Մեր նպատակը որեւէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ մենք բոլորս պահպանում ենք հակահամաճարակային կանոնները․ վարչապետ

2020 թվականի հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից 939-ը՝ Երեւան քաղաքում։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում ասաց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով արտակարգ դրության կանոնների չպահպանման հիման վրա կազմված վարչական արձանագրությունների վիճակագրությունը։

«Բակերում դիմակ չկրելու 337 վարչական արձանագրություն է կազմվել։ Ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում։ Ճիշտն ասած, պարո՛ն վարչապետ, այսօր էլ մենք ունենք երթուղիներում ծառայություններ, բայց այսօր թոշակ է բաժանելու, եւ կարգախմբերը քիչ կլինեն։ Հիմնականում խնդիրներ ունենք բակերում. ծառայությունն այնտեղ ավելի կուժեղացվի»,- ներկայացրեց ոստիկանապետը՝ հավելելով, որ տարբեր գերատեսչություններից ներգրավված է եղել 439 աշխատակից, եւ համագործակցությունը նորմալ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ առաջնային ամենակարեւոր օջախները բակերն են։  

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես բակային տարածքներին, հատկապես երեկոյան ժամերին, եւ այս առումով պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է, դրանում մենք համոզվել ենք։ Եվ կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել. սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է հակահամաճարակային կանոնները պահպանենք։ Եթե մենք հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են բոլոր ուղղություններով։ Մենք, իհարկե, պետք է նաեւ վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարեւորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա, որը մենք մեզնից ենք սկսել։ Մենք ուրիշների համար չենք սահմանել։ Մեր նպատակը որեւէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակը որեւէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ մենք բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները»,- ասաց վարչապետը։

Տպել
1403 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում