Քաղաքացու մահ, կորոնավիրուս, սպառնալիքներ․ շենքն ախտահանվել է, հոգեբանական աջակցություն ցուցաբերվել բնակիչներին

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում հունիսի 17-ի գիշերը քաղաքացի է մահացել, որը ինչպես նշում են հարեւանները, ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։

Մահից հետո նրա աղջիկը, մեղադրելով հարեւաններին անտարբերության մեջ, սկսել է բոլորին վիրավորել, խաթարել նրանց հանգիստն ու լուսադեմին մահացածի անկողնային պարագաները դրել է հարկում, հետո պատերին քսելով իջեցրել՝ ահաբեկելով հարեւաններին, թե այսուհետ չի թողնելու հանգիստ քնեն, ապրեն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերերից Լուսինե Նահապետյանը՝ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը։

«Նրա կողմից ամբողջ գիշեր հնչել են հարեւանների կյանքին ու առողջությանը սպառնացող գոռոցներ, քանի որ անտարբեր ենք եղել, սակայն նախօրոք տեղեկացված ենք եղել, որ շփում չլինի նրանց հետ, քանզի հիվանդներից մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուս երկուսը տանը, որոնցից մեկը՝ հայրը, մահամերձ էր»,- գրել է օգտատերը՝ հավելելով, որ շենքի բնակիչներն այս պահին օգնության կարիք ունեն։

Գրառմանն արձագանքել էին հարեւանները։ «Ամբողջ գիշեր դժոխքի մեջ ենք եղել, վախենում ենք տնից դուրս գալ»,- գրել է նրանցից մեկը։ «Գիշերվա ժամը 2-ից ոտքերով հարվածել է հատակին, ձեռքի տակ ընկած պարագաները գցում էր գետնին, բարձր գոռում, ճչում, աննկարագրելի ու մղձավանջային իրավիճակ էր, խեղճ երեխաներս վախից եկել էին մոտս եւ չէին կարողանում քնել»,- ավելացրել է մյուս օգտատերը։

Մեկնաբանություններում նաեւ նշված էր, որ մահացածը 82 տարեկան էր, ունեցել է թոքի քաղցկեղ, տան անդամներից մեկը եւս վարակված է COVID-19-ով եւ այժմ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Այդ դեպքում ինչո՞ւ է տանը եղել քաղաքացին, հարեւանները չգիտեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան ժամը 09։06 ահազանգ են ստացել հարեւանի կողմից, որ կորոնավիրուսից մարդ է մահացել եւ նրա աղջիկը, մահացածի իրերը պատերին քսելով, տեղափոխում է տնից։ Ըստ կարգի՝ օպերատիվ հերթափոխը տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ոստիկանություն եւ Երեւանի քաղաքապետարան։ Քանի որ ԱԻՆ-ում կա նաեւ հոգեբանական ծառայություն, համապատասխան աշխատակիցը գնացել է դեպքի վայր՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու։

ՀՀ ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ նման բովանդակությամբ ահազանգ ստացել են, այս պահին նյութեր են նախապատրաստվում։ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն էլ տեղեկացրեց, որ շենքն արդեն ախտահանվել է։

Ինչպես մեզ հայտնեց Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, կանչ է գրանցվել, թե քաղաքացին շնչահեղձ է լինում, սակայն, որ նա կորոնավիրուսով հիվանդ է եղել, նման տեղեկատվություն չկա։ Իրենց միայն ասել են, թե տվյալ անձը կոնտակտավոր է, քանի որ նրա տղայի մոտ հաստատվել է վիրուսը, եւ նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան հավելեց, որ իրենց չեն տեղեկացրել, թե հիվանդը թոքի քաղցկեղ է ունեցել։ Բրիգադը ժամանակին է հասել, սակայն հիվանդի վիճակը եղել է բավականին ծանր, նա շնչահեղձ էր լինում եւ հենց բրիգադի ներկայությամբ էլ մահացել է։

Դեպքի հետ կապված առողջապահության նախարարությունից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։

Ավելի ուշ արդեն սոցիալական ցանցում հայտնվեց վերոնշյալ օգտատիրոջ մյուս հրապարակումը, որտեղ նա շենքի բոլոր բնակիչների անունից շնորհակալություն էր հայտնում ԱԻՆ-ին, ոստիկանությանը, բուժաշխատողներին, հոգեբաններին, Նոր Նորքի թաղապետարանին՝ արագ ու պրոֆեսիոնալ արձագանքի համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ առաղջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առավոտյան 09։00-ի դրությամբ ունենք 143 հոգի, որ կարիք ունի COVID հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից էլ 9-ը թեթեւ ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզիացիայի, իսկ 16-ը միջին ծանրության է, բայց էլի կարիք ունեն հոսպիտալիզացիայի։

«Բարեբախտաբար, 80 եւ ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիները, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը, սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության բուժում չի իրականացվում, նրանք կարիք ունեն տեղափոխվելու իմ ասած ուղղվածությամբ հիվանդանոցներ»,- նշել էր Թորոսյանը։

Տպել
2922 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին