ նախագահին, ապա կորոշեն, թե ինչպես հանրությանը ներկայացնել դրա փակ եւ բաց մասերը:

Մանրամասները՝ տեսանյութում.

 Նանե Ավետիսյան

Տպել
2598 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ