Փրկվել է ինսուլտով և կորոնավիրուսով հիվանդ տղամարդու կյանքը

23/06/2020 schedule10:39

43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները՝ գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ:

Հիվանդը հոսպիտալացվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել էր անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման առաջացման։ Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, հատկապես՝ կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակը է՛լ ավելի էր բարդացել, երբ հիվանդի՝ COVID-19-ի թեսթավորման արդյունքը դրական էր եղել:

Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը որոշում էր կայացրել կատարել ներանոթային վիրահատություն՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն և համակարգված աշխատանք, քանի որ անևրիզմաների կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով՝ առկա էր շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման։

Հիվանդի մոտ COVID-19 վարակի առկայությունը մեծացնում էր ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։ Վերջին հանգամանքը ստիպում էր այս բարդ միջամտությունն անցկացնել առավել բարդ պայմաններում՝ կիրառելով վարակի տարածման կանխարգելմանը ուղղված խստագույն միջոցներ։ Նման վիրահատությունների ժամանակ օգտագործվող ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրում էր նաև հակավիրուսային պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։

Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և առանց բարդությունների: Արյունազեղման, ինչպես նաև COVID-19 վարակի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ։

Այդպիսի թիմային պայքարի արդյունքում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, դուրս է գրվել առողջացումով և վերադարձել է ընտանիք։

Տպել
655 դիտում

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը