Երևան
12 °C
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներ ու սարքավորումներ բերող առաջին օդանավը, իսկ վաղը կժամանի ևս մեկը: Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:
Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրում 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ:
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Սերբիայի նախագահն առաջարկել էր իր օգնությունը, և այսօր արդեն ժամանեց մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը,- լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: -Վաղը կժամանի երկրորդ ինքնաթիռը՝ դարձյալ բժշկական պարագաներով և սարքավորումներով: Այն, ինչ բերվել է այսօր և կբերվի վաղը, առաջնային նշանակություն ունի Հայաստանի առողջապահական համակարգի համար: Ալեքսանդար Վուչիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հանրապետության նախագահն իր շնորհակալությունն է հայտնել և՛ Սերբիայի նախագահին, և՛ սերբ ժողովրդին՝ մեր երկրին օգնություն ցուցաբերելու համար»:
Էմիլ Տարասյանն ավելացրել է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է օգտագործել իր գործընկերային և անձնական կապերը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցության նոր հնարավորություններ ապահովելու Հայաստանի համար: Իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես կապի մեջ է կառավարության գործընկերների հետ, առողջապահության նախարարության հետ պարբերաբար թարմացվում է պահանջվող սարքավորումների և միջոցների ցանկը:
«Այս աջակցության առաջարկը շաբաթներ առաջ է արվել, երբ մեր երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ունեն շատ ջերմ, մտերիմ հարաբերություններ, և ես ուրախ եմ, որ մենք արդեն ունենք արդյունք,- ասել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչը: -Վաղը մարդասիրական օգնությամբ ևս մեկ ինքնաթիռ կժամանի Հայաստան: Կարծում եմ՝ այս աջակցությունն օգտակար կլինի Հայաստանի համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
Վրաստանը տուրքեր չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան
Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում
Երբեմնի հսկա գործարանը քանդեցին, տեղը մոլ կառուցեցին ու հիմա էլ «գործարան-գործարան» են գոռում. Գաբրիելյան
ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայությանն առնչվող ծրագրերը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT