Անթույլատրելի է ունենալ ՍԴ, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, արտոնյալներ և ոչ արտոնյալներ. Վլադիմիր Վարդանյան

Այն մոտեցումը, որ մենք բերում ենք այս նախագծով, ինստիտուցիոնալ է և նպատակ է հետապնդում ուժեղացնել սահմանադրական արդարադատությունը Հայաստանում, ստեղծել այնպիսի մասնագիտացված համակարգ, որը հնարավորություն կտա մեզ վստահ իրականացնել մեր ժողովրդավարական բարեփոխումները, ճանապարհ կհարթի այն անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են երկրի զարգաման համար։ Այսօր ԱԺ-ում «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագծի քննարկման ընթացքում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ներկայիս ՍԴ-ն ավելի հաճախ դիտարկվում է որպես քաղաքական մարմին, քան արդարադատություն իրականացնող։ «Անթույլատրելի է ունենալ ՍԴ, որտեղ կան տարբեր կարգավիճակներ, արտոնյալներ և ոչ արտոնյալներ, որտեղ կան անձինք, որոնց լիազորությունները ավելի շուտ են սկսվել և ավելի ուշ են ավարտվելու, որտեղ կան մարդիկ, որոնք ասում են՝ մենք ավելի մեծ անձեռնմխելիության ծավալ ունենք, քան մյուսները։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ սահմանադրական արդարադատության համակարգը սկսում է խարխլվել»,- իր ելույթում նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա նաեւ նկատեց, որ Սահմանադրական դատարանը և ՍԴ դատավորները պետք է օժտված լինեն հետևյալ չափանիշներով․ պրոֆեսիոնալիզմ, չեզոքություն, վստահելիություն, թափանցիկություն և անբեկանելի հեղինակություն։ «Եթե ՍԴ-ում չենք ապահովում անբեկանելի հեղինակություն, ապա որևիցե լծակ, որևիցե միջոց՝ ունենալու համար արդյունավետ սահմանադրական արդարադատություն, մենք չունենք։ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է ունենալ անկախ և պրոֆեսիոնալ ՍԴ, և այնպիսի դատարան, որի հեղինակությունը անբեկանելի է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար»,- եզրափակելով ելույթը՝ ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբացկության մի խումբ պատգամավորներ Ազգային ժողով են բերել նախագիծ, որով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոն զբաղեցրած դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորների կողմից կազմակերպել ՍԴ նախագահի ընտրություն։ Այսօր ԱԺ արտահերթ նիստում նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել է։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Նանե Ավետիսյան

Տպել
888 դիտում

Հրդեհ Ձորակապում. այրվել է անասնակեր

Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. օդաչուն զոհվել է

Ուժեղացված ռեժիմով հերթապահություն Շուշի-Ստեփանակերտ միջպետական մայրուղում և Ստեփանակերտ-Շոշ ճանապարհահատվածում

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել

Վարդան Գրեգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խորը հետք է թողել շատերիս կյանքում. փոխվարչապետ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ հիմնանորոգված ճանապարհի բացմանը

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Հանրապետության նախագահը չի ստորագրելու ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սկսվել են «Մայրիկ» մանկական պուրակի շինարարական աշխատանքները

Շաբաթօրյակ է կազմակերպվել Հրազդանի կիրճում (տեսանյութ)

Սեւանա լիճը Հայաստանի շրջակա միջավայրի գոհարն է. Ռոմանոս Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել է շաբաթօրյակի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գետափ համայնք (լուսանկարներ)

«ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները տեղափոխվել են հիվանդանոց. ՃՏՊ-ներ Հայաստանում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-ից 10 աստիճանով

Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված դիրքը. զոհված հերոսների անունով Թորոսգյուղում դասասենյակ է բացվել

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակ է անցկացվել

Ռինդում մանկապարտեզ է բացվել. մասնակցել է նաև վարչապետը (տեսանյութ)

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. վարչապետ (տեսանյութ)

Դատավորներին ուղղված ԲԴԽ նախագահի մարտակոչը քաղաքական ենթատեքստ ուներ, բավարար էր նրան պաշտոնանկ անելու համար. կարծիքներ

Կրակոցներ Երևանում. վնասազերծվել է զինված քաղաքացի. shamshyan.com

Վայոց Ձորում վարչապետի հաջորդ կանգառը Խնձորուտն է (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Գողացել են ՊՆ զորամասերից մեկի պղնձե մալուխները. բերման է ենթարկվել 3 տղամարդ

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

Թբիլիսի-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ տարանցիկ չվերթներ կիրականացվեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զառիթափ համայնքում է (լուսանկարներ)

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք. ստացիոնար բուժում է ստանում 39 մարդ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Բաքվում մահ տոնելը ցույց է տալիս հակահայկական ատելությունը և ցեղասպան մտադրությունը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Կանադայի Ալբերտա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք. առողջացել է 1056, մահացել՝ 24 մարդ

Հայաստանն ի վերջո պետք է դառնա ոչ թե փակուղի, այլ՝ խաչմերուկ. Արմեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնական այցը Վրաստան

ՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

Որոտանում զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են անարդյունք

Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ Վարդան Գրեգորյանը հասել էր մեծ նվաճումների՝ ոգեշնչելով սերունդներին. փոխվարչապետ

Թբիլիսյան խճուղում մեքենաներ են բախվել. կա տուժած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ (լուսանկարներ)